Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՂԱՎՆԱՏԱՆ ԵՎ ԳԱՅԻ Գ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՂԱՎՆԱՏԱՆ ԵՎ ԳԱՅԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱ ...

 

 

040.0189.040314

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

27 փետրվարի 2014 թվականի N 189-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՂԱՎՆԱՏԱՆ ԵՎ ԳԱՅԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ԲՈՒՅՍԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 28-Ի N 265-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՆ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետի և «Բուսասանիտարիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ և 6-րդ հոդվածների դրույթները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` ապահովել «Անասնաբուժասանիտարիայի, սննդամթերքի անվտանգության և բուսասանիտարիայի ոլորտի ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Աղավնատան և Գայի գյուղական համայնքներում բույսերի պաշտպանության միջոցառումների իրականացումը` սույն որոշման 5-րդ կետով հատկացված գումարի հաշվին:

2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետին`

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում հաստատել միջոցառումների իրականացման տարածքների քարտեզները և ներկայացնել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն.

2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել բույսերի պաշտպանության միջոցառումների անցկացման նկատմամբ վերահսկողության իրականացումը.

3) սույն որոշման 1-ին կետում նշված համայնքների խաղողի այգիներում 2014-2016 թվականների վեգետացիայի ընթացքում իրականացված ուսումնասիրությունների արդյունքների վերաբերյալ յուրաքանչյուր եռամսյակի ավարտից հետո մինչև հաջորդող ամսվա 10-ը տեղեկատվություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն:

i

3. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի փետրվարի 28-ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Աղավնատան և Գայի գյուղական համայնքներում բույսերի պաշտպանության միջոցառումներ իրականացնելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի N 1616-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 3-ի N 1443-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանն ու Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանին գումար հատկացնելու մասին» N 265-Ն որոշումը:

i

4. «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1414-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ ու լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5 և 6 հավելվածների:

5. Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը և Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանին 2014 թվականի առաջին եռամսյակում հատկացնել 7769.7 հազ. դրամ, որից`

1) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը` 5317.9 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքների ոչ առևտրային կազմակերպություններին» հոդվածով)` «Անասնաբուժասանիտարիայի, սննդամթերքի անվտանգության և բուսասանիտարիայի ոլորտի ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն առանց մրցույթի անցկացման` որպես դրամաշնորհ` խաղողի վնասատուով վարակված տարածքներում բույսերի պաշտպանության միջոցառումներ իրականացնելու նպատակով տրամադրելու համար.

2) Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանին` 2451,8 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ նպաստներ բյուջեից» հոդվածով)` խաղողի վնասատուով վարակված տարածքների սեփականատերերին սոցիալական աջակցություն տրամադրելու համար:

6. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետին` խաղողի վնասատուով վարակված տարածքների սեփականատերերին սոցիալական աջակցությունը տրամադրել N 7 հավելվածի համաձայն կնքված համաձայնագրի պահանջներին համապատասխան` այգու քանդման աշխատանքների ավարտը հավաստող արձանագրության պատճենը «Անասնաբուժասանիտարիայի, սննդամթերքի անվտանգության և բուսասանիտարիայի ոլորտի ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունից ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում:

7. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` աջակցել «Անասնաբուժասանիտարիայի, սննդամթերքի անվտանգության և բուսասանիտարիայի ոլորտի ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը բույսերի պաշտպանության միջոցառումների և վերահսկողության իրականացման գործընթացներում:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 4-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2014 թվականի փետրվարի 27-ի

N 189-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ

 

(հազ. դրամ)

._____________________________________________________________________.

|Բյուջե- |Բյուջետային ծախսերի |Ցուցանիշների փոփոխությունը             |

|տային   |գործառական          |(ավելացումները նշված են դրական նշանով, |

|ծախսերի |դասակարգման         |իսկ նվազեցումները` փակագծերում)        |

|գործառա-|բաժինների, խմբերի և |_______________________________________|

|կան դասա|դասերի,             |առաջին   |առաջին   |ինն ամիս |տարի     |

|կարգման |տնտեսագիտական       |եռամսյակ |կիսամյակ |         |         |

|________|դասակարգման         |         |         |         |         |

|բա|խ |դա|հոդվածների,         |         |         |         |         |

|ժի|ու|սը|ֆինանսավորվող       |         |         |         |         |

|նը|մ |  |ծրագրերի և  դրանք   |         |         |         |         |

|  |բ |  |իրականացնող         |         |         |         |         |

|  |ը |  |մարմինների          |         |         |         |         |

|  |  |  |անվանումները        |         |         |         |         |

|__|__|__|____________________|_________|_________|_________|_________|

|  |  |  |ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ    |      0.0|      0.0|      0.0|      0.0|

|  |  |  |____________________|_________|_________|_________|_________|

|  |  |  |այդ թվում`          |         |         |         |         |

|__|__|__|____________________|_________|_________|_________|_________|

|04|  |  |ՏՆՏԵՍԱԿԱՆ           |(7,769.7)|(7,769.7)|(7,769.7)|(7,769.7)|

|  |  |  |ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ   |         |         |         |         |

|  |  |  |____________________|_________|_________|_________|_________|

|  |  |  |այդ թվում`          |         |         |         |         |

|__|__|__|____________________|_________|_________|_________|_________|

|  |02|  |Գյուղատնտեսություն, |(7,769.7)|(7,769.7)|(7,769.7)|(7,769.7)|

|  |  |  |անտառային           |         |         |         |         |

|  |  |  |տնտեսություն,       |         |         |         |         |

|  |  |  |ձկնորսություն և     |         |         |         |         |

|  |  |  |որսորդություն       |         |         |         |         |

|  |  |  |____________________|_________|_________|_________|_________|

|  |  |  |այդ թվում`          |         |         |         |         |

|__|__|__|____________________|_________|_________|_________|_________|

|  |  |01|Գյուղատնտեսություն  |(7,769.7)|(7,769.7)|(7,769.7)|(7,769.7)|

|  |  |  |____________________|_________|_________|_________|_________|

|  |  |  |այդ թվում`          |         |         |         |         |

|  |  |__|____________________|_________|_________|_________|_________|

|  |  |  |05. Բույսերի        |(7,769.7)|(7,769.7)|(7,769.7)|(7,769.7)|

|  |  |  |պաշտպանության       |         |         |         |         |

|  |  |  |միջոցառումներ       |         |         |         |         |

|  |  |__|____________________|_________|_________|_________|_________|

|  |  |  |այդ թվում`          |         |         |         |         |

|  |  |__|____________________|_________|_________|_________|_________|

|  |  |  |ՀՀ գյուղատնտեսության|(7,769.7)|(7,769.7)|(7,769.7)|(7,769.7)|

|  |  |  |նախարարություն      |         |         |         |         |

|  |  |__|____________________|_________|_________|_________|_________|

|  |  |  |որից`               |         |         |         |         |

|  |  |__|____________________|_________|_________|_________|_________|

|  |  |  |Հատուկ նպատակային   |(7,769.7)|(7,769.7)|(7,769.7)|(7,769.7)|

|  |  |  |այլ նյութեր         |         |         |         |         |

|__|__|__|____________________|_________|_________|_________|_________|

|11|  |  |ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻՆ | 7,769.7 | 7,769.7 | 7,769.7 | 7,769.7 |

|  |  |  |ՉԴԱՍՎՈՂ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ |         |         |         |         |

|  |  |  |ՖՈՆԴԵՐ              |         |         |         |         |

|__|__|__|____________________|_________|_________|_________|_________|

|  |  |  |այդ թվում`          |         |         |         |         |

|__|__|__|____________________|_________|_________|_________|_________|

|  |01|  |ՀՀ կառավարության և  | 7,769.7 | 7,769.7 | 7,769.7 | 7,769.7 |

|  |  |  |համայնքների         |         |         |         |         |

|  |  |  |պահուստային ֆոնդ    |         |         |         |         |

|__|__|__|____________________|_________|_________|_________|_________|

|  |  |  |այդ թվում`          |         |         |         |         |

|__|__|__|____________________|_________|_________|_________|_________|

|  |  |01|ՀՀ կառավարության    | 7,769.7 | 7,769.7 | 7,769.7 | 7,769.7 |

|  |  |  |պահուստային ֆոնդ    |         |         |         |         |

|__|__|__|____________________|_________|_________|_________|_________|

|  |  |  |01. ՀՀ կառավարության| 7,769.7 | 7,769.7 | 7,769.7 | 7,769.7 |

|  |  |  |պահուստային ֆոնդ    |         |         |         |         |

|__|__|__|____________________|_________|_________|_________|_________|

|  |  |  |ՀՀ կառավարություն   | 7,769.7 | 7,769.7 | 7,769.7 | 7,769.7 |

._____________________________________________________________________.

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2014 թվականի փետրվարի 27-ի

N 189-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 12 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ

 

(հազ. դրամ)

._____________________________________________________________________.

|                        Գնման առարկայի                |Ցուցանիշների  |

|______________________________________________________|փոփոխությունը |

|կոդը      |անվանումը      |գնման|չափի|միավորի|քանակը  |(նվազեցումները|

|          |               |ձևը  |միա-|գինը   |        |նշված են      |

|          |               |     |վորը|       |        |փակագծերում)  |

|_____________________________________________________________________|

|ՀՀ գյուղատնտեսության նախարարություն                                  |

|_____________________________________________________________________|

|Բաժին N 04|Խումբ |Դաս N 01|Բույսերի պաշտպանության     |      (7769.7)|

|          |N 02  |        |միջոցառումներ              |              |

|______________________________________________________|______________|

|ՄԱՍ I. ԱՊՐԱՆՔՆԵՐ                                      |              |

|______________________________________________________|______________|

|33693100/3|թունանյութեր   |ՇՀ   |կգ  |   2900|(2679.2)|      (7769.7)|

._____________________________________________________________________.

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության

2014 թվականի փետրվարի 27-ի

N 189-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.14 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ

 

._________________________________________________________________________.

|Չափորոշիչներ        |Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են  |

|                    |դրական նշանով)                                      |

|                    |____________________________________________________|

|                    |ոչ ֆինանսական         |ֆինանսական ցուցանիշներ       |

|                    |ցուցանիշներ           |                             |

|                    |______________________|_____________________________|

|                    |առա- |առա- |ինն  |տարի|առաջին|առաջին  |ինն   |տարի  |

|                    |ջին  |ջին  |ամիս |    |եռամս-|կիսամյակ|ամիս  |      |

|                    |եռամս|կիսամ|     |    |յակ   |        |      |      |

|                    |յակ  |յակ  |     |    |      |        |      |      |

|_________________________________________________________________________|

|ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության      |

|միջոցառումների և  ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները        |

|1. Քաղաքականության միջոցառումներ                                         |

|1.2. Ծառայություններ                                                     |

|_________________________________________________________________________|

|Ծրագրային|Անվանումը                                                      |

|դասիչը   |Կարանտինի սահմանում և  կարանտին միջոցառումների իրականացում     |

|_________|_______________________________________________________________|

|1029|ԱԾ02|Նկարագրությունը                                                |

|    |    |ՀՀ Արմավիրի մարզի Աղավնատան և  Գայի համայնքներում խաղողի       |

|    |    |ֆիլոքսերայով վարակված տարածքներում կարանտին միջոցառումների     |

|    |    |իրականացում                                                    |

|_________|_______________________________________________________________|

|Քանակական|Կարանտին  | 0.77| 0.77| 0.77|0.77|   0.0|     0.0|   0.0|   0.0|

|         |սահմանվող |     |     |     |    |      |        |      |      |

|         |տարածքներ,|     |     |     |    |      |        |      |      |

|         |հա        |     |     |     |    |      |        |      |      |

|_________|__________|_____|_____|_____|____|______|________|______|______|

|Որակական |Մշակված չէ|     |     |     |    |   0.0|     0.0|   0.0|   0.0|

|_________|__________|_____|_____|_____|____|______|________|______|______|

|Ժամկետայ-|Մշակված չէ|     |     |     |    |   0.0|     0.0|   0.0|   0.0|

|նության  |          |     |     |     |    |      |        |      |      |

|____________________|_____|_____|_____|____|______|________|______|______|

|Մատուցվող           |     |     |     |  x |5317.9|  5317.9|5317.9|5317.9|

|ծառայության վրա     |     |     |     |    |      |        |      |      |

|կատարվող ծախսը      |     |     |     |    |      |        |      |      |

|(հազ. դրամ)         |     |     |     |    |      |        |      |      |

|_________________________________________________________________________|

|Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է             |

|քաղաքականության միջոցառումը                                              |

|1029 Հողերի բարելավման աշխատանքներ                                       |

|_________________________________________________________________________|

|Վերջնական արդյունքի նկարագրությունը                                      |

|Հողօգտագործումից ստացվող արդյունքի բարելավում կամ այդ բնագավառում        |

|կորուստների նվազեցում                                                    |

|_________________________________________________________________________|

|Ծառայություն մատուցողի (մատուցողների) անվանումը (անվանումները)           |

|«Անասնաբուժասանիտարիայի, սննդամթերքի անվտանգության և  բուսասանիտարիայի   |

|ոլորտի ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ                                    |

._________________________________________________________________________.

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության

2014 թվականի փետրվարի 27-ի

N 189-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.52 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ

 

._________________________________________________________________________.

|                  |Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են    |

|                  |դրական նշանով)                                        |

|                  |______________________________________________________|

|                  |ոչ ֆինանսական        |ֆինանսական ցուցանիշներ          |

|                  |ցուցանիշներ          |                                |

|                  |_____________________|________________________________|

|                  |առա- |առա- |ինն |տարի|առաջին |առաջին  |ինն    |տարի   |

|                  |ջին  |ջին  |ամիս|    |եռամս- |կիսամյակ|ամիս   |       |

|                  |եռամս|կիսամ|    |    |յակ    |        |       |       |

|                  |յակ  |յակ  |    |    |       |        |       |       |

|_________________________________________________________________________|

|ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության      |

|միջոցառումների և  ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները        |

|1. Քաղաքականության միջոցառումներ                                         |

|1.2. Տրանսֆերտներ                                                        |

|_________________________________________________________________________|

|Ծրագրային|Անվանումը                                                      |

|դասիչը   |Խաղողի ֆիլոքսերայով վարակված տարածքներում բերքի դիմաց          |

|         |փոխհատուցում                                                   |

|_________|_______________________________________________________________|

|1029|ԾՏ01|Նկարագրությունը                                                |

|    |    |ՀՀ Արմավիրի մարզի Աղավնատան և  Գայի համայնքներում խաղողի       |

|    |    |ֆիլոքսերայով տարածքներում երեք տարվա բերքի դիմաց փոխհատուցում  |

|_________|_______________________________________________________________|

|Շահառու- |Փոխհա-  | 0.77| 0.77|0.77|0.77|       |        |       |       |

|ների     |տուցման |     |     |    |    |       |        |       |       |

|քանակը   |ենթակա  |     |     |    |    |       |        |       |       |

|         |հողերի  |     |     |    |    |       |        |       |       |

|         |ընդհա-  |     |     |    |    |       |        |       |       |

|         |նուր    |     |     |    |    |       |        |       |       |

|         |տարածքը,|     |     |    |    |       |        |       |       |

|         |հա      |     |     |    |    |       |        |       |       |

|_________|________|_____|_____|____|____|_______|________|_______|_______|

|Գումարը  |        |     |     |    |    |2,451.8| 2,451.8|2,451.8|2,451.8|

|(հազ.    |        |     |     |    |    |       |        |       |       |

|դրամ)    |        |     |     |    |    |       |        |       |       |

|__________________|_____________________|_______|________|_______|_______|

|Տրանսֆերտի վճարման|      միանվագ        |       |        |       |       |

|հաճախականությունը |                     |       |        |       |       |

|__________________|______________________________________________________|

|Շահառուների       |ՀՀ Արմավիրի մարզի Աղավնատան և  Գայի համայնքներում     |

|ընտրության        |խաղողի ֆիլոքսերայով վարակված տարածքների հողատերեր     |

|չափանիշները       |                                                      |

|_________________________________________________________________________|

|Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է             |

|քաղաքականության միջոցառումը                                              |

|1029 Հողերի բարելավման աշխատանքներ                                       |

|_________________________________________________________________________|

|Վերջնական արդյունքի նկարագրությունը                                      |

|Հողօգտագործումից ստացվող արդյունքի բարելավում և  (կամ) այդ բնագավառում   |

|կորուստների նվազեցում                                                    |

._________________________________________________________________________.

