600.0424.240114
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«24» 01 2014 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60014029
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
4 դեկտեմբերի 2013 թվականի N 424-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16-Ի N 109-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի է) կետը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2004 թվականի սեպտեմբերի 16-ի «Էլեկտրաէներգիայի (հզորության) առուվաճառքի և ծառայությունների մատուցման պայմանագրերի օրինակելի ձևերը հաստատելու մասին» N 109-Ն որոշման 1-ին կետի`
i
1) ա) ենթակետով հաստատված N 1 հավելվածի` էլեկտրաէներգիայի (հզորության) առուվաճառքի (30 ՄՎտ և ավելի տեղակայված հզորություն ունեցող արտադրող-բաշխող) պայմանագրի օրինակելի ձևի 12.1-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«12.1 Պայմանագիրն ուժի մեջ է մտնում Հանձնաժողովում գրանցման պահից և գործում է մինչև Վաճառողի գործունեության լիցենզիայի գործողության ժամկետի ավարտը:».
i
2) բ) ենթակետով հաստատված N 2 հավելվածի` էլեկտրաէներգիայի առուվաճառքի (մինչև 30 ՄՎտ տեղակայված հզորություն ունեցող արտադրող (փոքր հիդրոէլեկտրակայաններ/-բաշխող) պայմանագրի օրինակելի ձևի 12.1-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«12.1 Պայմանագիրն ուժի մեջ է մտնում Հանձնաժողովում գրանցման պահից և գործում է մինչև Վաճառողի գործունեության լիցենզիայի գործողության ժամկետի ավարտը:».
i
3) գ) ենթակետով հաստատված N 3 հավելվածի` հաշվարկային կենտրոնի ծառայությունների մատուցման (բաշխող-հաշվարկային կենտրոն) պայմանագրի օրինակելի ձևի 9.1-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«9.1 Պայմանագիրն ուժի մեջ է մտնում Հանձնաժողովում գրանցման պահից և գործում է մինչև Կատարողի գործունեության լիցենզիայի գործողության ժամկետի ավարտը:».
i
4) դ) ենթակետով հաստատված N 4 հավելվածի` էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի ծառայության մատուցման (բաշխող-համակարգի օպերատոր) պայմանագրի օրինակելի ձևի 9.1-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«9.1 Պայմանագիրն ուժի մեջ է մտնում Հանձնաժողովում գրանցման պահից և գործում է մինչև Կատարողի գործունեության լիցենզիայի գործողության ժամկետի ավարտը:».
i
5) ե) ենթակետով հաստատված N 5 հավելվածի` էլեկտրաէներգիայի հաղորդման ծառայության մատուցման (բաշխող-հաղորդող) պայմանագրի օրինակելի ձևի 13.1-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«13.1 Պայմանագիրն ուժի մեջ է մտնում Հանձնաժողովում գրանցման պահից և գործում է մինչև Կատարողի գործունեության լիցենզիայի գործողության ժամկետի ավարտը:»:
2. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը` մինչև 2014 թվականի մարտի 1-ը Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2004 թվականի սեպտեմբերի 16-ի «Էլեկտրաէներգիայի (հզորության) առուվաճառքի և ծառայությունների մատուցման պայմանագրերի օրինակելի ձևերը հաստատելու մասին» N 109-Ն որոշման 1-ին կետով հաստատված պայմանագրերի օրինակելի ձևերին համապատասխան կնքված պայմանագրերը համապատասխանեցնել սույն որոշման 1-ին կետով կատարված փոփոխություններին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: