Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԴԻԼԻՋԱՆ, ՀԱՂԱՐԾԻՆ, Թ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԴԻԼԻՋԱՆ, ՀԱՂԱՐԾԻՆ, ԹԵՂՈՒՏ, ԳՈՇ, Ա ...

 

 

040.0272.240315

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

19 մարտի 2015 թվականի N 272-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԴԻԼԻՋԱՆ, ՀԱՂԱՐԾԻՆ, ԹԵՂՈՒՏ, ԳՈՇ, ԱՂԱՎՆԱՎԱՆՔ, ԽԱՉԱՐՁԱՆ, ՀՈՎՔ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ, ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԹՈՒՄԱՆՅԱՆ, ՄԱՐՑ, ՔԱՐԻՆՋ, ԼՈՐՈՒՏ, ՇԱՄՈՒՏ, ԱԹԱՆ, ԱՀՆԻՁՈՐ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ, ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՇԻՆՈՒՀԱՅՐ, ՏԱԹԵՎ, ՀԱԼԻՁՈՐ, ՀԱՐԺԻՍ, ՍՎԱՐԱՆՑ, ԽՈՏ, ՏԱՆՁԱՏԱՓ, ՔԱՇՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ՀԱՆՐԱՔՎԵՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Տեղական հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերությանը և 21-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան, Հաղարծին, Թեղուտ, Գոշ, Աղավնավանք, Խաչարձան, Հովք համայնքներում, Լոռու մարզի Թումանյան, Մարց, Քարինջ, Լորուտ, Շամուտ, Աթան, Ահնիձոր համայնքներում, Սյունիքի մարզի Շինուհայր, Տաթև, Հալիձոր, Հարժիս, Սվարանց, Խոտ, Տանձատափ, Քաշունի գյուղական համայնքներում տեղական հանրաքվեների նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին 2015 թվականի առաջին կիսամյակում`

1) Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին հատկացնել 42549.1 հազ. դրամ.

2) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը հատկացնել 1956.7 հազ. դրամ:

2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին կենտրոնական, ընտրատարածքային և տեղամասային ընտրական հանձնաժողովների ֆինանսավորումը կատարել նախահաշվին համապատասխան` համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` ընտրողների ցուցակների կազմման, վարման և ընտրողների ծանուցագրերի տպագրման, առաքման ֆինանսավորումը կատարել նախահաշվին համապատասխան` համաձայն N 4 հավելվածի:

i

4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման NN 11 և 12 հավելվածներում կատարել լրացումներ` համաձայն NN 5, 6 և 7 հավելվածների:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 24-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2015 թվականի մարտի 19-ի

N 272-Ն որոշման

 

ՆԱԽԱՀԱՇԻՎ ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԾԱԽՍԵՐԻ

 

.______________________________________________________________.

|NN |                    Ծախսերը                    |Գումարը   |

|ը/կ|                                               |(դրամ)    |

|___|_______________________________________________|__________|

|1  |Աշխատողների աշխատավարձեր և  հավելավճարներ      |10,845,658|

|___|_______________________________________________|__________|

|ա/ |կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատակազմի  | 7,075,658|

|   |աշխատավարձեր                                   |          |

|___|_______________________________________________|__________|

|բ/ |պայմանագրային աշխատողների աշխատավարձեր         | 3,770,000|

|___|_______________________________________________|__________|

|2  |Գործուղման ծախսեր                              |    50,000|

|___|_______________________________________________|__________|

|3  |Կապի ծառայություններ                           |    50,000|

|___|_______________________________________________|__________|

|4  |Գրասենյակային նյութեր և  հագուստ               |    50,000|

|___|_______________________________________________|__________|

|5  |Տրանսպորտային նյութեր                          |   150,000|

|___|_______________________________________________|__________|

|6  |Այլ ծախսեր                                     |   799,705|

|___|_______________________________________________|__________|

|ա/ |քվեաթերթիկների տպագրություն                    |   145,705|

|   |(28292 ընտրող + 28292 x 0,03) x 5 դրամ         |          |

|___|_______________________________________________|__________|

|բ/ |ձևաթղթերի  տպագրություն                        |    60,000|

|___|_______________________________________________|__________|

|գ/ |կնիքների պատրաստում                            |   594,000|

|___|_______________________________________________|__________|

|   |Ընդամենը                                       |11,945,363|

.______________________________________________________________.

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2015 թվականի մարտի 19-ի

N 272-Ն որոշման

 

ՆԱԽԱՀԱՇԻՎ NN 31, 32, 37, 41 ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԾԱԽՍԵՐԻ

 

._______________________________________________________________.

|NN |             Ծախսերը                            |Գումարը   |

|ը/կ|                                                |(դրամ)    |

|___|________________________________________________|__________|

|1. |Աշխատողների աշխատավարձեր և  հավելավճարներ       |   2480250|

|   |այդ թվում`                                      |          |

|___|________________________________________________|__________|

|   |1) հանձնաժողովի նախագահի                        |    496050|

|___|________________________________________________|__________|

|   |2) հանձնաժողովի նախագահի տեղակալի               |    496050|

|___|________________________________________________|__________|

|   |3) հանձնաժողովի քարտուղարի                      |    496050|

|___|________________________________________________|__________|

|   |4) հանձնաժողովի անդամներ (4 անդամ x 248025 դրամ)|    992100|

|___|________________________________________________|__________|

|2. |Գործուղման ծախսեր                               |     50000|

|___|________________________________________________|__________|

|3. |Կապի ծառայություններ                            |     25000|

|___|________________________________________________|__________|

|4. |Գրասենյակային նյութեր և  հագուստ                |     41550|

|___|________________________________________________|__________|

|5. |Տրանսպորտային նյութեր                           |     69000|

|___|________________________________________________|__________|

|   |Ընդամենը                                        |   2665800|

|___|________________________________________________|__________|

|   |4 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներ       |  10663200|

|   |(4 x 2665800)                                   |          |

._______________________________________________________________.

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության

2015 թվականի մարտի 19-ի

N 272-Ն որոշման

 

ՆԱԽԱՀԱՇԻՎ ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԾԱԽՍԵԻ

 

._______________________________________________________________.

|NN |                   Ծախսերը                      |Գումարը   |

|ը/կ|                                                |(դրամ)    |

|___|________________________________________________|__________|

|1. |Աշխատողների աշխատավարձեր և  հավելավճարներ       |    595260|

|   |այդ թվում`                                      |          |

|___|________________________________________________|__________|

|   |1) հանձնաժողովի նախագահի                        |    132280|

|___|________________________________________________|__________|

|   |2) հանձնաժողովի քարտուղարի                      |     66140|

|___|________________________________________________|__________|

|   |3) հանձնաժողովի անդամների (6 անդամ x 66140 դրամ)|    396840|

|___|________________________________________________|__________|

|2. |Կապի ծառայություններ                            |      1000|

|___|________________________________________________|__________|

|3. |Գրասենյակային նյութեր և  հագուստ                |      3000|

|___|________________________________________________|__________|

|4. |Տրանսպորտային նյութեր                           |      5000|

|___|________________________________________________|__________|

|   |ընդամենը                                        |    604260|

|___|________________________________________________|__________|

|   |33 տեղամասային ընտրական հանձնաժողովների ծախսեր  |  19940580|

|   |(33 x 604260)                                   |          |

._______________________________________________________________.

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության

2015 թվականի մարտի 19-ի

N 272-Ն որոշման

 

ՆԱԽԱՀԱՇԻՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱԽՍԵՐԻ

 

.__________________________________________________________________.

|NN |                    Ծախսերը                        |Գումարը   |

|ը/կ|                                                   |(դրամ)    |

|___|___________________________________________________|__________|

|1. |Կապի ծառայություններ                               |   1846329|

|   |(ընտրողների ծանուցագրեր, 18697 ընտրող x 98.75 դրամ)|          |

|___|___________________________________________________|__________|

|2. |Գրասենյակային նյութեր և  հագուստ                   |    110339|

|   |(ընտրողների ցուցակներ, 28292 ընտրող x 3,9 դրամ)    |          |

|___|___________________________________________________|__________|

|   |Ընդամենը                                           |   1956668|

.__________________________________________________________________.

 

_____________________________________________

ԻՐՏԵԿ - NN 5, 6 և 7 հավելվածները չեն բերվում

 

 

pin
ՀՀ կառավարություն
19.03.2015
N 272-Ն
Որոշում