Սեղմել Esc փակելու համար:
ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՆԽԱՓԱՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՆԽԱՓԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱ ...

 

 

105.0088.120514

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «12»        05            2014 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10514221

 

   ՀԱՅԱՍՏԱՆԻ                   ՀԱՅԱՍՏԱՆԻ          ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ     

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ              ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ           ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ       ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ

   ՆԱԽԱՐԱՐ                     ՆԱԽԱՐԱՐ                ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

9 ապրիլի 2014թ. N 88-Ն 17 ապրիլի 2014թ. N 96-Ն  14 ապրիլի 2014թ. N 53-Ն

 

ՀԱՄԱՏԵՂ ՀՐԱՄԱՆ

 

i

ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՆԽԱՓԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆՆ ՈՒ ԱՆՏԱՌՈՒՂԻՆԵՐՈՒՄ, ԱՆՏԱՌՆԵՐԻ ԵՎ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՀՈՂԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ՀՐԴԵՀԱԱՆՎՏԱՆԳ ՎԻՃԱԿԻ ԱՊԱՀՈՎՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հոկտեմբերի 31-ի N 1357-Ն որոշման 2-րդ կետով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՆՔ`

 

1. Հաստատել «Էլեկտրական ցանցերի համակարգի անխափան գործունեությանն ու անտառուղիներում, անտառների և անտառային հողերի տարածքներում հրդեհաանվտանգ վիճակի ապահովմանն ուղղված աշխատանքների իրականացման մասին» իրավական ակտը` համաձայն Հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հավելված

ՀՀ բնապահպանության նախարարի

2014 թվականի ապրիլի 9-ի

թիվ 88-Ն

ՀՀ գյուղատնտեսության նախարարի

2014 թվականի ապրիլի 17-ի

թիվ 96-Ն

ՀՀ էներգետիկայի և բնական

պաշարների նախարարի

2014 թվականի ապրիլի 14-ի

թիվ 53-Ն

համատեղ հրամանի

 

ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՆԽԱՓԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆՆ ՈՒ ԱՆՏԱՌՈՒՂԻՆԵՐՈՒՄ, ԱՆՏԱՌՆԵՐԻ ԵՎ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՀՈՂԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ՀՐԴԵՀԱԱՆՎՏԱՆԳ ՎԻՃԱԿԻ ԱՊԱՀՈՎՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

1. Սույն իրավական ակտով կարգավորվում են «Էլեկտրական ցանցերի համակարգի անխափան գործունեությանն ու անտառուղիներում, անտառների և անտառային հողերի տարածքներում հրդեհաանվտանգ վիճակի ապահովմանն ուղղված աշխատանքների իրականացման հետ կապված հարաբերությունները, որոնք իրականացվում են սույն իրավական ակտով նախատեսված օրինակելի պայմանագրին համապատասխան (կցվում է):

 

ՕՐԻՆԱԿԵԼԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

 

_____________________ կազմակերպությունը` ք. Երևան, ________________-ի դեմս կազմակերպության տնօրեն` __________________________, որը գործում է կազմակերպության կանոնադրության հիման վրա, այսուհետ` «Պատվիրատու» մի կողմից և Հայաստանի Հանրապետության ___________________ նախարարության ___________________ պետական ոչ առևտրային կազմակերպությունը ք.______________ ի դեմս կազմակերպության տնօրեն`_______________________, որը գործում է պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության հիման վրա, այսուհետ` «Կատարող» մյուս կողմից, կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին.

 

1. Պայմանագրի առարկան

 

1.1. Կատարողն իր կազմակերպության տարածքներում էլեկտրական ցանցերի համակարգի անխափան գործունեությունն ու անտառուղիներում, անտառների և անտառային հողերի տարածքներում հրդեհաանվտանգ վիճակն ապահովելու նպատակով պարտավորվում է Պատվիրատուի հետ համատեղ ուսումնասիրությունների հիման վրա կազմված և փոխհամաձայնեցված հատման ենթակա ծառերի հաշվեգնահատման ցուցակների և/կամ էտման ենթակա ծառերի ցանկի հիման վրա տրված անտառհատման տոմսերով, կատարելու համապատասխան հատման և էտման աշխատանքներ, ինչպես նաև հրդեհավտանգ ժամանակաշրջանում ապահովելու հենասյուների անվտանգությունը, դրանք ըստ անհրաժեշտության շրջափակելով հանքայնացված հողաշերտով, իսկ Պատվիրատուն պարտավորվում է ապահովել վերոնշյալ աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների տրամադրումն ու ընդունել իրականացված աշխատանքները:

1.2. Սույն պայմանագրի 1.1 կետով նախատեսված հատման և էտման աշխատանքների արդյունքը հանդիսանում է Կատարողի սեփականությունն ու տնօրինվում է նրա կանոնադրական գործառույթների իրականացման նպատակով:

1.3. Պատվիրատուի կողմից ներդրվող ֆինանսական միջոցների չափը որոշվում է տվյալ անտառուղիներում, տվյալ ժամանակահատվածում կատարված համատեղ ուսումնասիրությունների և դրա արդյունքում համատեղ կազմված հատման և էտման ենթակա ծառերի համապատասխանաբար` հաշվեգնահատման ցուցակների և ցանկերի, անտառից դուրս բերման և ներքին պահեստ տեղափոխման, ինչպես նաև հրդեհավտանգ ժամանակահատվածում` ըստ անհրաժեշտության, հանքայնացված հողաշերտով հենասյուների շրջափակման աշխատանքների անհրաժեշտ ծավալի գնահատման փոխհամաձայնեցված արդյունքների հիման վրա, որը ներառվում է սույն պայմանագրում:

1.4. Սույն պայմանագրով նախատեսված աշխատանքներն ու դրանց կատարման ժամկետներն իրականացվում են սույն պայմանագրի անբաժանելի մաս հանդիսացող (այսուհետ` տեխնիկական բնութագիր և ժամանակացույց) աշխատանքների տեխնիկական բնութագրին և ժամանակացույցին համապատասխան (կցվում է):

 

2. Աշխատանքները կատարելը

 

2.1. Աշխատանքները կատարվում են Պատվիրատուի ֆինանսական միջոցներով, Կատարողի ներուժով և նրա համապատասխան տեխնիկական միջոցների օգտագործմամբ` էլեկտրական ցանցերի անվտանգության գոտիների տեխնիկական կանոնակարգի պահանջների համաձայն:

 

3. Աշխատանքի վարձատրության կարգը

 

3.1. Սույն պայմանագրով նախատեսված աշխատանքների ընդհանուր գինը կազմում է __________ հազար Հայաստանի Հանրապետության դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը): Գինը ներառում է Կատարողի կողմից իրականացվող բոլոր ծախսերը` այդ թվում` հարկերը, տուրքերը և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ վճարները: Աշխատանքների ընդհանուր գինը կայուն է և Կատարողն իրավունք չունի պահանջել ավելացնելու, իսկ Պատվիրատուն նվազեցնելու այդ գինը:

 

4. Կողմերի իրավունքներն ու պարտականությունները

 

4.1. Պատվիրատուն իրավունք ունի`

4.1.1. Ցանկացած ժամանակ ստուգել Կատարողի իրականացրած աշխատանքի ընթացքը` առանց միջամտելու նրա գործունեությանը, ինչպես նաև որակը` ելնելով էլեկտրական ցանցերի համակարգի անխափան գործունեության և հրդեհաանվտանգ վիճակի ապահովման տեսանկյունից:

4.1.2. Լիազորել այլ անձի` աշխատանքների իրականացման նկատմամբ տեխնիկական հսկողություն իրականացնելու նպատակով` այդ մասին գրավոր տեղեկացնելով Կատարողին:

4.2. Պատվիրատուն պարտավոր է`

4.2.1. Պայմանագիրը երկկողմանի հաստատվելուց հետո սույն պայմանագրի 1.1 կետով նախատեսված աշխատանքների իրականացման համար նախատեսված գումարը` սույն պայմանագրի կնքման օրվանից ոչ ուշ, քան 5 աշխատանքային օրվա ընթացքում բանկային փոխանցման միջոցով տրամադրել Կատարողին:

4.2.2. Կատարողի մասնակցությամբ զննել և ընդունել կատարված աշխատանքը, թերությունների բացակայության դեպքում` ստորագրելով աշխատանքների կատարման վերաբերյալ ընդունման-հանձնման ակտ, իսկ պայմանագրով նախատեսված աշխատանքների արդյունքներում թերություններ հայտնաբերելու դեպքում` այդ մասին հայտնել Կատարողին:

4.3. Կատարողն իրավունք ունի`

4.3.1. Պահանջելու Պատվիրատուից ֆինանսական միջոցների տրամադրումն իրականացնել սույն պայմանագրով նախատեսված ժամկետում:

4.3.2 Ֆինանսական միջոցները սույն պայմանագրով նախատեսված ժամկետում չտրամադրելու դեպքում Կատարողը գրավոր տեղեկացնում է Պատվիրատուին գումարի տրամադրման մասին, կազմելով նոր ժամանակացույց ֆինանսավորման ժամկետի վերաբերյալ: Նոր ժամկետում ֆինանսավորումը չտրամադրելու դեպքում, Կատարողն իրավունք ունի միակողմանի լուծել սույն պայմանագիրը:

4.3.3. Սույն պայմանագրի տեխնիկական բնութագրի և ժամանակացույցով նախատեսված ժամկետում աշխատանքի կատարմանը զուգահեռ հատման և էտման արդյունքում առաջացած փայտանյութը անտառից դուրս հանելու և տեղափոխելու ներքին պահեստ:

4.4. Կատարողը պարտավոր է`

4.4.1. Աշխատանքները կատարել իր տեխնիկական միջոցներով (գործիքներ, մեխանիզմներ և այլն) սույն պայմանագրի տեխնիկական բնութագրին և ժամանակացույցին համապատասխան:

4.4.2. Ծառերի հատման և էտման աշխատանքներն իրականացնել հաշվեգնահատման ցուցակների և ցանկերի հիման վրա տրված անտառահատման տոմսերին համապատասխան:

 

5. Կողմերի պատասխանատվությունը

 

5.1. Պատվիրատուի կողմից սույն պայմանագրի 4.2.1 կետով նախատեսված ժամկետի խախտման դեպքում Պատվիրատուի նկատմամբ յուրաքանչյուր ուշացված օրվա համար հաշվարկվում է տույժ` վճարման ենթակա, սակայն չվճարված գումարի 0,05 (զրո ամբողջ հինգ հարյուրերորդական) տոկոսի չափով:

5.2. Սույն պայմանագրով նախատեսված պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում կողմերը պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

5.3. Կատարողի կողմից սույն պայմանագրի 1.4 կետով նախատեսված տեխնիկական բնութագրի պահանջների կատարման ժամկետի խախտման դեպքում, Կատարողի նկատմամբ յուրաքանչյուր ուշացված օրվա համար հաշվարկվում է տույժ` վճարման ենթակա գումարի 0,05 «զրո ամբողջ հինգ հարյուրերորդական» տոկոսի չափով:

 

6. Անհաղթահարելի ուժի ազդեցությունը

 

6.1. Սույն պայմանագրով պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով, որը ծագել է սույն պայմանագիրը կնքելուց հետո, և կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել: Այդպիսի իրավիճակներ են` երկրաշարժը, ջրհեղեղը, պատերազմն ու արտակարգ դրություն հայտարարելը, քաղաքական հուզումները, գործադուլները, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, պետական մարմինների ակտերը, եղանակային անբարենպաստ պայմաններն ու այլն: Եթե արտակարգ ուժի ազդեցությունը շարունակվում է 3 ամսից ավելի, ապա կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի լուծել պայմանագիրը, այդ մասին նախապես տեղյակ պահելով մյուս կողմին:

 

7. Եզրափակիչ դրույթներ

 

7.1. Սույն պայմանագիրն ուժի մեջ է մտնում կողմերի ստորագրման պահից և գործում է մինչև կողմերի սույն պայմանագրով ստանձնած պարտավորությունների ողջ ծավալով կատարումը:

7.2. Սույն պայմանագրում փոփոխություններ և լրացումներ կարող են կատարվել միայն Կողմերի փոխադարձ համաձայնությամբ` համաձայնագիր կնքելու միջոցով, որը կհանդիսանա սույն պայմանագրի անբաժանելի մասը:

7.3. Սույն պայմանագրի կապակցությամբ վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով, իսկ համաձայնություն ձեռք չբերելու դեպքում լուծվում են դատական կարգով:

8. Կողմերի հասցեները, բանկային վավերապայմանները և ստորագրությունները`

 

              ՊԱՏՎԻՐԱՏՈՒ                            ԿԱՏԱՐՈՂ

    ____________________________         ____________________________

    կազմակերպության անվանումը,           կազմակերպության անվանումը,

    գտնվելու վայրը                       գտնվելու վայրը

 

    ________________________             ________________________

         ստորագրություն                        ստորագրություն

 

    Կ.Տ.                                 Կ.Տ.

 

Էլեկտրական ցանցերի համակարգի անխափան գործունեությունն ու

անտառուղիներում, անտառների և անտառային հողերի տարածքներում

հրդեհաանվտանգ վիճակի ապահովման աշխատանքների իրականացման տեխնիկական

բնութագիր

 

._____________________________________________________________________.

|Աշխատանքի անվանումը  |Էլեկտրական ցանցերի համակարգի անխափան           |

|                     |գործունեությանն ու անտառուղիներում, անտառների  |

|                     |և  անտառային հողերի տարածքներում հրդեհաանվտանգ |

|                     |վիճակի ապահովմանն ուղղված աշխատանքների         |

|                     |իրականացում                                    |

|_____________________|_______________________________________________|

|Աշխատանքի նկարագիրը  |1. Հատման ենթակա ծառերի հաշվեգնահատման         |

|                     |ցուցակների կազմում:                            |

|                     |2. Էտման ենթակա ծառերի ցանկի կազմում:          |

|                     |3. Հաշվեգնահատման ցուցակներին և  կազմված       |

|                     |ցանկերին համապատասխան ծառերի հատում և/կամ      |

|                     |էտում:                                         |

|                     |4. Հրդեհավտանգ ժամանակահատվածում ըստ           |

|                     |անհրաժեշտության հանքայնացված հողաշերտով        |

|                     |/առնվազն 3 մ լայնությամբ/ հենասյուների         |

|                     |շրջափակման աշխատանքների իրականացում:           |

|_____________________|_______________________________________________|

|Աշխատանքի կատարման   |----------------------- Անտառուղիները կառավարող|

|վայրը                |տվյալ կազմակերպությունում, տվյալ               |

|                     |ժամանակահատվածում անտառուղիներում առկա հատման  |

|                     |և/կամ  էտման ենթակա ծառերի հաշվեգնահատման      |

|_____________________|_______________________________________________|

|Աշխատանքի ծավալը     |ցուցակներին և  ցանկերին համապատասխան, ինչպես   |

|                     |նաև  հրդեհավտանգ ժամանակահատվածում` ըստ        |

|                     |անհրաժեշտության, հանքայնացված հողաշերտով       |

|                     |հենասյուների շրջափակման աշխատանքներ:           |

._____________________________________________________________________.

 

.____________________________________________________________________.

|Հ/հ|Աշխատանքի անվանումը                |Աշխատանքների կատարման ժամկետ|

|   |                                   |____________________________|

|   |                                   |     սկիզբ    |     ավարտ   |

|___|___________________________________|______________|_____________|

|1. |Աշխատանքների կատարման ժամանակացույց|ընթացիկ տարվա |ընթացիկ տարվա|

|   |                                   | ________     |  ________   |

|   |                                   |              |             |

.____________________________________________________________________.

 

              ՊԱՏՎԻՐԱՏՈՒ                            ԿԱՏԱՐՈՂ

 

         ________________________          ________________________

             ստորագրություն                     ստորագրություն

 

        ___________________________        ___________________________

        կազմակերպության անվանումը,         կազմակերպության անվանումը,

        անուն, ազգանուն գտնվելու           գտնվելու վայրը

        վայրը (բնակության վայրը)

 

        Կ.Տ.                               Կ.Տ.

 

 

pin
Շրջակա միջավայրի /Բնապահպանության
09.04.2014
N 88-Ն
Հրաման