Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԱՇ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԱՇՆԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏ ...

 

 

040.0935.040913

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

29 օգոստոսի 2013 թվականի N 935-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԱՇՆԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՄԱՏՉԵԼԻ ԳՆԵՐՈՎ ԴԻԶԵԼԱՅԻՆ ՎԱՌԵԼԱՆՅՈՒԹԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 24-Ի N 81-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին 2013 թվականի աշնան գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով դիզելային վառելանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագիրը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին 2013 թվականի աշնան գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով դիզելային վառելանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագիրն իրականացնելու համար Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Սուբսիդիաներ ոչ պետական ոչ ֆինանսական կազմակերպություններին» հոդվածով) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը 2013 թվականի ինն ամսում հատկացնել 43959420,0 դրամ:

3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին`

1) սույն որոշման 2-րդ կետով հատկացված գումարը որպես սուբսիդիա սահմանված կարգով պայմանագրային հիմունքներով տրամադրել «Ֆլեշ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը` Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին 2013 թվականի աշնան գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով դիզելային վառելանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագիրն իրականացնելու համար.

2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հունվարի 24-ի N 81-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին 2013 թվականի գարնան գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով դիզելային վառելանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագրի շրջանակներում չիրացված 5255196 լիտր դիզելային վառելանյութի համար տրամադրված 551795580 դրամ սուբսիդիան վերաձևակերպել և որպես սուբսիդիա սահմանված կարգով պայմանագրային հիմունքներով թողնել «Ֆլեշ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը` Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին 2013 թվականի աշնան գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով դիզելային վառելանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագիրն իրականացնելու համար:

i

4. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հունվարի 24-ի N 81-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին 2013 թվականի գարնան գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով դիզելային վառելանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագրի շրջանակներում չիրացված 5255196 լիտր դիզելային վառելանյութի համար տրամադրված 551795580 դրամ սուբսիդիան ենթակա չէ վերադարձման Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

5. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հունվարի 24-ի N 81-Ն որոշման հավելվածի 5-րդ կետի 6-րդ ենթակետը:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2013 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2013 թվականի օգոստոսի 29-ի

N 935-Ն որոշման

 

ԾՐԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԱՇՆԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՄԱՏՉԵԼԻ ԳՆԵՐՈՎ ԴԻԶԵԼԱՅԻՆ ՎԱՌԵԼԱՆՅՈՒԹԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ

 

1. Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին մատչելի գնով դիզելային վառելանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագրի (այսուհետ` ծրագիր) նպատակը Հայաստանի Հանրապետության մարզերի հողօգտագործողներին մատչելի գնով դիզելային վառելանյութի ձեռքբերման հարցում աջակցելը, հողերի արդյունավետ օգտագործմանը, գյուղատնտեսական մթերքների արտադրության ծավալների ավելացման միջոցով գյուղացիական տնտեսությունների եկամուտների բարձրացմանը նպաստելն է:

2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը`

1) պայմանագրային հիմունքներով որպես սուբսիդիա «Ֆլեշ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանն է (այսուհետ` մատակարար) հատկացնում 595755000 դրամ` Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի նոյեմբերի 11-ի N 1592-Ն որոշմամբ հաստատված տեխնիկական կանոնակարգին և 2013 թվականի ապրիլի 18-ի N 441-Ն որոշմամբ հաստատված տեխնիկական բնութագրին համապատասխան 6619500 լիտր դիզելային վառելանյութ Հայաստանի Հանրապետության մարզերի համայնքների հողօգտագործողներին 1 լիտրը 350 դրամ արժեքով վաճառելու համար, որից`

ա. 551795580 դրամը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հունվարի 24-ի N 81-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին 2013 թվականի գարնան գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով դիզելային վառելանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագրի շրջանակներում չիրացված 5255196 լիտր դիզելային վառելանյութի համար տրամադրված սուբսիդիան է,

բ. 43959420 դրամը` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից 2013 թվականի ինն ամսում սույն ծրագրի իրականացման համար Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը հատկացված ֆինանսական միջոցն է.

2) Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից հաստատված N 1 ձևերը Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն ներկայացնելուց հետո մեկօրյա ժամկետում նախարարությունն էլեկտրոնային փոստով ներկայացնում է մատակարարին.

3) մատակարար կազմակերպությունից էլեկտրոնային փոստով տեղեկատվություն է ստանում` ըստ մարզերի հավաքագրված գումարների և իրացված դիզելային վառելանյութի քանակների մասին.

4) ծրագրի իրականացման ընթացքի մասին, ըստ անհրաժեշտության, տեղեկատվություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ.

5) ծրագրի ավարտից և մատակարար կազմակերպության կողմից հաշվետվությունները ներկայացվելուց հետո 1 ամսվա ընթացքում ամփոփ հաշվետվություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ:

3. Հայաստանի Հանրապետության մարզերում դիզելային վառելանյութի վաճառքն իրականացվում է` համաձայն աղյուսակի:

4. Հայաստանի Հանրապետության մարզպետները`

1) ծրագիրը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատվելուց հետո 10-օրյա ժամկետում հիմք ընդունելով համայնքներում 2012 թվականին փաստացի կատարված աշնանացանը և 2013 թվականի աշնանը կատարվող աշխատանքները` հաստատում, անհրաժեշտության դեպքում փոխում են մարզին հատկացված դիզելային վառելանյութի բաշխացուցակը` համաձայն N 1 ձևի, և ներկայացնում Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն, որոնք Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կողմից էլեկտրոնային փոստով ներկայացվում են մատակարարին.

2) Հայաստանի Հանրապետության մարզերին հատկացվող դիզելային վառելանյութի քանակությունները` համաձայն աղյուսակի, Հայաստանի Հանրապետության մարզերում ամբողջությամբ չվաճառվելու դեպքում տեղեկատվություն են ներկայացնում Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն` չիրացված դիզելային վառելանյութի խմբաքանակի վերաբերյալ` վերաբաշխում կատարելու համար.

3) դիզելային վառելանյութի հատկացումը հողօգտագործողներին իրականացնում են` ելնելով վերջիններիս կողմից 2013 թվականի աշնանը փաստացի կատարվող ցանքերից, մշակվող հողատարածքի չափից և կատարվող աշխատանքներից` 1 հեկտարի համար մինչև 200 լիտր նորմայով, առավելագույն քանակը սահմանելով 600 լիտր` իրականացնելով հսկողություն բաշխման գործընթացի նկատմամբ.

4) համայնքների ղեկավարների միջոցով ապահովում են դիզելային վառելանյութ գնել ցանկացող հողօգտագործողներից ծրագրով նախատեսված գնով գումարների հավաքագրումը և ցուցակների կազմումը, որոնցում լրացվում են հողօգտագործողի անունը, ազգանունը, հայրանունը, անձնագրի տվյալները, մշակվող հողատարածքի չափը, ձեռք բերված դիզելային վառելանյութի քանակը, վճարված գումարը, հողօգտագործողի ստորագրությունը և վճարման ամսաթիվը` համաձայն N 4 ձևի.

5) հավաքագրված գումարները փոխանցում են մատակարարի բանկային հաշվեհամարին` համաձայն Հայաստանի Հանրապետության համապատասխան մարզպետի և մատակարարի միջև կնքված պայմանագրի.

6) համայնքների ղեկավարների միջոցով ապահովում են ծրագրի շրջանակներում համայնքներում դիզելային վառելանյութի գնած շահառուների ցուցակների հավաքագրումը` համաձայն N 2 ձևի, այդ ցուցակների պահպանությունը` տեղեկատվությանը տիրապետելու, ուսումնասիրություն կատարելու և հսկողություն իրականացնելու համար.

7) ապահովում են ծրագրի շրջանակներում մարզի համայնքների համար նախատեսված, փաստացի վաճառված դիզելային վառելանյութի քանակի և շահառուների մասին տեղեկատվության հավաքագրումը, հաստատումը` համաձայն N 3 ձևի` մեկական օրինակ տրամադրելով Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն ու մատակարարին:

5. Մատակարարը պարտավոր է`

i

1) ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետություն ներկրել Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի նոյեմբերի 11-ի N 1592-Ն որոշմամբ հաստատված տեխնիկական կանոնակարգին և 2013 թվականի ապրիլի 18-ի N 441-Ն որոշմամբ հաստատված տեխնիկական բնութագրին համապատասխան 6619500 լիտր դիզելային վառելանյութ և սույն ծրագրով սահմանված գնով վաճառել Հայաստանի Հանրապետության մարզերի համայնքների հողօգտագործողներին.

2) Հայաստանի Հանրապետություն ներկրած դիզելային վառելանյութի որակը հավաստելու համար Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն ներկայացնել դրա լաբորատոր փորձաքննության արդյունքները.

3) դիզելային վառելանյութի վաճառքն իրականացնել համայնքների ղեկավարների միջոցով` համաձայն մարզպետների կողմից հաստատված N 1 ձևերի և դիզելային վառելանյութի համար վճարում կատարած հողօգտագործողների ցուցակների` համաձայն N 4 ձևերի.

4) դիզելային վառելանյութի վաճառքն իրականացնել 1 լիտրը 350 դրամ արժեքով.

5) էլեկտրոնային փոստով պարբերաբար Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն ներկայացնել տեղեկատվություն` ըստ մարզերի հավաքագրված գումարների և իրացված դիզելային վառելանյութի քանակների մասին.

6) մարզպետների կողմից հաստատված N 1 ձևով դիզելային վառելանյութը համայնքներում ամբողջությամբ չվաճառվելու դեպքում տեղեկացնել համապատասխան մարզպետարանին չիրացված խմբաքանակի մասին` վերաբաշխում կատարելու նպատակով.

7) ստուգել և անճշտություններ չհայտնաբերելու դեպքում հաստատել Հայաստանի Հանրապետության մարզպետարանների կողմից հաստատված N 3 ձևերը և պատճենը ներկայացնել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն.

8) ներկայացված N 3 ձևերում անճշտություններ հայտնաբերելու դեպքում տեղեկատվություն ներկայացնել համապատասխան մարզպետարան` ճշտումներ կատարելու համար.

9) համայնքների հողօգտագործողներից փաստացի հավաքագրված գումարների դիմաց դիզելային վառելանյութը մատակարարել համապատասխան համայնք` համայնքի ղեկավարի հետ կազմելով դիզելային վառելանյութի հանձնման-ընդունման երկկողմանի հաստատված ակտ` համաձայն N 5 ձևի.

10) (10-րդ ենթակետն ուժը կորցրել է 06.02.14 թիվ 151-Ն որոշում)

11) Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելու համար Հայաստանի Հանրապետության մարզերում 6619500 լիտր դիզելային վառելանյութի վաճառքը մինչև 2013 թվականի հոկտեմբերի 30-ը ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն ներկայացնել`

ա. հաշվետվություն ծրագրի կատարման մասին,

բ. ֆինանսական հաշվետվություն:

(5-րդ կետը փոփ. 06.02.14 թիվ 151-Ն որոշում)

6. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը և Հայաստանի Հանրապետության համապատասխան մարզպետարանները` յուրաքանչյուրն իր լիազորությունների շրջանակներում, վերահսկողություն են իրականացնում ծրագրի կատարման նկատմամբ:

 

Աղյուսակ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԵՐԻՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԱՇՆԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՏԿԱՑՎՈՂ ԴԻԶԵԼԱՅԻՆ ՎԱՌԵԼԱՆՅՈՒԹԻ ՔԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ

 

.___________________________________________.

|NN |Մարզի անվանումը|Դիզելային վառելանյութի`|

|ը/կ|               |աշնան գյուղատնտեսական  |

|   |               |աշխատանքների համար     |

|   |               |հատկացված քանակը (լիտր)|

|___|_______________|_______________________|

|1. |Արագածոտն      |        850000         |

|___|_______________|_______________________|

|2. |Արարատ         |        443000         |

|___|_______________|_______________________|

|3. |Արմավիր        |        400000         |

|___|_______________|_______________________|

|4. |Գեղարքունիք    |        572000         |

|___|_______________|_______________________|

|5. |Լոռի           |        865000         |

|___|_______________|_______________________|

|6. |Շիրակ          |       2342000         |

|___|_______________|_______________________|

|7. |Կոտայք         |        115000         |

|___|_______________|_______________________|

|8. |Սյունիք        |        600000         |

|___|_______________|_______________________|

|9. |Վայոց ձոր      |        197500         |

|___|_______________|_______________________|

|10.|Տավուշ         |        235000         |

|___________________|_______________________|

|    Ընդամենը       |       6619500         |

.___________________________________________.

 

Ձև N 1

 

Հաստատում եմ

ՀՀ __________________ մարզպետ

_____________________________

                                            _____________________________

                                                    ____ _________ 20  թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ __________________ ՄԱՐԶԻՆ ՀԱՏԿԱՑՎԱԾ ԴԻԶԵԼԱՅԻՆ ՎԱՌԵԼԱՆՅՈՒԹԻ ՔԱՆԱԿԸ` ԸՍՏ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ

 

.____________________________________________________________________.

|NN |Համայնքը    |Հատկացված դիզելային |Հատկացված դիզելային           |

|ը/կ|            |վառելանյութի քանակը |վառելանյութի դիմաց հավաքագրման|

|   |            |(լիտր)              |ենթակա գումարը (դրամ)         |

|___|____________|____________________|______________________________|

|___|____________|____________________|______________________________|

|___|____________|____________________|______________________________|

|___|____________|____________________|______________________________|

|___|____________|____________________|______________________________|

|___|____________|____________________|______________________________|

|________________|____________________|______________________________|

|Ընդամենը        |                    |                              |

.____________________________________________________________________.

 

    Գյուղատնտեսության և              ____________________________________

բնապահպանության վարչության պետ   (անունը, ազգանունը, ստորագրությունը)

 

Ձև N 2

 

ՑԱՆԿ

 

ՀՀ __________________ ՄԱՐԶԻ __________________ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՀՀ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ ՄԱՏՉԵԼԻ ԳՆԵՐՈՎ ԴԻԶԵԼԱՅԻՆ ՎԱՌԵԼԱՆՅՈՒԹԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԴԻԶԵԼԱՅԻՆ ՎԱՌԵԼԱՆՅՈՒԹ ԳՆԱԾ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ

 

._________________________________________________________________.

|NN |Ազգանունը, անունը,|Անձնագրի  |Գնված դիզելային|Ստորագրությունը|

|ը/կ|հայրանունը        |տվյալները |վառելանյութի   |               |

|   |                  |          |քանակը (լիտր)  |               |

|___|__________________|__________|_______________|_______________|

|___|__________________|__________|_______________|_______________|

|___|__________________|__________|_______________|_______________|

|___|__________________|__________|_______________|_______________|

|___|__________________|__________|_______________|_______________|

|___|__________________|__________|_______________|_______________|

|______________________|__________|_______________|_______________|

|Ընդամենը              |          |               |               |

._________________________________________________________________.

 

Համայնքի ղեկավար __________________________  _________________

(Կ.Տ.) (անունը, ազգանունը)  (ստորագրությունը)

 

Ձև N 3

Հաստատում եմ

մարզպետ

___________________

 

ՏԵՂԵԿԱՆՔ ՀՀ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ ՄԱՏՉԵԼԻ ԳՆԵՐՈՎ ԴԻԶԵԼԱՅԻՆ ՎԱՌԵԼԱՆՅՈՒԹԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀՀ _________________ ՄԱՐԶԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ, ՓԱՍՏԱՑԻ ՎԱՃԱՌՎԱԾ ԴԻԶԵԼԱՅԻՆ ՎԱՌԵԼԱՆՅՈՒԹԻ ՔԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

._____________________________________________________________________.

|NN |Համայնքը |Համայնքի  |Համայնքին |Համայնքում|Դիզելային  |Համայնքի  |

|ը/կ|         |ղեկավարի  |նախատեսված|փաստացի   |վառելանյութ|ղեկավարի  |

|   |         |ազգանունը,|քանակու-  |վաճառված  |գնած       |ստորագրու-|

|   |         |անունը    |թյունը    |քանակու-  |շահառուների|թյունը    |

|   |         |          |(լիտր)    |թյունը    |թիվը       |          |

|   |         |          |          |(լիտր)    |           |          |

|___|_________|__________|__________|__________|___________|__________|

|___|_________|__________|__________|__________|___________|__________|

|___|_________|__________|__________|__________|___________|__________|

|___|_________|__________|__________|__________|___________|__________|

|___|_________|__________|__________|__________|___________|__________|

|___|_________|__________|__________|__________|___________|__________|

|___|_________|__________|__________|__________|___________|__________|

|___|_________|__________|__________|__________|___________|__________|

|_____________|__________|__________|__________|___________|__________|

|Ընդամենը     |          |          |          |           |          |

._____________________________________________________________________.

 

    Մատակարար կազմակերպության անվանումը    ________________________

                                           (Կ.Տ.) (ստորագրությունը)

 

Ձև N 4

 

ՑԱՆԿ

ՀՀ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ ՄԱՏՉԵԼԻ ԳՆԵՐՈՎ ԴԻԶԵԼԱՅԻՆ ՎԱՌԵԼԱՆՅՈՒԹԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀՀ ________________ ՄԱՐԶԻ ______________ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԴԻԶԵԼԱՅԻՆ ՎԱՌԵԼԱՆՅՈՒԹԻ ԴԻՄԱՑ ՎՃԱՐՈՒՄ ԿԱՏԱՐԱԾ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ

 

._____________________________________________________________________.

|NN |Հողօգտա-  |Հողօգտա- |Մշակվող|Դիզե-   |Դիզելային|Վճարման |Հողօգտա-|

|ը/կ|գործողի   |գործողի  |հողա-  |լային   |վառելա-  |ամիսը,  |գործողի |

|   |անունը,   |անձնագրի |տարածքի|վառելա- |նյութի   |ամսաթիվը|ստորա-  |

|   |ազգանունը,|տվյալները|չափը   |նյութի  |դիմաց    |        |գրու-   |

|   |հայրանունը|         |(հա)   |քանակու-|վճարված  |        |թյունը  |

|   |          |         |       |թյունը  |գումարը  |        |        |

|   |          |         |       |(լիտր)  |(դրամ)   |        |        |

|___|__________|_________|_______|________|_________|________|________|

|___|__________|_________|_______|________|_________|________|________|

|___|__________|_________|_______|________|_________|________|________|

|___|__________|_________|_______|________|_________|________|________|

|___|__________|_________|_______|________|_________|________|________|

|___|__________|_________|_______|________|_________|________|________|

._____________________________________________________________________.

 

    Համայնքի ղեկավարի ստորագրությունը          ________________________

                                               (Կ.Տ.) (ստորագրությունը)

                                          

                                                               Ձև N 5

 

ԱԿՏ

ԴԻԶԵԼԱՅԻՆ ՎԱՌԵԼԱՆՅՈՒԹԻ ՀԱՆՁՆՄԱՆ-ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

Հայաստանի Հանրապետության _______________________________ մարզի ______________________________ համայնքի ղեկավար _________________ -ը, մի կողմից, և ___________________________ ընկերության տնօրեն ________________ -ը, մյուս կողմից, սույնով հաստատում ենք, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի _________ ___ -ի N __ -Ն որոշման շրջանակներում, համայնքի համար մարզպետի կողմից հաստատված չափաքանակին համապատասխան, դիզելային վառելանյութի քանակի մատակարարման համար _________________________ ընկերության հաշվեհամարին փոխանցված _________ ____________ դրամի դիմաց մատակարարը 20 __ թվականի ____ -ին համայնքին է հանձնել _________________ լիտր դիզելային վառելանյութ:

 

            ՀԱՆՁՆԵՑ                                ԸՆԴՈՒՆԵՑ  

                                       

    _________________ -ի տնօրեն         _______________ համայնքի ղեկավար

 

    __________________________          _____________________________

                                             (ստորագրությունը)

    __________________________          _____________________________

     (Կ.Տ.) (ստորագրությունը)             (Կ.Տ.) (անունը, ազգանունը)

 

 

pin
ՀՀ կառավարություն
29.08.2013
N 935-Ն
Որոշում