040.0727.150713
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
10 հուլիսի 2013 թվականի N 727-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ «ԵՂԵԳՆԱՁՈՐԻ ԱՏԱՄՆԱՊՐՈԹԵԶԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԻԱՑՄԱՆ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 23-Ի N 881-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 63-րդ հոդվածի, 64-րդ հոդվածի 2-րդ մասի և «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ ու 20-րդ հոդվածների և 67-րդ հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Եղեգնաձորի ատամնապրոթեզարան» պետական փակ բաժնետիրական ընկերությունը վերակազմակերպել` միացնելով «Եղեգնաձորի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը:
2. Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում`
1) ապահովել «Եղեգնաձորի ատամնապրոթեզարան» պետական փակ բաժնետիրական ընկերության և «Եղեգնաձորի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության միացման պայմանագրի և փոխանցման ակտի կազմման ու հաստատման աշխատանքների կատարումը.
2) կատարվող փոփոխությունները և գույքի հանձնման-ընդունման աշխատանքներն իրականացնել «Եղեգնաձորի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին, դրան համապատասխան հաստատել «Եղեգնաձորի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի չափը և «Եղեգնաձորի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրության մեջ կատարել համապատասխան փոփոխություններ ու լրացումներ.
3) ապահովել «Եղեգնաձորի ատամնապրոթեզարան» պետական փակ բաժնետիրական ընկերության գործունեության դադարեցման պետական գրանցումը` «Եղեգնաձորի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին:
i
3. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 23-ի «50 տոկոս և ավելի պետական մասնակցությամբ ընկերությունների ցանկին և Հայաստանի Հանրապետության կորպորատիվ կառավարման կանոնագրքի ընդունման ժամանակացույցին հավանություն տալու մասին» N 881-Ն որոշման հավելվածի 322-րդ կետը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 15-ԻՆ