600.0276.230913
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«23» 09 2013 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60013372
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
31 հուլիսի 2013 թվականի N 276-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 20-Ի N 272-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի իա) և իէ) ենթակետերը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2008 թվականի մայիսի 20-ի «Հեռախոսային ծառայությունների մատուցման և այդ ծառայություններից օգտվելու կանոնները հաստատելու մասին» N 272-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի` «Հեռախոսային ծառայությունների մատուցման և այդ ծառայություններից օգտվելու կանոնների» (այսուհետ` Կանոններ), մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
i
1) ՈՒժը կորցրած ճանաչել Կանոնների 1-ին կետի «սպասարկման պատվերով համակարգ` հեռախոսավարի օգնությամբ հեռախոսային ծառայության մատուցում.» պարբերությունը, 38-44-րդ, 57-րդ, 59-63-րդ և 66-67-րդ կետերը.
2) Կանոնների 26-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
i
«26. Հեռախոսի տեղադրման ծառայության պատվիրման համար հաճախորդը դիմում է ներկայացնում ծառայություններ մատուցողին, կցելով`
1) ֆիզիկական անձի դեպքում` անձը հաստատող փաստաթղթի պատճենը,
2) իրավաբանական անձի դեպքում` պետական գրանցման վկայականի պատճենը:».
i
3) Կանոնների 27-րդ, 31-րդ, 35-րդ կետերում «10-օրյա ժամկետում» բառերը փոխարինել «8 աշխատանքային օրվա ընթացքում» բառերով.
i
4) Կանոնների 30-րդ կետում «7-օրյա ժամկետում» բառերը փոխարինել «5 աշխատանքային օրվա ընթացքում» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: