(ուժը կորցրել է 14.05.2021 թիվ 05-Ն և 20.04.2021 թիվ 83-Ն համատեղ հրաման)
i
121.0009.200214
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«20» 02 2014 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 12114096
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ, ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ
ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ
5 փետրվարի 2014 թ. N 9-Ն 23 դեկտեմբերի 2013 թ. N 429-Ն
ՀԱՄԱՏԵՂ ՀՐԱՄԱՆ
i
ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՎԱՐՉԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԱՇԱՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի N ՆՀ-728 հրամանագրի 1.37 կետը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՆՔ`
1. Հաստատել հողօգտագործման բնագավառում Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից իրականացվող վարչական հսկողության հարցաշարը` համաձայն հավելվածի:
Հավելված
Հաստատված է
ՀՀ փոխվարչապետ, տարածքային
կառավարման նախարարի
2014 թվականի փետրվարի 5-ի
թիվ 9-Ն
և ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի
պետական կոմիտեի նախագահի
2013 թվականի դեկտեմբերի 23-ի
թիվ 429-Ն
համատեղ հրամանով
ՎԱՐՉԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԱՇԱՐ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ
1. Գործառույթը. ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով համայնքի ղեկավարը`
1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով կազմում է համայնքների հողերի օգտագործման սխեմաներն ու ներկայացնում համայնքի ավագանու հաստատմանը.
2) համայնքի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերին, հողերի օգտագործման սխեմաներին համապատասխան, համայնքի ավագանու համաձայնությամբ և սահմանած պայմաններով, սահմանված կարգով օտարում կամ օգտագործման է տրամադրում համայնքի սեփականություն համարվող հողամասերը.
3) օրենքով սահմանված կարգով վերահսկողություն է իրականացնում համայնքի վարչական սահմաններում գտնվող հողերի նպատակային օգտագործման, հողօգտագործողների կողմից հողային օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ.
4) օրենքով սահմանված դեպքերում և կարգով կանխարգելում, կասեցնում և վերացնում է ապօրինի հողօգտագործումները, օրենքով սահմանված դեպքերում ու կարգով հողային օրենսդրության պահանջները խախտողների նկատմամբ կիրառում է վարչական տույժեր, ինչպես նաև իրավասու մարմիններ է ներկայացնում հաղորդումներ` իրավախախտում թույլ տված անձանց` օրենքով սահմանված պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ.
5) սահմանված կարգով իրականացնում է համայնքի վարչական սահմաններում գտնվող հողամասերի ընթացիկ հաշվառումը և կազմում է համայնքի հողային հաշվեկշիռը.
6) համայնքի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերին, հողերի օգտագործման սխեմաներին համապատասխան` օրենքով սահմանված դեպքերում ու կարգով օտարում կամ օգտագործման է տրամադրում համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն համարվող հողամասերը.
7) սահմանված կարգով ապահովում է համայնքի տարածքում գտնվող գեոդեզիական կետերի և համայնքի սահմանանիշերի պահպանությունը:
2. Գործառույթի իրականացման օրենսդրական հիմքը`
Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգիրք», «Հողերի օգտագործման և պահպանման վերահսկողության մասին» ՀՀ օրենք, «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշում, ՀՀ կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 16-Ն որոշում, ՀՀ կառավարության 2000 թվականի հոկտեմբերի 23-ի թիվ 656 որոշում, «Գեոդեզիայի և քարտեզագրության մասին» ՀՀ օրենք, ՀՀ կառավարության 2001 թվականի նոյեմբերի 20-ի թիվ 1134 որոշում:
._____________________________________________________________________.
|Դրույթների անվանումը |Պահ-|Թերի|Պահ-|Հայտ- |Առաջար- |Հայտնա- |
| |պան-|է |պան-|նաբեր-|կու- |բերված |
| |ված |պահ-|ված |ված |թյուններ|խախտում-|
| |է |պան-|չէ |խախ- |հսկո- |ները |
| | |ված | |տում- |ղության |վերաց- |
| | | | |ները |ընթաց- |նելու |
| | | | | |քում |համար |
| | | | | |հայտնա- |սահման- |
| | | | | |բերված |ված |
| | | | | |խախտում-|ժամկետ- |
| | | | | |ների |ները |
| | | | | |վերացման| |
| | | | | |վերաբեր-| |
| | | | | |յալ | |
|_____________________________|____|____|____|______|________|________|
|1. Համայնքի վարչական | | | | | | |
|սահմաններում գտնվող պետական | | | | | | |
|և համայնքային սեփականություն| | | | | | |
|համարվող հողամասերը օտարվում | | | | | | |
|կամ օգտագործման են | | | | | | |
|տրամադրվում համայնքի | | | | | | |
|քաղաքաշինական ծրագրային | | | | | | |
|փաստաթղթերին, հողերի | | | | | | |
|օգտագործման սխեմաներին | | | | | | |
|համապատասխան, համայնքի | | | | | | |
|ավագանու համաձայնությամբ և | | | | | | |
|սահմանած պայմաններով: | | | | | | |
|_____________________________|____|____|____|______|________|________|
|2. Համայնքի ավագանին | | | | | | |
|ընդունում է համայնքի վարչական| | | | | | |
|սահմաններում ընդգրկվող` | | | | | | |
|պետական սեփականություն | | | | | | |
|հանդիսացող հողամասերի օտարման| | | | | | |
|անհատույց (մշտական) | | | | | | |
|օգտագործման և կառուցապատման | | | | | | |
|իրավունքով տրամադրմանը | | | | | | |
|համաձայնություն տալու | | | | | | |
|վերաբերյալ որոշում` նշելով | | | | | | |
|հողամասի (հողամասերի) | | | | | | |
|գտնվելու վայրը, չափերը, | | | | | | |
|օգտագործման | | | | | | |
|սահմանափակումները, | | | | | | |
|պայմանները: | | | | | | |
|_____________________________|____|____|____|______|________|________|
|3. Համայնքի ղեկավարը | | | | | | |
|պատրաստում է հողաշինարարական | | | | | | |
|գործ, որում ներառվում են | | | | | | |
|համայնքի ավագանու որոշումը, | | | | | | |
|տեղանքի կադաստրային քարտեզը, | | | | | | |
|որտեղ նշվում են օտարման, | | | | | | |
|անհատույց (մշտական) | | | | | | |
|օգտագործման և կառուցապատման | | | | | | |
|իրավունքով տրամադրման ենթակա | | | | | | |
|հողամասերը, դրանց | | | | | | |
|շրջադարձային կետերի | | | | | | |
|կոորդինատներն ու չափերը, | | | | | | |
|հողամասի օգտագործման | | | | | | |
|սահմանափակումների մասին | | | | | | |
|տեղեկանքը, Հայաստանի | | | | | | |
|Հանրապետության հողային | | | | | | |
|օրենսգրքի 60-րդ հոդվածով | | | | | | |
|սահմանված սահմանափակումներում| | | | | | |
|ընդգրկված լինելու վերաբերյալ | | | | | | |
|տեղեկանքը, և ներկայացնում | | | | | | |
|մարզպետին: | | | | | | |
|_____________________________|____|____|____|______|________|________|
|4. Դրական եզրակացության | | | | | | |
|առկայության դեպքում` հողամասի| | | | | | |
|նպատակային նշանակության | | | | | | |
|փոփոխության անհրաժեշտության | | | | | | |
|բացակայության դեպքում | | | | | | |
|համայնքի ղեկավարը Հայաստանի | | | | | | |
|Հանրապետության կառավարության | | | | | | |
|2001 թվականի ապրիլի 12-ի | | | | | | |
|N 286 որոշմամբ սահմանված | | | | | | |
|կարգով իրականացնում է | | | | | | |
|հողամասերի օտարումը, | | | | | | |
|անհատույց (մշտական) | | | | | | |
|օգտագործման կամ կառուցապատման| | | | | | |
|իրավունքով տրամադրումը: | | | | | | |
|_____________________________|____|____|____|______|________|________|
|5. Հողամասերն օտարվում են | | | | | | |
|Հայաստանի Հանրապետության | | | | | | |
|հողային օրենսգրքով սահմանված | | | | | | |
|դեպքերում ու կարգով` | | | | | | |
|սեփականության իրավունքն | | | | | | |
|անհատույց փոխանցելու, ուղղակի| | | | | | |
|վաճառքի միջոցով, աճուրդով, | | | | | | |
|փոխանակության միջոցով: | | | | | | |
|_____________________________|____|____|____|______|________|________|
|6 Հողամասերը սեփականության | | | | | | |
|իրավունքով անհատույց | | | | | | |
|տրամադրվում են` Հայաստանի | | | | | | |
|Հանրապետության հողային | | | | | | |
|օրենսգրքի 64-րդ և 65-րդ | | | | | | |
|հոդվածներով սահմանված | | | | | | |
|դեպքերում ու կարգով և | | | | | | |
|օրենքով նախատեսված այլ | | | | | | |
|դեպքերում: | | | | | | |
|_____________________________|____|____|____|______|________|________|
|7. Քաղաքացիներից դիմումներն | | | | | | |
|ընդունվում են հողամասերը | | | | | | |
|սեփականության իրավունքով | | | | | | |
|անհատույց տրամադրելու մասին | | | | | | |
|տեղեկատվության հրապարակման | | | | | | |
|օրվանից մեկ ամսվա ընթացքում, | | | | | | |
|որից հետո հինգ օրում | | | | | | |
|ամփոփվում են ընդունված | | | | | | |
|դիմումները: | | | | | | |
|_____________________________|____|____|____|______|________|________|
|8. Դիմումների ամփոփման | | | | | | |
|արդյունքների հիման վրա և մեկ| | | | | | |
|հողաբաժնի համար ընդունված | | | | | | |
|չափով ճշտվում են պահանջվող | | | | | | |
|հողամասերն ըստ նպատակային ու | | | | | | |
|գործառնական նշանակության` | | | | | | |
|1) գյուղատնտեսական | | | | | | |
|գործունեություն | | | | | | |
|իրականացնելու, | | | | | | |
|2) որպես տնամերձ հողամաս | | | | | | |
|օգտագործելու կամ անհատական | | | | | | |
|բնակելի տան կառուցման ու | | | | | | |
|սպասարկման համար: | | | | | | |
|_____________________________|____|____|____|______|________|________|
|9. Հողամասերն անհատույց | | | | | | |
|տրամադրվում են` համայնքի | | | | | | |
|վարչական սահմաններում` | | | | | | |
|համայնքի ղեկավարի կողմից | | | | | | |
|(համայնքի ավագանու | | | | | | |
|համաձայնությամբ): | | | | | | |
|_____________________________|____|____|____|______|________|________|
|10. Հողամասերի ուղղակի | | | | | | |
|վաճառքը կատարվում է` | | | | | | |
|1) Հայաստանի Հանրապետության | | | | | | |
|հողային օրենսգրքի 64-րդ | | | | | | |
|հոդվածի 3-րդ կետով, 66-րդ | | | | | | |
|հոդվածով և 72-րդ հոդվածի | | | | | | |
|2-րդ կետով սահմանված | | | | | | |
|դեպքերում, ինչպես նաև | | | | | | |
|էներգետիկայի, կապի, | | | | | | |
|տրանսպորտի, կոմունալ և | | | | | | |
|համապատասխան գծային | | | | | | |
|ենթակառուցվածքների, ցանկացած | | | | | | |
|այլ բնական մենաշնորհային | | | | | | |
|ոլորտի հիմնական | | | | | | |
|գործունեությանն առնչվող | | | | | | |
|օբյեկտների (շենքեր, | | | | | | |
|շինություններ, այլ օժանդակ | | | | | | |
|կառույցներ) կառուցման համար | | | | | | |
|հողամասերի տրամադրման | | | | | | |
|դեպքում. | | | | | | |
|2) Հայաստանի Հանրապետության | | | | | | |
|օրենսդրությամբ սահմանված | | | | | | |
|կարգով ոչ բնակելի շենքերը, | | | | | | |
|շինությունները բնակելիի | | | | | | |
|վերափոխելու արդյունքում | | | | | | |
|ձևավորված բնակելի տների | | | | | | |
|պահպանման և սպասարկման համար| | | | | | |
|անհրաժեշտ հողամասերն | | | | | | |
|օտարելիս. | | | | | | |
|3) գոյություն ունեցող | | | | | | |
|բնակելի, հասարակական, | | | | | | |
|արդյունաբերական և այլ | | | | | | |
|նշանակության օբյեկտների, | | | | | | |
|ինչպես նաև գյուղատնտեսական | | | | | | |
|նշանակության հողամասերի | | | | | | |
|ընդլայնման համար, եթե | | | | | | |
|հնարավոր չէ լրացուցիչ օտարվող| | | | | | |
|հողամասը որպես առանձին | | | | | | |
|գույքային միավոր օտարել | | | | | | |
|աճուրդային կարգով: | | | | | | |
|_____________________________|____|____|____|______|________|________|
|11. Հողամասերի ուղղակի | | | | | | |
|վաճառքի գինը սահմանվում է | | | | | | |
|տվյալ հողամասի կադաստրային | | | | | | |
|գնի չափով, բացառությամբ | | | | | | |
|Հայաստանի Հանրապետության | | | | | | |
|հողային օրենսգրքի 64-րդ | | | | | | |
|հոդվածի 3-րդ կետով սահմանված | | | | | | |
|հողամասերի, որոնք օտարվում են| | | | | | |
|հողամասի` տվյալ պահին գործող | | | | | | |
|կադաստրային արժեքի 30 տոկոսի | | | | | | |
|չափով: | | | | | | |
|_____________________________|____|____|____|______|________|________|
|12. Հողամասերն աճուրդային | | | | | | |
|կարգով օտարվում են Հայաստանի | | | | | | |
|Հանրապետության հողային | | | | | | |
|օրենսգրքի 67-րդ, 68-րդ, | | | | | | |
|69-րդ և 70-րդ հոդվածներով, | | | | | | |
|«Հրապարակային | | | | | | |
|սակարկությունների մասին» | | | | | | |
|Հայաստանի Հանրապետության | | | | | | |
|օրենքով սահմանված կարգով, | | | | | | |
|դասական աճուրդով: | | | | | | |
|_____________________________|____|____|____|______|________|________|
|13. Հողամասերի աճուրդի | | | | | | |
|կազմակերպման փաթեթում | | | | | | |
|ներառվում են օրենքով և սույն| | | | | | |
|կարգով սահմանված` անհրաժեշտ | | | | | | |
|հետևյալ փաստաթղթերը` | | | | | | |
|1) օտարման պայմանագրի | | | | | | |
|նախագիծը. | | | | | | |
|2) օտարվող հողամասի հատակագծի| | | | | | |
|նախագիծը. | | | | | | |
|3) քաղաքաշինական | | | | | | |
|գործունեության համար | | | | | | |
|նախատեսվող հողամասերի համար | | | | | | |
|սահմանված կարգով կազմված | | | | | | |
|ճարտարապետահատակագծային | | | | | | |
|առաջադրանքի նախագիծը` օրենքով| | | | | | |
|և այլ նորմատիվ իրավական | | | | | | |
|ակտերով սահմանված | | | | | | |
|քաղաքաշինական, բնապահպանական | | | | | | |
|և այլ բնույթի պահանջների և | | | | | | |
|սահմանափակումների, ելակետային| | | | | | |
|տվյալների ու տեխնիկական | | | | | | |
|պայմանների ամրագրմամբ, այդ | | | | | | |
|թվում` հողամասի | | | | | | |
|նկարագրությունը | | | | | | |
|(կողմնորոշումը, թեքությունը, | | | | | | |
|բարեկարգման վիճակը, | | | | | | |
|հաղորդակցուղիների և իրացման | | | | | | |
|ենթակա կառույցների | | | | | | |
|առկայությունը), շինարարության| | | | | | |
|սկզբի և ավարտի ժամկետները: | | | | | | |
|_____________________________|____|____|____|______|________|________|
|14. Աճուրդի արդյունքների | | | | | | |
|ամփոփումից հետո ՀՀ | | | | | | |
|օրենսդրությամբ սահմանված | | | | | | |
|կարգով 12-օրյա ժամկետում | | | | | | |
|աճուրդի կազմակերպիչը հաղթողին| | | | | | |
|տրամադրում է հողամաս | | | | | | |
|տրամադրելու վերաբերյալ լիազոր| | | | | | |
|մարմնի որոշումը, օտարման | | | | | | |
|պայմանագիրը, օտարված հողամասի| | | | | | |
|հատակագիծը, իսկ քաղաքաշինական| | | | | | |
|գործունեության համար | | | | | | |
|նախատեսվող հողամասերի համար | | | | | | |
|նաև` ճարտարապետահատակագծային| | | | | | |
|առաջադրանքը: | | | | | | |
|_____________________________|____|____|____|______|________|________|
|15. Գյուղատնտեսական | | | | | | |
|նշանակության հողամասերի | | | | | | |
|աճուրդի դեպքում մեկ լոտով | | | | | | |
|օտարվող հողամասի առավելագույն| | | | | | |
|չափը չի կարող 20 հեկտարից | | | | | | |
|ավելի լինել, իսկ նվազագույն | | | | | | |
|չափը չի կարող պակաս լինել | | | | | | |
|տվյալ համայնքում | | | | | | |
|սեփականաշնորհված հողաբաժնի | | | | | | |
|չափից, եթե համայնքի հողերի | | | | | | |
|օգտագործման սխեմայով այլ չափ | | | | | | |
|նախատեսված չէ: | | | | | | |
|_____________________________|____|____|____|______|________|________|
|16. Աճուրդը կազմակերպում է | | | | | | |
|համայնքի ղեկավարը կամ | | | | | | |
|վերջինիս կողմից լիազորված` | | | | | | |
|աշխատակազմի պաշտոնատար անձը: | | | | | | |
|_____________________________|____|____|____|______|________|________|
|17. Աճուրդի անցկացման ձևի | | | | | | |
|մասին նշվում է աճուրդի | | | | | | |
|իրականացման մասին ծանուցման | | | | | | |
|մեջ: | | | | | | |
|_____________________________|____|____|____|______|________|________|
|18. Աճուրդին մասնակցելու | | | | | | |
|համար ներկայացվում են | | | | | | |
|հետևյալ փաստաթղթերը` | | | | | | |
|1) հայտ` նշելով հողամասի | | | | | | |
|ձեռքբերման նպատակը. | | | | | | |
|2) աճուրդին մասնակցության | | | | | | |
|համար սահմանված վճարի | | | | | | |
|անդորրագիր. | | | | | | |
|3) անձնագիր, իրավաբանական | | | | | | |
|անձանց համար` հիմնադիր | | | | | | |
|փաստաթղթերը: | | | | | | |
|_____________________________|____|____|____|______|________|________|
|19. Եթե աճուրդը չի կայանում | | | | | | |
|մեկ հայտ ներկայացնելու | | | | | | |
|պատճառով, ապա հողամասն | | | | | | |
|ուղղակի վաճառքի միջոցով կարող| | | | | | |
|է օտարվել առաջին հերթին | | | | | | |
|աճուրդի մասնակցության հայտ | | | | | | |
|ներկայացնողին, իսկ նրա | | | | | | |
|հրաժարվելու դեպքում` տվյալ | | | | | | |
|համայնքի բնակիչներին` աճուրդի| | | | | | |
|արդյունքների ամփոփումից հետո | | | | | | |
|ՀՀ օրենսդրությամբ սահմանված | | | | | | |
|10-օրյա ժամկետում: | | | | | | |
|_____________________________|____|____|____|______|________|________|
|20. Հողամասերը փոխանակվում են| | | | | | |
|քաղաքացիների կամ իրավաբանական| | | | | | |
|անձանց դիմումների հիման վրա | | | | | | |
|կամ համայնքի ղեկավարի կամ | | | | | | |
|Հայաստանի Հանրապետության | | | | | | |
|կառավարության | | | | | | |
|նախաձեռնությամբ: | | | | | | |
|_____________________________|____|____|____|______|________|________|
|21. Պետական սեփականություն | | | | | | |
|հանդիսացող հողամասերը | | | | | | |
|փոխանակվում են Հայաստանի | | | | | | |
|Հանրապետության մարզպետների | | | | | | |
|(Երևանում` Երևանի | | | | | | |
|քաղաքապետի) կողմից, եթե չի | | | | | | |
|փոխվում հողամասի նպատակային | | | | | | |
|նշանակությունը: | | | | | | |
|_____________________________|____|____|____|______|________|________|
|22. Հողամասերի փոխանակության | | | | | | |
|մասին որոշման ընդունումից | | | | | | |
|հետո կողմերի միջև կնքվում է | | | | | | |
|հողամասերի փոխանակության | | | | | | |
|մասին պայմանագիր, որին կցվում| | | | | | |
|են փոխանակվող հողամասերի | | | | | | |
|սահմանված կարգով կազմված | | | | | | |
|հատակագծերը: | | | | | | |
|_____________________________|____|____|____|______|________|________|
|23. Հայաստանի Հանրապետության | | | | | | |
|հողային օրենսգրքի 75-րդ | | | | | | |
|հոդվածին համապատասխան` | | | | | | |
|հողամասերն անհատույց | | | | | | |
|(մշտական) օգտագործման | | | | | | |
|իրավունքով տրամադրվում են` | | | | | | |
|1) պետական և համայնքային | | | | | | |
|հիմնարկներին ու | | | | | | |
|կազմակերպություններին. | | | | | | |
|2) բարեգործական, հասարակական | | | | | | |
|միավորումներին և | | | | | | |
|հիմնադրամներին` իրենց | | | | | | |
|գործունեության ընթացքում | | | | | | |
|ձեռնարկատիրության հետ չկապված| | | | | | |
|գործունեություն իրականացնելու| | | | | | |
|համար. | | | | | | |
|3) օրենքով և այլ նորմատիվ | | | | | | |
|իրավական ակտերով նախատեսված | | | | | | |
|դեպքերում: | | | | | | |
|_____________________________|____|____|____|______|________|________|
|24. Հողամասն անհատույց | | | | | | |
|օգտագործման իրավունքով | | | | | | |
|տրամադրվում է առանց մրցույթի:| | | | | | |
|_____________________________|____|____|____|______|________|________|
|25. Հողամասն անհատույց | | | | | | |
|օգտագործման իրավունքով | | | | | | |
|տրամադրելու համար կազմվող | | | | | | |
|հողաշինարարական գործում | | | | | | |
|լրացուցիչ ներառվում են | | | | | | |
|հետևյալ փաստաթղթերը` | | | | | | |
|1) անհատույց (մշտական) | | | | | | |
|օգտագործման իրավունքով | | | | | | |
|հողամաս ձեռք բերելու մասին | | | | | | |
|լիազորված մարմնի որոշումը. | | | | | | |
|2) քաղաքաշինական | | | | | | |
|գործունեություն իրականացնելու| | | | | | |
|դեպքում ֆինանսական միջոցներով| | | | | | |
|ապահովված լինելու մասին | | | | | | |
|տեղեկանք` տրված համապատասխան | | | | | | |
|բանկի կողմից. | | | | | | |
|3) պահանջվող հողամասն այլ | | | | | | |
|հողօգտագործողի տիրապետման տակ| | | | | | |
|գտնվելու և նրա կողմից | | | | | | |
|օգտագործվելու դեպքում` նաև | | | | | | |
|հողօգտագործողի գրավոր | | | | | | |
|համաձայնությունը, որը ենթակա | | | | | | |
|է նոտարական վավերացման (եթե | | | | | | |
|հողօգտագործողը քաղաքացի է): | | | | | | |
|_____________________________|____|____|____|______|________|________|
|26. Ներկայացված փաստաթղթերի | | | | | | |
|հիման վրա համայնքի ղեկավարի | | | | | | |
|կողմից մեկամսյա ժամկետում | | | | | | |
|ընդունվում է որոշում և, | | | | | | |
|Հայաստանի Հանրապետության | | | | | | |
|քաղաքացիական օրենսգրքի 686-րդ| | | | | | |
|հոդվածին համապատասխան, | | | | | | |
|կնքվում հողամասն անհատույց | | | | | | |
|(մշտական) օգտագործման | | | | | | |
|տրամադրելու մասին պայմանագիր,| | | | | | |
|որը ենթակա է նոտարական | | | | | | |
|վավերացման, իսկ դրանից ծագող | | | | | | |
|իրավունքները` պետական | | | | | | |
|գրանցման: | | | | | | |
