040.0490.030899
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«3» օգոստոսի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
3 օգոստոսի 1999 թվականի թիվ 490
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ` ՊԵՏԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ելնելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մրցութային հիմունքներով անվճար բարձրագույն կրթության սահմանադրական իրավունքն իրացնելու հավասար պայմաններ ապահովելու սկզբունքից և «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23 հոդվածի 4-րդ կետի պահանջից, ինչպես նաև միջին և բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերի շարունակականությունն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. (1-ին կետն ուժը կորցրել է 20.05.02 թիվ 589 որոշում)
i
2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը`
i
ա) 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության վարչապետի 1996 թվականի հունվարի 6-ի «Հայաստանի Հանրապետության պետական քոլեջի օրինակելի կանոնադրությունը հաստատելու մասին» N 1 որոշման մեջ «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքից և սույն որոշումից բխող համապատասխան փոփոխություններ կատարելու վերաբերյալ.
բ) երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների բարձր առաջադիմություն ցուցաբերած շրջանավարտների Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում համապատասխան մասնագիտությամբ ուսումը շարունակելու մրցութային կարգը:
i
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի օգոստոսի 8-ի «Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի հետագա զարգացման մասին» N 365 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշման 2-րդ կետում «իր քոլեջի ընդունելության պետական պատվերի ոչ ավելի, քան 30 տոկոսի սահմաններում քոլեջի առավել առաջադեմ ուսանողներով» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով քոլեջի առավել բարձր առաջադիմություն ցուցաբերած շրջանավարտներով» բառերով:
i
4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի նոյեմբերի 2-ի «Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի օրինադրության հաստատման մասին» N 545 որոշմամբ հաստատված Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի օրինադրության 105-րդ կետը:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի օգոստոսի 3-ից: