040.0379.190413
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
18 ապրիլի 2013 թվականի N 379-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4-Ի N 1005-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի կառուցվածքում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) Չարենցավանի տարածքային հարկային տեսչությունը վերակազմակերպել միացման ձևով` այն միացնելով Հրազդանի տարածքային հարկային տեսչությանը.
2) Արթիկի տարածքային հարկային տեսչությունը վերակազմակերպել միացման ձևով` այն միացնելով Գյումրու տարածքային հարկային տեսչությանը.
3) Սիսիանի տարածքային հարկային տեսչությունը վերակազմակերպել միացման ձևով` այն միացնելով Գորիսի տարածքային հարկային տեսչությանը.
4) Արարատի տարածքային հարկային տեսչությունը վերակազմակերպել միացման ձևով` այն միացնելով Արտաշատի տարածքային հարկային տեսչությանը:
i
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 4-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1005-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի կառուցվածքի «II. Հարկային (տարածքային) տեսչություններ (մարմիններ)» բաժնից հանել «Չարենցավանի տարածքային հարկային տեսչություն», «Արթիկի տարածքային հարկային տեսչություն», «Սիսիանի տարածքային հարկային տեսչություն» և «Արարատի տարածքային հարկային տեսչություն» բառերը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2013 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 19-ԻՆ