Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի N 282 ՈՐՈ ...

 

 

040.0352.260599

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«26» մայիսի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

26 մայիսի 1999 թվականի թիվ 352

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի N 282 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 38 հոդվածի 2-րդ կետի երրորդ ենթակետին և 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Վաղաժամկետ դադարեցնել Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի մայիսի 5-ի «Հայաստանի Հանրապետության դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչություններում տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամներ նշանակելու մասին» N 282 որոշմամբ Լոնդոնում Հայաստանի Հանրապետության դեսպանության տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամ նշանակված դեսպանության խորհրդական Նունե Սարգսյանի լիազորությունները 1999 թվականի մայիսի 30-ին աշխատանքային գործուղման մեջ գտնվելու կապակցությամբ:

i

2. Նունե Սարգսյանի փոխարեն Լոնդոնում Հայաստանի Հանրապետության դեսպանության տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամ նշանակել Լոնդոնի կիրակնօրյա հայկական ուսուցչուհի Ռուզաննա Տեր-Հովհաննիսյանին:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի մայիսի 26-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
26.05.1999
N 352
Որոշում