040.0641.240613
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
20 հունիսի 2013 թվականի N 641-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 2-Ի N 276-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 2-ի «Բժշկասոցիալական փորձաքննության իրականացման կարգը հաստատելու մասին» N 276-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը`
i
1) 11-րդ կետից հետո հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 11.1-ին և 11.2-րդ կետերով.
«11.1. հեռակա փորձաքննությունն իրականացվում է, եթե հաշմանդամություն ունեցող անձն իր նախորդ բժշկասոցիալական փորձաքննությունն անցել է իր մշտական բնակության վայրում.
11.2. հեռակա փորձաքննության արդյունքում հաշմանդամությունն անժամկետ չի սահմանվում:».
2) 12-րդ կետում`
i
ա. «ներկայացված փաստաթղթերը» բառերը փոխարինել «հարուցված վարչական վարույթ բժշկասոցիալական փորձաքննության գործը` բոլոր փաստաթղթերով» բառերով,
բ. կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի սահմանած` համալիր (ինտեգրված) սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի առկայության դեպքում անձը դիմումը ներկայացնում է տվյալ կենտրոնի ընդունարան:».
3) 26-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «գ» ենթակետով.
i
«գ) սույն կարգի 16-րդ կետով նախատեսված դեպքերում փորձաքննվող անձը սահմանված ժամկետում գործակալության համապատասխան ստորաբաժանման կողմից չի ստացել փորձաքննական խորհրդատվություն:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 24-ԻՆ