603.0001.070213
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«07» 02 2013 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60313038
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
16 հունվարի 2013 թվականի թիվ 01-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 26-Ի ԹԻՎ 110-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի գ) ենթակետով, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի բ) կետով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2002 թվականի հուլիսի 26-ի թիվ 110-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 38-րդ կետի դ) ենթակետով, Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության աշխատակազմի բիզնես ռեգիստրի բաժինը, վիճակագրական աշխատանքների մեթոդաբանության և դասակարգիչների բաժինը, աշխատանքի վիճակագրության բաժինը և գյուղատնտեսության վիճակագրության բաժինը միաձուլել և բաժանման ձևով վերակազմակերպել բիզնես ռեգիստրի, ընտրանքի և դասակարգիչների բաժնի, աշխատանքի վիճակագրության բաժնի և գյուղատնտեսության վիճակագրության բաժնի:
i
2. Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2002 թվականի հուլիսի 26-ի «Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության աշխատակազմ պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 110-Ն որոշմամբ հաստատված N 2 հավելվածի «I. Կառուցվածքային ստորաբաժանումներ» բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«I. Կառուցվածքային ստորաբաժանումներ
1. Տեղեկատվական ռեսուրսների կառավարման և տեխնոլոգիաների վարչություն
2. Ներքին աուդիտի վարչություն
3. Տնային տնտեսությունների հետազոտությունների բաժին
4. Սոցիալական ոլորտի և բնապահպանության վիճակագրության բաժին
5. Աշխատանքի վիճակագրության բաժին
6. Մարդահամարի և ժողովրդագրության բաժին
7. Գների վիճակագրության և միջազգային համադրումների բաժին
8. Մակրոտնտեսական ցուցանիշների և ազգային հաշիվների բաժին
9. Վճարային հաշվեկշռի և արտաքին առևտրի վիճակագրության բաժին
10. Ֆինանսների վիճակագրության բաժին
11. Արդյունաբերության վիճակագրության բաժին
12. Շինարարության վիճակագրության բաժին
13. Գյուղատնտեսության վիճակագրության բաժին
14. Տրանսպորտի և կապի վիճակագրության բաժին
15. Առևտրի և այլ ծառայությունների վիճակագրության բաժին
16. Բիզնես ռեգիստրի, ընտրանքի և դասակարգիչների բաժին
17. Պարենային ապահովության վիճակագրության բաժին
18. Միջազգային վիճակագրական համագործակցության բաժին
19. Վիճակագրական տեղեկատվության տարածման և մարկետինգի բաժին
20. Իրավաբանական բաժին
21. Տպագրակազմարարական և պատճենահանման աշխատանքների բաժին
22. Վիճակագրական հաշվետվությունների հաշվառման և վերահսկման բաժին
23. Հաշվապահական հաշվառման բաժին
24. Ֆինանսատնտեսագիտական բաժին
25. Գնումների գործընթացի կազմակերպման և տնտեսական բաժին
26. Անձնակազմի կառավարման բաժին
27. Առաջին բաժին
28. Ընդհանուր բաժին
29. Հասարակայնության հետ կապերի բաժին»:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: