Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2004 ԹՎԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵ ...

 

 

050.0017.140213

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «14»        02            2013 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05013053

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

22 հունվարի 2013 թվականի թիվ 17-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի ԹԻՎ 255-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի ցուցանիշների ամփոփ գնահատականի (ՔԱՄԵԼՍ) հաշվարկման, հաստատման և հրապարակման կարգը» համապատասխանեցնել բանկերի կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվություններում, ինչպես նաև բանկային ոլորտը կարգավորող նորմատիվային դաշտում կատարված փոփոխություններին,

հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 6-րդ մասի «ե» կետը, 44-րդ հոդվածի 4-րդ մասը և 60-րդ հոդվածի «է» կետը, «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների և ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով և 70-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2004 թվականի հոկտեմբերի 26-ի ««Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի ցուցանիշների ամփոփ գնահատականի (ՔԱՄԵԼՍ) հաշվարկման, հաստատման և հրապարակման կարգը նոր խմբագրությամբ հաստատելու մասին» թիվ 255-Ն որոշման (այսուհետ` Որոշում) վերնագրից, Որոշման 1-ին կետից և Որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի ցուցանիշների ամփոփ գնահատականի (ՔԱՄԵԼՍ) հաշվարկման, հաստատման և հրապարակման կարգից» (այսուհետ` Կարգ) «և հրապարակման» բառերը (մեծատառով և փոքրատառով) հանել:

2. Կարգում կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունները.

i

1) Կարգի Հավելված 1-ի «Ա2» բաղադրիչ հարաբերակցության «Հարաբերակցության բնութագիրը» սյունակում «(միայն վարկերի մասով)» բառերը փոխարինել «: Վարկային ներդրումները չեն ներառում թղթակցային հաշիվները և հաշվարկին մասնակցում են համախառն հաշվեկշռային արժեքով:» բառերով,

2) Կարգի Հավելված 1-ի «Ա5» բաղադրիչ հարաբերակցության «Հարաբերակցության բնութագիրը» սյունակը լրացնել հետևյալ նախադասությամբ. «Ակտիվները հաշվարկին մասնակցում են հաշվեկշռային արժեքով:»,

3) Կարգի Հավելված 1-ի «Ա6» բաղադրիչ հարաբերակցության «Հարաբերակցության բնութագիրը» սյունակը լրացնել հետևյալ նախադասությամբ. «Ակտիվները հաշվարկին մասնակցում են համախառն հաշվեկշռային արժեքով:»,

4) Կարգի Հավելված 1-ի «Լ - Իրացվելիություն» բաժնում «յուրաքանչյուր խախտման համար» բառերը հանել,

5) Կարգի Հավելված 1-ի «Լ2» բաղադրիչ հարաբերակցության «Հարաբերակցության բնութագիրը» սյունակում «9 հաշվետվության` 20% կշռով: Կանոնակարգ 3-ի թիվ 9 հաշվետվության խոշոր պարտավորությունների ցպահանջ սյունակը հաշվարկում չի մասնակցում:» բառերը փոխարինել «15 հաշվետվության` 20% կշռով:» բառերով,

6) Կարգի Հավելված 1-ի «Ս» տարրի նախաբանում «3» թիվը փոխարինել «4» թվով,

7) Կարգի Հավելված 1-ի «Ս» տարրի աղյուսակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

._________________________________________________________________________.

|Հարա- |Հարաբերակ-    |Հարաբերակցության|Հարաբերակցության բնութագիրը       |

|բերակ-|ցության       |միջակայքը և  դրա|                                  |

|ցութ- |սահմանումը    |համապատասխան    |                                  |

|յուն  |              |գնահատականը     |                                  |

|______|______________|________________|__________________________________|

|Ս1    |I             |U1<= 4%="5"     |որպես="" u1="" վերցվում="" է="" չորս="">

|      |արտարժութային |4%<><= 6%="4"  |միջին="" օրական="" դիրքի="" մեծությունը:="">

|      |խմբի համախառն |6%<><= 8%="3"  |ցուցանիշի="" հաշվարկում="" ներառվում="" են="">

|      |դիրք/         |8%<><= 10%="2" |ամսվա="" վերջին="" օրն="" ընդգրկող="" շաբաթվա="">

|      |Ընդհանուր     |U1> 10% = 1     |և  նրան նախորդող 3 շաբաթների      |

|      |կապիտալ       |                |օրական դիրքերի մեծությունները:    |

|      |              |                |Հարաբերակցության հաշվարկը         |

|      |              |                |կատարվում է համաձայն Կանոնակարգ   |

|      |              |                |3-ի թիվ 7 հաշվետվության աղյուսակ  |

|      |              |                |1-ի:                              |

|      |              |                |U1 հարաբերակցությունը U տարրի     |

|      |              |                |հաշվարկին չի մասնակցում, եթե U3   |

|      |              |                |հարաբերակցությունը գնահատվել է 1: |

|______|______________|________________|__________________________________|

|Ս2    |II            |U2 <= 3%="5"    |որպես="" u2="" վերցվում="" է="" չորս="">

|      |արտարժութային |3% <><= 5%="4|միջին" օրական="" դիրքի="" մեծությունը:="">

|      |խմբի համախառն |5% <><= 7%="3|Ցուցանիշի" հաշվարկում="" ներառվում="" են="">

|      |դիրք/         |7% <><= 10%="2|ամսվա" վերջին="" օրը="" ընդգրկող="" շաբաթվա="">

|      |Ընդհանուր     |U2 > 10% = 1    |և  նրան նախորդող 3 շաբաթների      |

|      |կապիտալ       |                |օրական դիրքերի մեծությունները:    |

|      |              |                |Հարաբերակցության հաշվարկը         |

|      |              |                |կատարվում է համաձայն Կանոնակարգ   |

|      |              |                |3-ի թիվ 7 հաշվետվության աղյուսակ  |

|      |              |                |1-ի:                              |

|      |              |                |U2 հարաբերակցությունը U տարրի     |

|      |              |                |հաշվարկին չի մասնակցում, եթե U3   |

|      |              |                |հարաբերակցությունը գնահատվել է 1: |

|______|______________|________________|__________________________________|

|Ս3    |Համախառն      |U3 <= 5%="5"    |որպես="" u3="" վերցվում="" է="" չորս="">

|      |արտարժութային |5% <><= 6%="4|միջին" օրական="" դիրքի="" մեծությունը:="">

|      |դիրք/         |7% <><= 8%="3|Ցուցանիշի" հաշվարկում="" ներառվում="" են="">

|      |Ընդհանուր     |8% <><=10% =="" 2|ամսվա="" վերջին="" օրն="" ընդգրկող="" շաբաթվա="">

|      |կապիտալ       |U3 > 10% = 1    |և  նրան նախորդող 3 շաբաթների      |

|      |              |                |օրական դիրքերի մեծությունները:    |

|      |              |                |Հարաբերակցության հաշվարկը         |

|      |              |                |կատարվում է համաձայն Կանոնակարգ   |

|      |              |                |3-ի թիվ 7 հաշվետվության աղյուսակ  |

|      |              |                |1-ի:                              |

|______|______________|________________|__________________________________|

|Ս4    |Տոկոսադրույքի |U4 <= 20%="5"   |համարիչում="" վերցվում="" է="" մինչև=""  90="">

|      |փոփոխման      |40% <><20% =="" 4|մարման="" ժամկետով="" տոկոսաբեր="">

|      |նկատմամբ      |60% <><40% =="" 3|ակտիվների="" և=""  ծախսատար="">

|      |զգայուն`      |80% <><60% =="" 2|պարտավորությունների="" տարբերության="">

|      |ակտիվների և   |U4 > 80% =1     |բացարձակ մեծությունը, որը         |

|      |պարտավորու-   |                |հաշվարկվում է Կանոնակարգ 3-ի թիվ 9|

|      |թյունների     |                |հաշվետվության հիման վրա:          |

|      |տարբերություն/|                |Հայտարարում Կանոնակարգ 3-ի թիվ 3  |

|      |Ընդհանուր     |                |հաշվետվությունից վերցվում է       |

|      |կապիտալ       |                |նորմատիվային ընդհանուր կապիտալի   |

|      |              |                |միջին օրական մեծությունը:         |

._________________________________________________________________________.

 

i

8) Կարգի Հավելված 2-ի «Ք - Կապիտալի համարժեքությունը ճշգրտող գործոններ» բաժնի աղյուսակի 2-րդ սյան 5-րդ կետից հանել «վերահսկողների կողմից» բառերը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
22.01.2013
N 17-Ն
Որոշում