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության

2014 թվականի փետրվարի 27-ի

N 189-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 12 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ

 

Բաժին 2.
Գերատեսչության կողմից իրականացվող քաղաքականության միջոցառումների ծրագրային խմբավորումը

 

._____________________________________________________________________.

|Ծրա-|     |Գործա- |Ծրագիր/Քաղաքականության միջոցառում  |ՀՀ 2014 թ.    |

|գրա-|     |ռական  |                                   |պետական բյուջե|

|յին |     |դասիչը |                                   |              |

|դա- |     |       |                                   |              |

|սիչը|     |       |                                   |              |

|____|_____|_______|___________________________________|______________|

|Ծրա-|Միջո-|(Բաժին/|                                   |(հազ. դրամ)   |

|գիրը|ցա-  |խումբ/ |                                   |              |

|    |ռումը|դաս)   |                                   |              |

|____|_____________|___________________________________|______________|

|1029|             |Ծրագիր                             |        2451.8|

|    |             |___________________________________|              |

|    |             |Խաղողի ֆիլոքսերայով վարակված       |              |

|    |             |տարածքներում բերքի դիմաց           |              |

|    |             |փոխհատուցում                       |              |

|    |             |___________________________________|              |

|    |             |Ծրագրի նկարագրությունը             |              |

|    |             |___________________________________|              |

|    |             |ՀՀ Արմավիրի մարզի Աղավնատան և  Գայի|              |

|    |             |համայնքներում խաղողի ֆիլոքսերայով  |              |

|    |             |վարակված տարածքներում երեք տարվա   |              |

|    |             |բերքի դիմաց փոխհատուցում           |              |

|    |             |___________________________________|              |

|    |             |Վերջնական արդյունքի նկարագրությունը|              |

|    |             |___________________________________|              |

|    |             |Հողօգտագործումից ստացվող արդյունքի |              |

|    |             |բարելավում և  (կամ) այդ բնագավառում|              |

|    |             |կորուստների նվազեցում              |              |

|    |_____________|___________________________________|______________|

|    |     |       |Քաղաքականության միջոցառումներ.     |              |

|    |     |       |Տրանսֆերտներ                       |              |

|    |_____________|___________________________________|______________|

|    |     ԾՏ01    |Գյուղատնտեսական հողօգտագործողներին |        2451.8|

|    |             |պետական աջակցություն               |              |

|    |             |___________________________________|              |

|    |             |Ֆինանսավորման ծախսի նկարագրությունը|              |

|    |             |___________________________________|              |

|    |             |ՀՀ Արմավիրի մարզի Աղավնատան և  Գայի|              |

|    |             |համայնքներում խաղողի ֆիլոքսերայով  |              |

|    |             |վարակված տարածքներում երեք տարվա   |              |

|    |             |բերքի դիմաց փոխհատուցման տրամադրում|              |

._____________________________________________________________________.

 

Հավելված N 6

ՀՀ կառավարության

2014 թվականի փետրվարի 27-ի

N 189-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 12 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ

 

._____________________________________________________________________.

|    |     |       |Բաժին 2.                           |              |

|____|________________________________________________________________|

|    |Գերատեսչության կողմից իրականացվող քաղաքականության միջոցառումների|

|    |ծրագրային խմբավորումը                                           |

|_____________________________________________________________________|

|Ծրագրային |Գործա- |Ծրագիր/Քաղաքականության միջոցառում  |ՀՀ 2014 թ.    |

|դասիչը    |ռական  |                                   |պետական բյուջե|

|          |դասիչը |                                   |              |

|__________|_______|___________________________________|______________|

|Ծրա-|Միջո-|(Բաժին/|                                   |(հազ. դրամ)   |

|գիրը|ցա-  |խումբ/ |                                   |              |

|    |ռումը|դաս)   |                                   |              |

|____|_____________|___________________________________|______________|

|1029|             |Ծրագիրը                            |              |

|    |             |__________________________________________________|

|    |             |Կարանտինի սահմանում և  կարանտին միջոցառումների    |

|    |             |իրականացում                                       |

|    |             |__________________________________________________|

|    |             |Ծրագրի նկարագրությունը             |        5317.9|

|    |             |__________________________________________________|

|    |             |ՀՀ Արմավիրի մարզի Աղավնատան և  Գայի համայնքներում |

|    |             |խաղողի ֆիլոքսերայով վարակված տարածքներում         |

|    |             |կարանտին միջոցառումների իրականացում               |

|    |             |__________________________________________________|

|    |             |Վերջնական արդյունքի նկարագրությունը|              |

|    |             |__________________________________________________|

|    |             |Հողօգտագործումից ստացվող արդյունքի բարելավում կամ |

|    |             |այդ բնագավառում կորուստների նվազեցում             |

|    |_____________|__________________________________________________|

|    |     |       |Քաղաքականության միջոցառումներ.     |              |

|    |     |       |Ծառայություններ                    |              |

|    |_____|_______|___________________________________|______________|

|    |ԱԾ02 |       |Կարանտինի սահմանում և  կարանտին    |        5317.9|

|    |     |       |միջոցառումների իրականացման         |              |

|    |     |       |ծառայություններ                    |              |

|    |     |       |___________________________________|              |

|    |     |       |Մատուցվող ծառայության              |              |

|    |     |       |նկարագրությունը                    |              |

|    |     |       |__________________________________________________|

|    |     |       |ՀՀ Արմավիրի մարզի Աղավնատան և  Գայի համայնքներում |

|    |     |       |խաղողի ֆիլոքսերայով վարակված տարածքներում         |

|    |     |       |կարանտին միջոցառումների իրականացում               |

._____________________________________________________________________.

 

Հավելված N 7

ՀՀ կառավարության

2014 թվականի փետրվարի 27-ի

N 189-Ն որոշման

 

Ձև

 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ

 

ԱՅԳՈՒ ՔԱՆԴՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

    ՀՀ Արմավիրի մարզ, գ. _________             ___ __________ 2014 թ.

 

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Անասնաբուժասանիտարիայի, սննդամթերքի անվտանգության և բուսասանիտարիայի ոլորտի ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ` կազմակերպություն)` ի դեմս տնօրեն __________________-ի, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի _____________ համայնքի բնակիչ ________________________-ը (անձ._____________ տրված` ________թ. ____-ի կողմից), ՀՀ Արմավիրի մարզպետարանի ներկայացուցիչ ________________-ը և ՀՀ Արմավիրի մարզի _______________ համայնքի ղեկավար ___________________-ը,

հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2014 թվականի    -ի N     -Ն որոշումը,

կնքեցին սույն համաձայնագիրը հետևյալի մասին`

1. Կազմակերպությունը պարտավորվում է`

1) ՀՀ Արմավիրի մարզի ___________ համայնքում գտնվող, ______________-ին պատկանող խաղողի այգում (սեփականության վկայական N____________) բարեխղճորեն իրականացնել խաղողի վնասատուներով վարակված այգիների քանդման և վարակազերծման աշխատանքներ.

2) այգիների քանդման և վարակազերծման աշխատանքների ավարտից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում քանդման աշխատանքների ավարտը հավաստող արձանագրության պատճենը տրամադրել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանին:

2. Քաղաքացի ___________________-ը տալիս է իր համաձայնությունը սույն համաձայնագրի 1-ին կետում նշված այգու քանդման և վարակազերծման աշխատանքների կատարման համար, պարտավորվում է չխոչընդոտել կազմակերպությանն այդ աշխատանքները կազմակերպելու ընթացքում և ստորագրել քանդման աշխատանքների ավարտը հավաստող արձանագրությունը:

3. ՀՀ Արմավիրի մարզպետարանը պարտավորվում է քանդման աշխատանքների ավարտը հավաստող արձանագրության պատճենն ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում քաղաքացի _______________-ին տրամադրել ________________ դրամ սոցիալական աջակցություն:

4. ՀՀ Արմավիրի մարզի ___________ համայնքի ղեկավարը պարտավորվում է աջակցել կազմակերպության կողմից այգու քանդման և վարակազերծման աշխատանքների իրականացմանը և ստորագրել քանդման աշխատանքների ավարտը հավաստող արձանագրությունը:

5. Սույն համաձայնագիրը կնքված է 4 օրինակից` յուրաքանչյուր կողմի համար մեկական օրինակ, որոնք ունեն հավասարազոր իրավաբանական ուժ:

 

       Կազմակերպություն                       Բնակիչ

 

    ______________________            ______________________

    ______________________            ______________________

    ______________________            ______________________

    ______________________            ______________________

 

          Մարզպետարան                    Համայնքի ղեկավար

 

    ______________________            ______________________

    ______________________            ______________________

    ______________________            ______________________

    ______________________            ______________________

 

 

pin
ՀՀ կառավարություն
27.02.2014
N 189-Ն
Որոշում