|_____________________________|____|____|____|______|________|________|
|27. Հողամասերի կառուցապատման | | | | | | |
|իրավունքի տրամադրումն | | | | | | |
|իրականացվում է Հայաստանի | | | | | | |
|Հանրապետության հողային | | | | | | |
|օրենսգրքի 60-րդ հոդվածով | | | | | | |
|սահմանված հողերից: | | | | | | |
|_____________________________|____|____|____|______|________|________|
|28. Հողամասերի | | | | | | |
|վարձակալությունը չի կարող | | | | | | |
|լինել 99 տարվանից ավելի | | | | | | |
|ժամկետով, բացառությամբ | | | | | | |
|գյուղատնտեսական նշանակության | | | | | | |
|հողերի, որոնց վարձակալության | | | | | | |
|ժամկետը սահմանվում է մինչև | | | | | | |
|25 տարի, ընդ որում, վարձակալը| | | | | | |
|վարձակալության պայմանագիրը | | | | | | |
|նախկին կամ այլ հավասար | | | | | | |
|պայմաններով կրկին կնքելիս կամ| | | | | | |
|տվյալ հողամասն օտարելու | | | | | | |
|դեպքում ձեռք բերելիս | | | | | | |
|նախապատվության իրավունք ունի:| | | | | | |
|_____________________________|____|____|____|______|________|________|
|29. ՀՀ օրենսդրությամբ | | | | | | |
|սահմանված կարգով` հողամասերը | | | | | | |
|վարձակալության տրամադրվում են| | | | | | |
|մրցույթով: | | | | | | |
|_____________________________|____|____|____|______|________|________|
|30. Հողամասը վարձակալության | | | | | | |
|իրավունքով տրամադրվում է | | | | | | |
|հետևյալ նպատակներով` | | | | | | |
|1) գյուղատնտեսական | | | | | | |
|գործունեություն | | | | | | |
|իրականացնելու, | | | | | | |
|2) ընդհանուր օգտագործման | | | | | | |
|տարածքները (զբոսայգիներ, | | | | | | |
|պուրակներ, ավտոկայանատեղեր)` | | | | | | |
|դրանց նշանակությանը | | | | | | |
|համապատասխան շահագործելու և | | | | | | |
|բնակչությանը ծառայություններ | | | | | | |
|մատուցելու, | | | | | | |
| 3) Հայաստանի Հանրապետության | | | | | | |
|օրենսդրությամբ չարգելված այլ | | | | | | |
|նպատակներով օգտագործելու | | | | | | |
|համար, ինչպես նաև պետական և | | | | | | |
|համայնքային սեփականություն | | | | | | |
|հանդիսացող հողամասերի | | | | | | |
|վարձակալության պայմանագրերի | | | | | | |
|գործողության ընթացքում կամ | | | | | | |
|դրանց գործողության ժամկետներն| | | | | | |
|ավարտվելուց հետո վարձատուի | | | | | | |
|կողմից պայմանագրերի | | | | | | |
|ժամկետները` Հայաստանի | | | | | | |
|Հանրապետության կառավարության | | | | | | |
|սահմանած ժամկետներով | | | | | | |
|երկարացվելու դեպքում: | | | | | | |
|_____________________________|____|____|____|______|________|________|
|31. Վարձակալության իրավունքով| | | | | | |
|տրամադրված գյուղատնտեսական | | | | | | |
|նշանակության հողամասերի վրա | | | | | | |
|կարող են կառուցվել միայն | | | | | | |
|գյուղատնտեսական արտադրական | | | | | | |
|նշանակության շենքեր և | | | | | | |
|շինություններ` օրենքով և այլ| | | | | | |
|իրավական ակտերով սահմանված | | | | | | |
|նորմերին համապատասխան: | | | | | | |
|_____________________________|____|____|____|______|________|________|
|32. Հողամասերի կառուցապատման | | | | | | |
|իրավունքը տրամադրվում է միայն| | | | | | |
|Հայաստանի Հանրապետության | | | | | | |
|հողային օրենսգրքի 60-րդ | | | | | | |
|հոդվածով սահմանված հողերի վրա| | | | | | |
|Հայաստանի Հանրապետության | | | | | | |
|հողային օրենսգրքի 48.1-րդ | | | | | | |
|հոդվածով սահմանված նորմերին | | | | | | |
|և կանոններին համապատասխան` | | | | | | |
|մրցութային կարգով` | | | | | | |
|բացառությամբ հետևյալ | | | | | | |
|դեպքերի` | | | | | | |
|1) մինչև 20 քառ. մետր | | | | | | |
|մակերեսով ավտոտնակների, | | | | | | |
|կրպակների, առևտրի և | | | | | | |
|սպասարկման այլ օբյեկտների | | | | | | |
|համար. | | | | | | |
|2) տրամադրված հողամասերի | | | | | | |
|ընդլայնման անհրաժեշտության | | | | | | |
|դեպքում, եթե լրացուցիչ | | | | | | |
|տրամադրվող հողամասը հնարավոր | | | | | | |
|չէ որպես առանձին միավոր | | | | | | |
|տրամադրել մրցութային կարգով. | | | | | | |
|3) բարեգործական, հասարակական | | | | | | |
|կազմակերպություններին և | | | | | | |
|հիմնադրամներին` իրենց | | | | | | |
|գործունեության ընթացքում | | | | | | |
|ձեռնարկատիրության հետ չկապված| | | | | | |
|գործունեություն իրականացնելու| | | | | | |
|համար. | | | | | | |
|4) էներգետիկայի, կապի, | | | | | | |
|տրանսպորտի, կոմունալ և | | | | | | |
|համապատասխան գծային | | | | | | |
|ենթակառուցվածքների, ինչպես | | | | | | |
|նաև ցանկացած այլ բնական | | | | | | |
|մենաշնորհային ոլորտի հիմնական| | | | | | |
|գործունեությանն առնչվող | | | | | | |
|օբյեկտների (շենքեր, | | | | | | |
|շինություններ, այլ օժանդակ | | | | | | |
|կառույցներ) կառուցման համար. | | | | | | |
|5) Հայաստանի Հանրապետության | | | | | | |
|օրենսդրությամբ սահմանված | | | | | | |
|կարգով տրամադրված հողամասի մի| | | | | | |
|մասն այլ հողօգտագործողի | | | | | | |
|տրամադրելու դեպքում` նախկին | | | | | | |
|հողօգտագործողի իրավունքները | | | | | | |
|սահմանված կարգով | | | | | | |
|դադարեցվելուց հետո. | | | | | | |
|6) Հայաստանի Հանրապետության | | | | | | |
|օրենսդրությամբ սահմանված | | | | | | |
|կարգով իրավաբանական անձանց | | | | | | |
|կամ քաղաքացիներին օգտագործման| | | | | | |
|իրավունքով տրամադրված | | | | | | |
|հողամասերը պետական կամ | | | | | | |
|համայնքային սեփականություն | | | | | | |
|հանդիսացող հողամասերի հետ | | | | | | |
|փոխանակման անհրաժեշտություն | | | | | | |
|առաջանալիս. | | | | | | |
|7) Հայաստանի Հանրապետության | | | | | | |
|կառավարության որոշմամբ` | | | | | | |
|Հայաստանի Հանրապետության | | | | | | |
|մարզպետների, Երևանի | | | | | | |
|քաղաքապետի ներկայացմամբ: | | | | | | |
|_____________________________|____|____|____|______|________|________|
|33. Հողամասերի վարձակալության| | | | | | |
|կամ կառուցապատման իրավունքի | | | | | | |
|տրամադրման համար համայնքների | | | | | | |
|ղեկավարների կողմից ստեղծվում | | | | | | |
|են մրցութային հանձնաժողովներ:| | | | | | |
|_____________________________|____|____|____|______|________|________|
|34. Մրցութային | | | | | | |
|հանձնաժողովներն ստեղծվում են | | | | | | |
|համայնքի ղեկավարի | | | | | | |
|գլխավորությամբ, որոնց կազմում| | | | | | |
|ընդգրկվում են համայնքի | | | | | | |
|ղեկավարի աշխատակազմի | | | | | | |
|համապատասխան մասնագետներ, | | | | | | |
|ավագանու անդամներ և | | | | | | |
|համապատասխան մարզպետարանի | | | | | | |
|ներկայացուցիչներ: | | | | | | |
|_____________________________|____|____|____|______|________|________|
|35. Մրցութային հանձնաժողովի | | | | | | |
|որոշումը ձևակերպվում է | | | | | | |
|արձանագրությամբ: | | | | | | |
|Արձանագրությունն ստորագրվում | | | | | | |
|է հանձնաժողովի անդամների, | | | | | | |
|մրցույթում հաղթողի, | | | | | | |
|ցանկության դեպքում` նաև | | | | | | |
|մրցույթի մասնակիցների կողմից:| | | | | | |
|Մրցույթի հաղթողին որոշելիս` | | | | | | |
|առաջացած հարցերը նշվում են | | | | | | |
|արձանագրության մեջ` որպես | | | | | | |
|հատուկ կարծիք: | | | | | | |
|Արձանագրության մեջ նշվում են | | | | | | |
|մրցույթի հաղթողի տվյալները, | | | | | | |
|հողամասի վարձակալության | | | | | | |
|ժամկետները, հողամասի և | | | | | | |
|վարձավճարի (վճարի) չափերը, | | | | | | |
|հողամասի օգտագործման | | | | | | |
|նպատակային և գործառնական | | | | | | |
|նշանակությունը, հողամասի | | | | | | |
|օգտագործման պայմանները, | | | | | | |
|մրցույթի հաղթողին տրվող | | | | | | |
|իրավունքները, ինչպես նաև | | | | | | |
|մրցույթում սահմանված մյուս | | | | | | |
|պայմանները: | | | | | | |
|_____________________________|____|____|____|______|________|________|
|36. Մրցույթում հաղթած անձն | | | | | | |
|արձանագրությունը և (կամ) | | | | | | |
|հողամասի վարձակալության կամ | | | | | | |
|կառուցապատման իրավունքի | | | | | | |
|պայմանագիրն ստորագրելուց | | | | | | |
|հրաժարվելու դեպքում զրկվում է| | | | | | |
|մրցույթը չկայանալու | | | | | | |
|պարագայում հողամասն առանց | | | | | | |
|մրցույթի վարձակալելու | | | | | | |
|(կառուցապատման իրավունք ձեռք | | | | | | |
|բերելու) իրավունքից: Եթե | | | | | | |
|կրկնամրցույթը չի կայանում մեկ| | | | | | |
|հայտ ներկայացված լինելու | | | | | | |
|պատճառով, ապա հողամասը կարող | | | | | | |
|է առանց մրցույթի 10-օրյա | | | | | | |
|ժամկետում տրամադրվել առաջին | | | | | | |
|հերթին հայտը ներկայացնողին, | | | | | | |
|իսկ նրա հրաժարվելու դեպքում` | | | | | | |
|հողամասը կարող է տրամադրվել | | | | | | |
|նոր մրցույթ հայտարարելով: | | | | | | |
|_____________________________|____|____|____|______|________|________|
|37. Հողամասերը մրցույթներով | | | | | | |
|տրամադրելու համար վարձավճարի | | | | | | |
|(վճարի) մեկնարկային չափը | | | | | | |
|սահմանվում է համայնքի | | | | | | |
|ղեկավարի կողմից, որը չպետք է | | | | | | |
|պակաս լինի տվյալ հողամասի | | | | | | |
|համար սահմանված հողի հարկի | | | | | | |
|տարեկան դրույքաչափից: | | | | | | |
|_____________________________|____|____|____|______|________|________|
|38. Հողամասերի վարձակալության| | | | | | |
|կամ կառուցապատման իրավունքի | | | | | | |
|տրամադրման համար կազմվում է | | | | | | |
|հողաշինարարական գործ, որում | | | | | | |
|ներառվում են մրցույթի | | | | | | |
|պայմաններով նախատեսված | | | | | | |
|փաստաթղթերը: | | | | | | |
|_____________________________|____|____|____|______|________|________|
|39. Հողային հաշվեկշիռը հողերի| | | | | | |
|ընթացիկ հաշվառման հիման վրա | | | | | | |
|կազմվող յուրաքանչյուր տարվա | | | | | | |
|հողային ֆոնդի առկայության և | | | | | | |
|բաշխման մասին | | | | | | |
|հաշվետվությունն է: | | | | | | |
|_____________________________|____|____|____|______|________|________|
|40. Հողային հաշվեկշիռը | | | | | | |
|բաղկացած է տեքստից և | | | | | | |
|աղյուսակներից: Հողային | | | | | | |
|հաշվեկշռում արտացոլվում է | | | | | | |
|հողային ֆոնդն ըստ նպատակային | | | | | | |
|նշանակության, հողատեսքերի ու | | | | | | |
|գործառնական նշանակության, | | | | | | |
|սեփականության սուբյեկտների, | | | | | | |
|սեփականության և օգտագործման | | | | | | |
|ձևերի` արտահայտված հողամասի | | | | | | |
|մակերեսի ճշտությամբ: | | | | | | |
|_____________________________|____|____|____|______|________|________|
|41. Յուրաքանչյուր տարվա | | | | | | |
|հողային հաշվեկշռում | | | | | | |
|արտացոլվում են Հայաստանի | | | | | | |
|Հանրապետության օրենսդրությամբ| | | | | | |
|սահմանված կարգով կատարված | | | | | | |
|հետևյալ փոփոխությունները` | | | | | | |
|1) հողի սեփականության ձևի, | | | | | | |
|2) հողի օգտագործման ձևի, | | | | | | |
|3) հողի նպատակային | | | | | | |
|նշանակության, | | | | | | |
|4) հողատեսքերի և դրանց | | | | | | |
|գործառնական նշանակության, | | | | | | |
|5) հողերի իրացման, | | | | | | |
|բարելավման, հողատեսքերի, | | | | | | |
|բազմամյա տնկարկների հիմնման | | | | | | |
|և քանդման, | | | | | | |
|6) ոռոգելի, անջրդի, | | | | | | |
|անօգտագործելի և չորացված | | | | | | |
|հողերի վիճակի, պետական | | | | | | |
|սեփականություն հանդիսացող | | | | | | |
|հողերի շարժի և փոխակերպման | | | | | | |
|(տրանսֆորմացիա), | | | | | | |
|7) նոր անտառատնկումների և | | | | | | |
|անտառահատումների, | | | | | | |
|8) Հայաստանի Հանրապետության | | | | | | |
|օրենսդրությամբ սահմանված | | | | | | |
|կարգով պետական սեփականություն| | | | | | |
|հանդիսացող հողերի օտարման, | | | | | | |
|օգտագործման և վարձակալության| | | | | | |
|իրավունքով տրամադրման | | | | | | |
|տվյալների: | | | | | | |
|_____________________________|____|____|____|______|________|________|
|42. Յուրաքանչյուր տարվա | | | | | | |
|հողային հաշվեկշիռը կազմում է | | | | | | |
|հողերի պետական հաշվառման | | | | | | |
|տվյալ տարվա ընթացիկ տվյալների| | | | | | |
|հիման վրա` հուլիսի 1-ի | | | | | | |
|դրությամբ: | | | | | | |
|_____________________________|____|____|____|______|________|________|
|43. Համայնքի ղեկավարը կազմում| | | | | | |
|է համայնքի հողային | | | | | | |
|հաշվեկշիռը, այն | | | | | | |
|համաձայնեցնում է համայնքի | | | | | | |
|ավագանու և Հայաստանի | | | | | | |
|Հանրապետության կառավարությանն| | | | | | |
|առընթեր անշարժ գույքի | | | | | | |
|կադաստրի պետական կոմիտեի | | | | | | |
|տարածքային ստորաբաժանման | | | | | | |
|(Երևանի քաղաքապետը` | | | | | | |
|Հայաստանի Հանրապետության | | | | | | |
|կառավարությանն առընթեր անշարժ| | | | | | |
|գույքի կադաստրի պետական | | | | | | |
|կոմիտեի) հետ | | | | | | |
|_____________________________|____|____|____|______|________|________|
|44. Ոչ ուշ, քան մինչև | | | | | | |
|յուրաքանչյուր տարվա հուլիսի | | | | | | |
|10-ը ներկայացում համապատասխան| | | | | | |
|մարզպետին (բացառությամբ | | | | | | |
|Երևանի քաղաքապետի): | | | | | | |
|_____________________________|____|____|____|______|________|________|
|45. Հայաստանի Հանրապետության | | | | | | |
|կառավարության կողմից | | | | | | |
|Հայաստանի Հանրապետության | | | | | | |
|հողային հաշվեկշիռը | | | | | | |
|հաստատվելուց հետո համայնքների| | | | | | |
|ղեկավարները և մարզպետները | | | | | | |
|Հայաստանի Հանրապետության | | | | | | |
|կառավարությանն առընթեր անշարժ| | | | | | |
|գույքի կադաստրի պետական | | | | | | |
|կոմիտեի կողմից հողերի | | | | | | |
|հաշվառման համապատասխան | | | | | | |
|գրքերում լրացնում են | | | | | | |
|հաստատված տվյալները: | | | | | | |
|_____________________________|____|____|____|______|________|________|
|46. Համայնքի վարչական | | | | | | |
|սահմաններում գտնվող | | | | | | |
|գեոդեզիական կետերի և | | | | | | |
|համայնքի սահմանանիշերի | | | | | | |
|պահպանություն: | | | | | | |
|_____________________________|____|____|____|______|________|________|
|47. Հայաստանի Հանրապետության | | | | | | |
|տարածքում պահպանության | | | | | | |
|ենթակա են` | | | | | | |
|1) պետական գեոդեզիական ցանցի | | | | | | |
|կետերը` | | | | | | |
|ա) պետական (ազգային) պլանային| | | | | | |
|գեոդեզիական ցանցի կետերը, | | | | | | |
|դրանց կենտրոնները, արտաքին | | | | | | |
|նշանները, կողմնորոշիչ կետերը.| | | | | | |
|բ) պետական (ազգային) | | | | | | |
|բարձունքային գեոդեզիական | | | | | | |
|ցանցի կետերը, հիմնային, | | | | | | |
|գրունտային, ժայռային, պատային| | | | | | |
|հենանշանները (ռեպերները) և | | | | | | |
|մակնիշները. | | | | | | |
|2) գրավիմետրական ցանցի | | | | | | |
|կետերը, դրանց կենտրոնները, | | | | | | |
|ուղեկից կետերը և ստուգողական| | | | | | |
|հենանշանները. | | | | | | |
|3) հատուկ գեոդեզիական ցանցերի| | | | | | |
|կետերը` դրանց արտաքին | | | | | | |
|նշանները, կենտրոնները, | | | | | | |
|ստուգողական մակնիշները: | | | | | | |
|_____________________________|____|____|____|______|________|________|
|48. Հողամասերը, որոնց վրա | | | | | | |
|տեղակայված են գեոդեզիական | | | | | | |
|կետերը, համարվում են | | | | | | |
|գեոդեզիական կետերի պահպանման | | | | | | |
|և սպասարկման գոտիներ և | | | | | | |
|Հայաստանի Հանրապետության | | | | | | |
|հողային օրենսգրքի 49-րդ | | | | | | |
|հոդվածի 6-րդ կետին և 50-րդ | | | | | | |
|հոդվածի 7-րդ կետին | | | | | | |
|համապատասխան` ենթակա են | | | | | | |
|գրանցման որպես սերվիտուտ: | | | | | | |
|_____________________________|____|____|____|______|________|________|
|49. Շենքերի պատերին, | | | | | | |
|շինությունների վրա և նման | | | | | | |
|տեղերում տեղադրված | | | | | | |
|գեոդեզիական կետերի համար | | | | | | |
|սահմաններ չեն որոշվում: Այդ | | | | | | |
|դեպքում պահպանման ենթակա է | | | | | | |
|անմիջապես կետը, պատային նշանը| | | | | | |
|կամ հենանշանը (ռեպերը): | | | | | | |
|_____________________________|____|____|____|______|________|________|
|50. Համաձայն «Գեոդեզիայի և | | | | | | |
|քարտեզագրության մասին» | | | | | | |
|Հայաստանի Հանրապետության | | | | | | |
|օրենքի 16-րդ հոդվածի` | | | | | | |
|գեոդեզիական կետերի | | | | | | |
|պահպանության ապահովումը | | | | | | |
|համայնքի վարչական | | | | | | |
|սահմաններում իրականացնում է | | | | | | |
|համայնքի ղեկավարը: | | | | | | |
|_____________________________|____|____|____|______|________|________|
|51. Պահպանության են հանձնվում| | | | | | |
|բոլոր նոր տեղադրված և | | | | | | |
|նախկինում պահպանության | | | | | | |
|չհանձնված տեղագրագեոդեզիական | | | | | | |
|աշխատանքների կատարման ժամանակ| | | | | | |
|հետազոտված ու վերականգնված | | | | | | |
|գեոդեզիական կետերը: | | | | | | |
|_____________________________|____|____|____|______|________|________|
|52. Գեոդեզիական կետերի | | | | | | |
|պահպանության հանձնումը | | | | | | |
|ձևակերպվում է սահմանված | | | | | | |
|ակտով (ձև N 2): Ակտը | | | | | | |
|կազմվում է 2 օրինակից` | | | | | | |
|գեոդեզիական կետերը | | | | | | |
|պահպանության հանձնվող | | | | | | |
|կազմակերպության ղեկավարի | | | | | | |
|ստորագրությամբ և կնիքով, եթե| | | | | | |
|կազմակերպությունը կնիք ունի: | | | | | | |
|Ակտին կցվում է գեոդեզիական | | | | | | |
|կետերի ցանկը` տեղադիրքի | | | | | | |
|նկարագրությամբ: | | | | | | |
|_____________________________|____|____|____|______|________|________|
|53. Գեոդեզիական կետերը | | | | | | |
|պահպանության հանձնելու մասին | | | | | | |
|ակտի առաջին օրինակը մնում է | | | | | | |
|աշխատանքը կատարած | | | | | | |
|կազմակերպությունում` | | | | | | |
|հետագայում Հայաստանի | | | | | | |
|Հանրապետության կառավարությանն| | | | | | |
|առընթեր անշարժ գույքի | | | | | | |
|կադաստրի պետական կոմիտե | | | | | | |
|հանձնելու համար, իսկ | | | | | | |
|երկրորդը` համայնքի ղեկավարի | | | | | | |
|մոտ: | | | | | | |
|_____________________________|____|____|____|______|________|________|
|54. Մի հողօգտագործողից | | | | | | |
|մյուսին հողամասերի նկատմամբ | | | | | | |
|իրավունքի փոխանցման դեպքում | | | | | | |
|նախկինում պահպանության | | | | | | |
|ընդունված գեոդեզիական կետերը | | | | | | |
|հանձնման ակտով փոխանցվում են | | | | | | |
|նոր հողօգտագործողին: Հանձնող | | | | | | |
|կողմը կետերի հանձնման ակտի մի| | | | | | |
|օրինակն ուղարկում է կադաստրի | | | | | | |
|պետական կոմիտե: | | | | | | |
|_____________________________|____|____|____|______|________|________|
|55. Գեոդեզիական կետերի | | | | | | |
|պահպանման նկատմամբ | | | | | | |
|հսկողությունն իրականացվում է | | | | | | |
|կադաստրի պետական կոմիտեի | | | | | | |
|կողմից: | | | | | | |
|_____________________________|____|____|____|______|________|________|
|56. Պետական գեոդեզիական ցանցի| | | | | | |
|կետերը քանդվում կամ | | | | | | |
|տեղափոխվում են միայն կադաստրի| | | | | | |
|պետական կոմիտեի | | | | | | |
|համաձայնության դեպքում: | | | | | | |
|_____________________________|____|____|____|______|________|________|
|57. Գեոդեզիական կետերի | | | | | | |
|(կենտրոնների, արտաքին | | | | | | |
|նշանների, ռեպերների, | | | | | | |
|կողմնորոշիչ կետերի) ոչնչացում| | | | | | |
|կամ վնասում հայտնաբերվելու | | | | | | |
|դեպքում, համայնքի ղեկավարի | | | | | | |
|կողմից կազմվում է ակտ, որտեղ | | | | | | |
|նշվում են վնասվածության | | | | | | |
|բնույթը, ինչպես նաև վնասման | | | | | | |
|կամ ոչնչացման պատճառները: | | | | | | |
|_____________________________|____|____|____|______|________|________|
|58. Գեոդեզիական կետերի | | | | | | |
|ոչնչացման կամ վնասվածության | | | | | | |
|մասին ակտը կազմվում է 2 | | | | | | |
|օրինակից: Առաջին օրինակն | | | | | | |
|ուղարկվում է կադաստրի պետական| | | | | | |
|կոմիտե, երկրորդը մնում է | | | | | | |
|համայնքում: | | | | | | |
|_____________________________|____|____|____|______|________|________|
|59. Գեոդեզիական կետերի | | | | | | |
|միտումնավոր ոչնչացման կամ | | | | | | |
|վնասման դեպքում ակտի պատճենը | | | | | | |
|փոխանցվում է իրավապահ | | | | | | |
|մարմիններին` մեղավոր անձանց | | | | | | |
|Հայաստանի Հանրապետության | | | | | | |
|օրենքով սահմանված կարգով | | | | | | |
|պատասխանատվության ենթարկելու | | | | | | |
|համար: | | | | | | |
._____________________________________________________________________.