040.0288.050599
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«5» մայիսի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
5 մայիսի 1999 թվականի թիվ 288
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 23-Ի N 176 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության կառուցվածքային փոփոխությունների արդյունքում ստորաբաժանումների գործունեության կազմակերպման, քաղաքաշինական պետական տեսչության տեղավորման և ճարտարապետ Ա. Թամանյանի թանգարանի ստեղծման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում գործադիր իշխանության մարմինների վարչական շենքի հիմնանորոգման համար հաստատված հատկացումների ընդհանուր գումարի սահմաններում 25,0 մլն դրամ (պատվիրատու Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարություն) նախատեսել կառավարական N 3 շենքի և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինական պետական տեսչության` Երևանի Կոմիտասի պողոտայի N 35 շենքի մասնակի նորոգման աշխատանքների համար:
i
2. Սույն որոշման 1-ին կետի համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի մարտի 23-ի «Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեով և ֆինանսավորման այլ աղբյուրներով նախատեսված կապիտալ ծախսերի պետական պատվերի մասին» N 176 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
որոշման N 13 հավելվածում`
ա) «ՀՀ արտաքին գործերի նախարարություն» տողի 2-րդ սյունակի «145» թիվը փոխարինել «120» թվով, իսկ 3-րդ սյունակից հանել «25» թիվը.
բ) «ՀՀ արտաքին գործերի նախարարություն» տողից հետո լրացնել նոր տող.
.______________________________________________________.
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 |
|__________________________________|___|___|___|___|___|
|ՀՀ քաղաքաշինության նախարարություն |25 |25 | 0 | 0 | |
.______________________________________________________.
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի մայիսի 5-ից: