040.0492.030899
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«3» օգոստոսի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
3 օգոստոսի 1999 թվականի թիվ 492
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության
i
ա) 1997 թվականի հոկտեմբերի 16-ի «Հայ-իրանական կապերի կոորդինացման կառավարական հանձնաժողով ստեղծելու մասին» N 437 որոշումը.
i
բ) 1998 թվականի մայիսի 4-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հոկտեմբերի 16-ի N 437 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 269 որոշումը.
i
գ) 1998 թվականի դեկտեմբերի 22-ի «Հայ-իրանական կապերի կոորդինացման կառավարական հանձնաժողովի կազմը հաստատելու մասին» N 817 որոշումը.
i
դ) 1999 թվականի մարտի 5-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 22-ի N 817 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 134 որոշումը: