040.0421.290413
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
25 ապրիլի 2013 թվականի N 421-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ, ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Գանձապետական գործառնական օր» համակարգից նոր ծրագրերի ձեռքբերման նպատակով Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը 2013 թվականի առաջին կիսամյակում հատկացնել 17.000.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Համակարգչային ծառայություններ» հոդվածով), որից`
1) հսկիչ գների սահմանման և հսկողության ծառայություններ` 2.400.0 հազ. դրամ.
2) բյուջետային փոխանցումների վերահսկման գանձապետական հաշիվների միասնական տեղեկատուների ստեղծման ու կատարելագործման և գանձապետարաններում bankmail-ի նոր ձևաչափերի (900,910,108,972) մշակման ծառայություններ` 9.000.0 հազ. դրամ.
3) պետության մուտքերի վեբ սերվիսի ապահովման ծառայություններ` 5.600.0 հազ. դրամ` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետով նախատեսված ծառայությունները ձեռք են բերվելու բանակցային ընթացակարգով` առանց գնումների հայտարարությունը նախապես հրապարակելու` հիմք ընդունելով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշման 32-րդ կետի 4-րդ ենթակետի 28-րդ մասի պահանջները:
i
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1616-Ն որոշման NN 11 և 12 հավելվածներում կատարել լրացումներ` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2013 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 29-ԻՆ
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2013 թվականի ապրիլի 25-ի
N 421-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ N 12 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
._____________________________________________________________________.
|Անվանումը |Գնման|Չափման |Ցուցանիշների |
| |ձևը |միավորը|փոփոխությունը |
| | | |(ավելացումները |
| | | |նշված են դրական |
| | | |նշանով) |
| | | |________________|
| | | |քա- |գումարը |
| | | |նակը|(հազ. դրամ)|
|_________________________________________________________|___________|
|Բաժին N 11, Խումբ N 01, Դաս N 01, ՀՀ կառավարության | 17,000.00|
|պահուստային ֆոնդ | |
|_________________________________________________________|___________|
|01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ | 17,000.00|
|_________________________________________________________|___________|
|ՀՀ ֆինանսների նախարարություն | |
|_________________________________________________________|___________|
|Ծառայություններ | 17,000.00|
|_________________________________________________________|___________|
|Հսկիչ գների սահմանման և հսկողության |ԲԸԱՀ |դրամ | 1 | 2,400.00|
|ծառայություններ | | | | |
|______________________________________|_____|_______|____|___________|
|Պետության մուտքերի վեբ սերվիսի |ԲԸԱՀ |դրամ | 1 | 5,600.00|
|ապահովման ծառայություններ | | | | |
|______________________________________|_____|_______|____|___________|
|Բյուջետային փոխանցումների վերահսկման |ԲԸԱՀ |դրամ | 1 | 9,000.00|
|գանձապետական հաշիվների միասնական | | | | |
|տեղեկատուների ստեղծման ու | | | | |
|կատարելագործման և գանձապետարաններում | | | | |
|bankmail-ի նոր ձևաչափերի | | | | |
|(900,910,108,972) մշակման | | | | |
|ծառայություններ | | | | |
._____________________________________________________________________.
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2013 թվականի ապրիլի 25-ի
N 421-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
.______________________________________________________________________.
|Չափորոշիչներ |Ցուցանիշների փոփոխությունը|
| |(նվազեցումները նշված են |
| |փակագծերում) |
| |__________________________|
| |ոչ ֆինանսական|ֆինանսական |
| |ցուցանիշներ |ցուցանիշներ |
| |_____________|____________|
| | տարի | տարի |
|______________________________________________________________________|
|ՄԱՍ Բ: Կառավարչական հիմնարկի անմիջական գործունեության արդյունքները |
|1.1 Ծառայություններ |
|______________________________________________________________________|
|Ծրագրային |Անվանումը |
|դասիչը |«Գանձապետական գործառնական օր» համակարգից նոր ծրագրերի |
| |ձեռքբերում և դրանց միջոցով համապատասխան ծառայությունների |
| |մատուցում: |
|__________| |
|1001 |ԱԾ40|Նկարագրությունը |
| | |«Գանձապետական գործառնական օր» համակարգից նոր ծրագրերի |
| | |ձեռքբերում և դրանց միջոցով համապատասխան ծառայությունների |
| | |մատուցում` հսկիչ գների սահմանում և հսկողություն, |
| | |բյուջետային փոխանցումների վերահսկում գանձապետական հաշիվների|
| | |միասնական տեղեկատուների ստեղծումն ու կատարելագործում և |
| | |գանձապետարաններում bankmail-ի նոր ձևաչափերի |
| | |(900,910,108,972) մշակում, պետության մուտքերի վեբ սերվիսի |
| | |ապահովում |
|__________|___________________________________________________________|
|քանակական | | | |
|______________________________________________________________________|
|ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության |
|միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները |
|1.1 Ծառայություններ |
|______________________________________________________________________|
|Ծրագրային |Անվանումը |
|դասիչը |«Գանձապետական գործառնական օր» համակարգից նոր ծրագրերի |
| |ձեռքբերում և դրանց միջոցով համապատասխան ծառայությունների |
| |մատուցում |
|__________| |
|1001 |ԱԾ40|Նկարագրությունը |
| | |«Գանձապետական գործառնական օր» համակարգից նոր ծրագրերի ձեռք |
| | |բերում և դրանց միջոցով համապատասխան ծառայությունների |
| | |մատուցում` հսկիչ գների սահմանում և հսկողություն, |
| | |բյուջետային փոխանցումների վերահսկում գանձապետական հաշիվների|
| | |միասնական տեղեկատուների ստեղծումն ու կատարելագործում և |
| | |գանձապետարաններում bankmail-ի նոր ձևաչափերի |
| | |(900,910,108,972) մշակում, պետության մուտքերի վեբ սերվիսի |
| | |ապահովում |
|__________|___________________________________________________________|
|Ծախսերը | | X | 17000.0|
|(հազ. | | | |
|դրամ) | | | |
.______________________________________________________________________.