Սեղմել Esc փակելու համար:
ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ՕՇԱԿԱՆԻ, ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ՕՇԱԿԱՆԻ, ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԽԱԼԱՋԻ ԳՅ ...

 

 

040.0329.210599

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«21» մայիսի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

21 մայիսի 1999 թվականի թիվ 329

 

ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ՕՇԱԿԱՆԻ, ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԽԱԼԱՋԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ ՇԵՆՔ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. «Տրանզիստոր» պետական փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից առանձնացնել Օշականի արտադրամասի շինությունները և դրանք սահմանված կարգով անհատույց, սեփականության իրավունքով հանձնել Արագածոտնի մարզի Օշականի գյուղական համայնքին` վերջինիս համաձայնությամբ անասնապահական համալիր ստեղծելու համար:

i

2. «Նորաշենիկի գյուղական ամբուլատորիա» պետական փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից առանձնացնել Խալաջ գյուղում գտնվող բուժմանկաբարձական կետի շենքը և այն սահմանված կարգով անհատույց, սեփականության իրավունքով հանձնել Սյունիքի մարզի Խալաջի գյուղական համայնքին վերջինիս համաձայնությամբ որպես գյուղապետարանի վարչական շենք օգտագործելու համար:

3. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանն ու Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը` համապատասխանաբար «Տրանզիստոր» պետական փակ բաժնետիրական ընկերության և «Նորաշենիկի գյուղական ամբուլատոր» պետական փակ բաժնետիրական ընկերության կանոնադրություններում սահմանված կարգով կատարել համապատասխան փոփոխություններ` սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում նշված գույքի արժեքի չափով կանոնադրական կապիտալի նվազեցման առումով:

4. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի և Սյունիքի մարզպետներին` համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարության ու Օշականի գյուղական համայնքի ղեկավարի և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության ու Խալաջի գյուղական համայնքի ղեկավարի հետ համատեղ մեկամսյա ժամկետում իրականացնել սույն որոշման 1-ին և 2-րդ կետերով սահմանված համայնքի սեփականության գույքի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համայնքներին համաձայն հանձնման-ընդունման գործընթացը:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի մայիսի 21-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
21.05.1999
N 329
Որոշում