040.0575.100613
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
6 հունիսի 2013 թվականի N 575-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 12-Ի N 824-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 6-րդ մասին և «Անասնակերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հուլիսի 12-ի «Վտանգավոր սննդամթերքի, վտանգավոր անասնակերի, սննդամթերքի և անասնակերի հետ շփվող վտանգավոր նյութերի, վտանգավոր սննդային և կերային հավելումների օգտահանման ու ոչնչացման կարգը սահմանելու մասին» N 824-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«5. Փորձաքննության բացասական արդյունքների հիման վրա արտադրանքը վտանգավոր է ճանաչում սննդամթերքի անվտանգության բնագավառում պետական կառավարումն իրականացնող լիազորված մարմինը` Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը (այսուհետ` լիազոր մարմին) և տալիս եզրակացություն:
Փորձարկման մասին արձանագրության հիման վրա տրված եզրակացության մեջ նշվում են նաև վտանգավոր արտադրանքի վտանգի աղբյուրի վերացման կամ օգտահանման կամ ոչնչացման եղանակներն ու պայմանները:
Վտանգավոր ճանաչված արտադրանքի վտանգի աղբյուրի վերացման անվտանգ եղանակներն ու պայմանները սահմանում է լիազոր մարմինը:».
i
2) 6-րդ կետում «Մինչև փորձաքննության ավարտը վտանգավոր արտադրանքը տնօրինող` տնտեսավարող սուբյեկտը դա» բառերը փոխարինել «Մինչև փորձարկման մասին արձանագրությունը և արտադրանքը վտանգավոր ճանաչելու մասին ծառայության եզրակացությունն ստանալը վտանգավոր արտադրանքը տնօրինող տնտեսավարող սուբյեկտը վտանգավոր արտադրանքի խմբաքանակը» բառերով.
i
3) 8-րդ կետում «Փորձարկման մասին արձանագրության եզրակացության մասում վտանգավոր արտադրանքի ոչնչացման մասին նշվելու» բառերը փոխարինել «Ոչնչացման» բառով, իսկ «պատճենը» բառից հետո կետը լրացնել «և ծառայության եզրակացությունը» բառերով.
4) 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«10. Վտանգավոր արտադրանքի ոչնչացման գործընթացը տնտեսավարող սուբյեկտի ստուգման կամ ուսումնասիրության կամ դիտարկման շրջանակներում իրականացվում է տնօրինող տնտեսավարող սուբյեկտի կողմից`
1) ծառայության կողմից ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի մասնակցությամբ, որի կազմում, հաշվի առնելով ոչնչացվող արտադրանքի տեսակը, ներգրավվում են համապատասխան նախարարություններից մասնագետներ, եթե Հայաստանի Հանրապետությունում արտադրված և (կամ) իրացվող կամ ներմուծվող վտանգավոր արտադրանքի խմբաքանակը գերազանցում է 50 կիլոգրամը կամ 50 հատը կամ 50 լիտրը կամ դրա ընդհանուր արժեքի 100000 դրամը.
2) ստուգումը կամ ուսումնասիրությունը կամ դիտարկումը կատարող պաշտոնատար անձանց մասնակցությամբ Հայաստանի Հանրապետությունում արտադրված և (կամ) իրացվող կամ ներմուծվող վտանգավոր արտադրանքի խմբաքանակի` սույն կետի 1-ին ենթակետում չնշված այլ դեպքերում.
3) գենետիկորեն ձևափոխված սննդամթերքի դեպքում, անկախ գենետիկորեն ձևափոխված սննդամթերքի քանակությունից, գենետիկորեն ձևափոխված օրգանիզմի պարունակությունը հաստատող լաբորատոր փորձաքննության արդյունքներն ստանալուց հետո մեկօրյա ժամկետում ծառայությունը գրավոր տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը, և տվյալ խմբաքանակի` գենետիկորեն ձևափոխված սննդամթերքը ոչնչացվում է` հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության առաջարկությունները:».
i
5) 12-րդ կետում «Լաբորատորիայի կողմից տրված փորձարկման մասին արձանագրության եզրակացության մասում վտանգավոր արտադրանքի օգտահանման մասին նշվելու դեպքում վտանգավոր արտադրանքը տնօրինողին հանձնելու» բառերը փոխարինել «Փորձարկման մասին արձանագրությունը և արտադրանքը վտանգավոր ճանաչելու մասին ծառայության եզրակացությունն ստանալու» բառերով.
i
6) 18-րդ կետում «լաբորատորիայի կողմից տրված փորձարկման մասին արձանագրության եզրակացության մեջ նշված մեթոդով ու եղանակով» բառերը փոխարինել «փորձարկման մասին արձանագրության հիման վրա ծառայության կողմից տրված եզրակացության պահանջներին համապատասխան` փորձարկման մասին արձանագրությունը և ծառայության եզրակացությունը տնօրինող տնտեսավարող սուբյեկտին հանձնելու օրվան հաջորդող 10 օրվա ընթացքում» բառերով.
7) ուժը կորցրած ճանաչել 19-րդ կետը.
i
8) ուժը կորցրած ճանաչել 20-րդ կետը.
9) 25-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«25. Պետական վերահսկողության նպատակով նմուշառված փորձարկվող նմուշները պահման ժամկետի լրացման կամ դրանց ուղղակի նշանակությամբ օգտագործման համար ոչ պիտանի լինելու դեպքերում ոչնչացվում են լաբորատորիայի կողմից` ծառայության կողմից ստեղծված հանձնաժողովի մասնակցությամբ, որի վերաբերյալ կազմվում է փորձարկվող նմուշների ոչնչացման մասին ակտ` համաձայն N 4 ձևի:».
i
10) N 1 ձևում «արտադրողը և (կամ) ներմուծողը» բառերը փոխարինել «տնտեսավարող սուբյեկտի անունը, ազգանունը կամ անվանումը» բառերով, իսկ «Փորձաքննության արդյունքներով (փորձարկման մասին արձանագրություն N _____) հիմնավորվել է արտադրանքի վտանգավոր և ոչնչացման ենթակա լինելը, որի» բառերը` «Փորձարկման մասին արձանագրության (ամսաթիվը և համարը) և արտադրանքի վտանգավորության մասին ծառայության եզրակացության» բառերով.
i
11) N 2 ձևում «Փորձաքննության արդյունքներով (փորձարկման մասին արձանագրություն N _____) հիմնավորվել է դրա վտանգավոր լինելը (կցվում է):
Փորձարկման մասին արձանագրության եզրակացությամբ սահմանված օգտահանման եղանակով նշված արտադրանքի տվյալ խմբաքանակը ______________________________
(օգտահանումն իրականացնող
տնտեսավարող սուբյեկտի ____________________________________ օգտահանվել է:» նախադասությունները անվանումը, գտնվելու վայրը, թվականը)
շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Փորձարկման մասին արձանագրության _______________________________ և
(տարեթիվը, ամիսը, ամսաթիվը, հերթական
համարը) արտադրանքի վտանգավորության մասին ծառայության եզրակացության հիման վրա վտանգավոր արտադրանքը ________________________________ օգտահանվել է`
(արտադրանքի քանակը) ____________________________________________________________________».
(օգտահանման վայրը, ժամանակը և եղանակը)
12) N 2 ձևը վերջին պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Ծառայության ներկայացուցիչ ________________ ________________ «.
(ներկայացուցիչներ) (ստորագրությունը) (պաշտոնը, անունը,
ազգանունը)
i
13) N 3 ձևում «Փորձաքննության արդյունքներով (փորձարկման մասին արձանագրություն N ___) հիմնավորվել է դրա վտանգավոր լինելը (կցվում է):
Փորձարկման մասին արձանագրության եզրակացությամբ սահմանված օգտահանման եղանակով նշված արտադրանքի տվյալ խմբաքանակը ոչնչացվել է
________________________________________________________________________
(ոչնչացումն իրականացնող` տնտեսավարող սուբյեկտի` ոչնչացման հանձնաժողովի
անդամների պաշտոնները, անունները,»
________________________________________________________________________
ազգանունները և (կամ) ոչնչացումն իրականացնող` տնտեսավարող սուբյեկտի
անվանումը, ոչնչացման վայրը, ժամանակը)
նախադասությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Փորձարկման մասին արձանագրության __________________________________ և
(տարեթիվը, ամիսը, ամսաթիվը, հերթական
համարը)
արտադրանքի վտանգավորության մասին ծառայության եզրակացության հիման վրա վտանգավոր արտադրանքը __________________________ ոչնչացվել է`
____________ (արտադրանքի քանակը)
_______________________________________________________________________ «.
(ոչնչացման վայրը, ժամանակը և եղանակը)
14) N 3 ձևում`
«ՀՀ գյուղատնտեսության նախարարության
սննդամթերքի անվտանգության պետական
ծառայության ներկայացուցիչ _________________ _________________
(ստորագրությունը) (պաշտոնը, անունը,
ազգանունը)
ՀՀ բնապահպանության
նախարարության ներկայացուցիչ _________________ _________________
(ստորագրությունը) (պաշտոնը, անունը,
ազգանունը)
ՀՀ առողջապահության
նախարարության ներկայացուցիչ _________________ ________________»
(ստորագրությունը) (պաշտոնը, անունը,
ազգանունը)
նախադասությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Համապատասխան նախարարություններից
ոչնչացմանը մասնակցող
ներկայացուցիչներ _________________ ________________»:
(ստորագրությունը) (պաշտոնը, անունը,
ազգանունը)
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 10-ԻՆ