040.0515.190899
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«19» օգոստոսի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
19 օգոստոսի 1999 թվականի թիվ 515
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 4-Ի N 385 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 4-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ու Ջոն և Կարեն Հանթսման հիմնադրամի միջև փոխառության և ծրագրի իրականացման պայմանագրի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 385 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`
i
ա) որոշման մեջ «ֆինանսների և էկոնոմիկայի» բառերը փոխարինել «ֆինանսների» բառերով.
բ) որոշումը լրացնել հետևյալ նոր 8-րդ և 9-րդ կետերով.
i
«8. Թույլատրել ծրագրով նախատեսված դպրոցի շինարարությունն իրականացնել նախագծային աշխատանքներին զուգահեռ:
9. Ծրագրի շրջանակներում կառուցվելիք դպրոցի շենքը հատկացնել Հայաստանի Հանրապետության աղետի գոտու վերականգնման առաջնահերթ ծրագրով նախատեսված հարակից թաղամասի տնակներում տեղակայված N 2 միջնակարգ դպրոցին».
i
գ) որոշմամբ ստեղծված ծրագրի իրականացման հանձնաժողովի կազմից հանել Արամ Ղարիբյանին և Սարգիս Կարապետյանին` փոխարենն ընդգրկելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանին և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության վարչության պետ Վլադիմիր Սարդարյանին:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի օգոստոսի 19-ից: