050.0177.080814
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«08» 08 2014 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05014332
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
15 հուլիսի 2014 թվականի թիվ 177-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի ԹԻՎ 135-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նպատակ ունենալով հնարավորություն տալ երաշխիքային ֆոնդի կառավարչին կանխատեսել հնարավոր հատուցման դեպք ի հայտ գալու հավանականությունը և նվազեցնել իրացվելիության ռիսկի բացասական հետևանքները,
հիմք ընդունելով «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի 6-րդ մասը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով և 70-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
i
1. «Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի մասնակիցների ռեեստրը վարողի կողմից երաշխիքային ֆոնդը կառավարող անձին հաշվետվությունների տրամադրման կարգը և պայմանները» կանոնակարգ 10/15-ը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն սույն որոշման Հավելվածի (կցվում է):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հավելված
Հաստատված է
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2014 թվականի հուլիսի 15-ի
թիվ 177-Ն որոշմամբ
ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 10/15 «ՊԱՐՏԱԴԻՐ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՌԵԵՍՏՐԸ ՎԱՐՈՂԻ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԻՔԱՅԻՆ ՖՈՆԴԸ ԿԱՌԱՎԱՐՈՂ ԱՆՁԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ»
ԳԼՈՒԽ 1. |
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ |
1. Սույն կանոնակարգով սահմանվում է.
1) մասնակիցների ռեեստրը վարողի կողմից երաշխիքային ֆոնդը կառավարող անձին հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) տրամադրման կարգը և պայմանները,
2) հաշվետվության ներկայացման ժամկետի խախտման դեպքում երաշխիքային ֆոնդի կառավարչի կողմից այդ մասին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին (այսուհետ` Կենտրոնական բանկ) տեղեկացման կարգը:
ԳԼՈՒԽ 2. |
ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ |
2. Սույն կանոնակարգում օգտագործվող հասկացություններն ունեն հետևյալ նշանակությունը.
1) Երաշխիքային ֆոնդը կառավարող անձ` «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով սահմանված երաշխիքային ֆոնդը կառավարող անձ,
2) Օրենք` «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենք:
3. Սույն կանոնակարգում օգտագործվող այլ հասկացություններն ունեն Օրենքով կամ «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով կիրառվող նշանակությունը:
ԳԼՈՒԽ 3. |
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ |
4. Հաշվետվությունը (համաձայն Հավելված 1-ի) մասնակիցների ռեեստրը վարողը տրամադրում է երաշխիքային ֆոնդը կառավարող անձին Սի-Բի-Էյ-նեթ համակարգի միջոցով էքսել ֆորմատով` ֆոնդը կառավարող անձի կողմից նախօրոք ռեեստրը վարողին տրված հասցեով, իսկ այդ համակարգի խափանման դեպքում` մագնիսական կամ էլեկտրոնային կրիչով` կից ներկայացնելով խափանման վերաբերյալ գրություն:
5. Սույն կանոնակարգով սահմանված ժամկետներից հետո տրամադրվող, սույն կանոնակարգով սահմանված ճշգրտված հաշվետվությունը ներկայացվում է էլեկտրոնային տարբերակով` սույն կանոնակարգի 4-րդ կետի համաձայն: Ընդ որում, միևնույն հաշվետու ժամանակաշրջանի համար մի քանի ճշգրտված հաշվետվության ներկայացման դեպքում հավաստի է համարվում ներկայացված վերջին ճշգրտված հաշվետվությունը:
6. Եթե ներկայացվող հաշվետվությունը հաշվետու ժամանակաշրջանում փոփոխություն չի կրել, ապա անհրաժեշտ է ներկայացնել գրություն:
7. Հաշվետվությունը համարվում է ներկայացված և ընդունված, եթե հաշվետվության էլեկտրոնային տարբերակները չունեն ծրագրային կամ այլ տեխնիկական թերություն:
ԳԼՈՒԽ 4. |
ՊԱՐՏԱԴԻՐ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՌԵԵՍՏՐԸ ՎԱՐՈՂԻ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԻՔԱՅԻՆ ՖՈՆԴԸ ԿԱՌԱՎԱՐՈՂ ԱՆՁԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ |
8. Մասնակիցների ռեեստրը վարողը յուրաքանչյուր ամիս` մինչև տվյալ ամսվա 7-րդ աշխատանքային օրը (ներառյալ) երաշխիքային ֆոնդը կառավարող անձին է տրամադրում հաշվետվություն` Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված մասնակիցների կողմից կատարված սոցիալական վճարների և կենսաթոշակային հաշվում առկա միջոցների վերաբերյալ:
9. Սույն կանոնակարգի 8-րդ կետով սահմանված հաշվետվության համար որպես հաշվետու ժամանակաշրջան է համարվում հաշվետվությունը երաշխիքային ֆոնդը կառավարող անձին ներկայացման ամսվա 1-ին օրվանից 1 տարի կտրվածքով ընկած ժամանակաշրջանը: Հաշվետվության մեջ լրացվում են հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում 61 և ավելի տարեկանը լրացող Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված այն մասնակիցների (բացառությամբ արդեն կենսաթոշակ ստացող կամ ստացած մասնակիցների, այն մահացած մասնակիցների, որոնց համար մասնակիցների ռեեստրը վարողը շարունակում է վարել կենսաթոշակային հաշիվները մինչև փայերի ժառանգումը կամ ժառանգման ժամկետի ավարտը, և այն անձանց, որոնք իրենց պարտադիր կենսաթոշակային հաշվում առկա միջոցները ստացել են նախքան կենսաթոշակային տարիքը լրանալը) վերաբերյալ տվյալները, որոնց պարտադիր կենսաթոշակային հաշվում առկա պարտադիր կենսաթոշակային ֆոնդի (ֆոնդերի) փայերի հաշվարկային արժեքների հանրագումարը` հաշվետու օրվա դրությամբ փոքր է տվյալ մասնակցի կատարած սոցիալական վճարների ամբողջ գումարի (ճշգրտված տարեկան գնաճով) 120%-ից:
10. Հաշվետվության սյունակները լրացվում են հետևյալ լրացման հրահանգին համապատասխան.
1) «Հաշվետու օր» տողում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանին նախորդող օրվա ամսաթիվը` օր/ամիս/տարի ֆորմատով:
2) «Մասնակցի տարիքը» սյունակի «տարի» ենթասյունակում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում 61 և ավելի տարեկանը լրացող մասնակիցների տարիքը` ըստ յուրաքանչյուր տարիքի (61 տարեկան, 62 տարեկան, 63 տարեկան և այլն), իսկ «ամիսը» ենթասյունակում լրացվում է ամսվա թիվը, որի ընթացքում լրանում է մասնակցի համապատասխան տարիքը (հունվար ամսվա համար նշվում է 1, փետրվար ամսվա համար` 2, մարտ ամսվա համար` 3 և այլն): Ընդ որում, մասնակիցների տարիքները լրացվում են ըստ մասնակիցների տարիքները լրանալու հերթականության և աճման կարգի:
3) «Քանակը» սյունակում լրացվում է «Մասնակցի տարիքը» սյունակում նշված յուրաքանչյուր տարիքին համապատասխանող մասնակիցների քանակը (օրինակ, մասնակիցների քանակը, որոնց 61 տարեկանը լրանում է հունվար ամսին կամ մասնակիցների քանակը, որոնց 63 տարեկանը լրանում է փետրվար ամսին և այլն):
4) «Սոցիալական վճարների համախառն մեծությունը» սյունակում լրացվում է հաշվետու օրվա դրությամբ մասնակիցների կողմից կատարված սոցիալական վճարների ընդհանուր գումարը` ըստ «Մասնակցի տարիքը» սյունակում նշված յուրաքանչյուր տարիքի:
5) «Սոցիալական վճարների համախառն մեծությունը (ճշգրտված տարեկան գնաճով)» սյունակում լրացվում է հաշվետու օրվա դրությամբ մասնակիցների կողմից կատարված սոցիալական վճարների ընդհանուր գումարը` ճշգրտված տարեկան գնաճով` ըստ «Մասնակցի տարիքը» սյունակում նշված յուրաքանչյուր տարիքի:
6) «Կենսաթոշակային հաշվում առկա միջոցների համախառն մեծությունը» սյունակում լրացվում է հաշվետու օրվա դրությամբ մասնակցի պարտադիր կենսաթոշակային հաշվում առկա պարտադիր կենսաթոշակային ֆոնդի (ֆոնդերի) փայերի հաշվարկային արժեքների հանրագումարը:
11. Հաշվետվությունը սույն կանոնակարգի 8-րդ կետով սահմանված ժամկետի խախտմամբ ռեեստրը վարողի կողմից երաշխիքային ֆոնդը կառավարող անձին ներկայացնելու դեպքում երաշխիքային ֆոնդը կառավարող անձը հաշվետվության ներկայացման վերջնաժամկետին հաջորդող 3 աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին Սի-Բի-Էյ-նեթ համակարգի միջոցով, մագնիսական կամ էլեկտրոնային կրիչով գրություն է ներկայացնում Կենտրոնական բանկ: Սույն կետը չի գործում, եթե երաշխիքային ֆոնդը կառավարող անձը Կենտրոնական բանկն է:
ՀԱՎԵԼՎԱԾ 1
«Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի
մասնակիցների ռեեստրը վարողի կողմից
երաշխիքային ֆոնդը կառավարող անձին
հաշվետվությունների տրամադրման կարգը
և պայմանները» կանոնակարգ 10/15-ի
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
ՊԱՐՏԱԴԻՐ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԵՎ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ՀԱՇՎՈՒՄ ԱՌԿԱ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
(ամսական)
Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի մասնակիցների ռեեստրը վարողի
անվանումը ...............................................
Հաշվետու օր ..............................................
.____________________________________________________________________.
|Մասնակցի |Քանակը|Սոցիալական |Սոցիալական |Կենսաթոշա- |Սոցիալական |
|տարիքը | |վճարների |վճարների |կային |վճարների |
| | |համախառն |համախառն |հաշվում առկա|(ճշգրտված |
| | |մեծությունը|մեծությունը|միջոցների |տարեկան |
| | | |(ճշգրտված |համախառն |գնաճով) և |
| | | |տարեկան |մեծությունը |կուտակային |
| | | |գնաճով) | |հաշվում առկա |
| | | | | |միջոցների |
|_________| | | | |տարբերությունը|
|տարի|ամիս| | | | |(5-6) |
|____|____|______|___________|___________|____________|______________|
|1 |2 |3 |4 |5 |6 |7 |
|____________________________________________________________________|
| Կենսաթոշակային հաշվում առկա միջոցներ <= կատարած="" սոցիալական="">=>
| (ճշգրտված տարեկան գնաճով) 100% |
|____________________________________________________________________|
|____|____|______|___________|___________|____________|______________|
|____|____|______|___________|___________|____________|______________|
|____________________________________________________________________|
| Կատարած սոցիալական վճարների (ճշգրտված տարեկան գնաճով) 100%<>
| Կենսաթոշակային հաշվում առկա միջոցներ <= կատարած="" սոցիալական="">=>
| (ճշգրտված տարեկան գնաճով) 110% |
|____________________________________________________________________|
|____|____|______|___________|___________|____________|______________|
|____|____|______|___________|___________|____________|______________|
|____________________________________________________________________|
| Կատարած սոցիալական վճարների (ճշգրտված տարեկան գնաճով) 110%<>
| Կենսաթոշակային հաշվում առկա միջոցներ <= կատարած="" սոցիալական="">=>
| (ճշգրտված տարեկան գնաճով) 120% |
|____________________________________________________________________|
|____|____|______|___________|___________|____________|______________|
|____|____|______|___________|___________|____________|______________|
.____________________________________________________________________.