050.0163.120713
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«12» 07 2013 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05013271
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
25 հունիսի 2013 թվականի թիվ 163-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 1-Ի ԹԻՎ 39-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նպատակ ունենալով բարելավել բանկերի կողմից աուդիտ իրականացնող անձանց ընտրության համակարգը,
հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 58-րդ հոդվածի 1-ին մասը, «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը, 70-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2011 թվականի մարտի 1-ի ««Հայաստանի Հանրապետության տարածքում գործող առևտրային բանկերի կողմից անկախ աուդիտորական կազմակերպության ընտրության կարգը» հաստատելու մասին» թիվ 39-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող առևտրային բանկերի կողմից անկախ աուդիտորական կազմակերպության ընտրության կարգի» 4-րդ կետի 1-ին ենթակետի երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Ընդ որում, այս չափանիշը չի տարածվում միջազգային ճանաչում ունեցող աուդիտորական կազմակերպությունների վրա (http://www.accountancyage.com/static/top50-this-year, http://accountants.en trepreneur.com/, http://www.vault.com/wps/portal/usa/rankings/landing?rankingId= 177®ionId=0 կայքերից որևէ մեկում տեղադրված ցանկում ներառված լավագույն 10 աուդիտորական ցանցերի լիիրավ անդամ հանդիսացող կազմակերպություններ)»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: