010.0196.301112
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2012 թվականի նոյեմբերի 13-ին
«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
ՀՈԴՎԱԾ 1. «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-409-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասի տասնմեկերորդ պարբերությունը «հատուկ առաջադրանքների» բառերից հետո լրացնել «կամ որակյալ աշխատանքի» բառերով:
ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 6-րդ հոդվածում`
i
1) 3-րդ մասի 3-րդ կետի «ինչպես նաև հատուկ առաջադրանքների որակյալ կատարման համար պարգևատրումները» բառերը փոխարինել «ինչպես նաև հատուկ առաջադրանքների կամ աշխատանքի որակյալ կատարման համար պարգևատրումները» բառերով.
2) 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ կետով.
«5) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների հետ առնչվող քաղաքացիական ծառայողներին տրվող հավելումը:»:
i
ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի աղյուսակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
.__________________________________________________________________________
|Աշխա- |Աշխատավարձի|Կրտսեր |Առաջատար |
|տավարձի|բնականոն |պաշտոններ |պաշտոններ |
|մակար- |աճը |__________________________|__________________________|
|դակները| |3-րդ |2-րդ |1-ին |3-րդ |2-րդ |1-ին |
| | |ենթախմբի|ենթախմբի|ենթախմբի|ենթախմբի|ենթախմբի|ենթախմբի|
| | |սանդղակ |սանդղակ |սանդղակ |սանդղակ |սանդղակ |սանդղակ |
|_______|___________|________|________|________|________|________|________|
| 11 |Աճ չկա | 1.65 | 1.91 | 2.2 | 2.52 | 2.91 | 3.36 |
|_______|___________|________|________|________|________|________|________|
| 10 |Երեք | 1.61 | 1.85 | 2.13 | 2.45 | 2.83 | 3.27 |
|_______|տարին |________|________|________|________|________|________|
| 9 |մեկ | 1.57 | 1.8 | 2.07 | 2.38 | 2.75 | 3.17 |
|_______| |________|________|________|________|________|________|
| 8 | | 1.53 | 1.76 | 2.01 | 2.32 | 2.67 | 3.09 |
|_______|___________|________|________|________|________|________|________|
| 7 |Երկու | 1.48 | 1.7 | 1.96 | 2.26 | 2.6 | 2.99 |
|_______|տարին |________|________|________|________|________|________|
| 6 |մեկ | 1.45 | 1.65 | 1.91 | 2.2 | 2.52 | 2.91 |
|_______| |________|________|________|________|________|________|
| 5 | | 1.41 | 1.61 | 1.85 | 2.13 | 2.45 | 2.83 |
|_______|___________|________|________|________|________|________|________|
| 4 |Յուրաքանչ- | 1.37 | 1.57 | 1.8 | 2.07 | 2.38 | 2.75 |
|_______|յուր |________|________|________|________|________|________|
| 3 |տարի | 1.33 | 1.53 | 1.76 | 2.01 | 2.32 | 2.67 |
|_______| |________|________|________|________|________|________|
| 2 | | 1.3 | 1.48 | 1.7 | 1.96 | 2.26 | 2.6 |
|_______| |________|________|________|________|________|________|
| 1 | | 1.26 | 1.45 | 1.65 | 1.91 | 2.2 | 2.52 |
.__________________________________________________________________________
.____________________________________________________.
|Աշխա- |Գլխավոր |Բարձրագույն |
|տավարձի|պաշտոններ |պաշտոններ |
|մակար- |__________________________|_________________|
|դակները|3-րդ |2-րդ |1-ին |2-րդ |1-ին |
| |ենթախմբի|ենթախմբի|ենթախմբի|ենթախմբի|ենթախմբի|
| |սանդղակ |սանդղակ |սանդղակ |սանդղակ |սանդղակ |
|_______|________|________|________|________|________|
| 11 | 3.84 | 4.39 | 5.02 | 5.75 | 6.6 |
|_______|________|________|________|________|________|
| 10 | 3.75 | 4.27 | 4.89 | 5.59 | 6.42 |
|_______|________|________|________|________|________|
| 9 | 3.64 | 4.16 | 4.76 | 5.45 | 6.25 |
|_______|________|________|________|________|________|
| 8 | 3.56 | 4.05 | 4.63 | 5.3 | 6.08 |
|_______|________|________|________|________|________|
| 7 | 3.47 | 3.95 | 4.51 | 5.16 | 5.91 |
|_______|________|________|________|________|________|
| 6 | 3.36 | 3.84 | 4.39 | 5.02 | 5.75 |
|_______|________|________|________|________|________|
| 5 | 3.27 | 3.75 | 4.27 | 4.89 | 5.59 |
|_______|________|________|________|________|________|
| 4 | 3.17 | 3.64 | 4.16 | 4.76 | 5.45 |
|_______|________|________|________|________|________|
| 3 | 3.09 | 3.56 | 4.05 | 4.63 | 5.3 |
|_______|________|________|________|________|________|
| 2 | 2.99 | 3.47 | 3.95 | 4.51 | 5.16 |
|_______|________|________|________|________|________|
| 1 | 2.91 | 3.36 | 3.84 | 4.39 | 5.02»: |
.____________________________________________________.
ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 10-րդ հոդվածում`
i
1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.2-րդ մասով.
«1.2. Քաղաքացիական ծառայության ստաժի վեց ամսից ավելի ընդմիջման դեպքում քաղաքացիական ծառայողի պաշտոնային դրույքաչափը հաշվարկվում է սույն օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ մասերով և 10-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով, եթե քաղաքացիական ծառայության ստաժի ընդմիջման ընթացքում քաղաքացիական ծառայողն անընդմեջ զբաղեցրել է «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հանրային ծառայության պաշտոն: Հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու ժամանակահատվածը քաղաքացիական ծառայողի աշխատավարձի բնականոն աճի հաշվարկման հիմք չէ:».
2) 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Քաղաքացիական ծառայողի աշխատավարձի հերթական միավոր ավելացումը, բացառությամբ սույն օրենքի 11-րդ հոդվածով նախատեսված դեպքերի, իրականացվում է աշխատանքային տարին լրանալուն հաջորդող ամսվա 1-ից` սույն հոդվածի 2-րդ մասին համապատասխան:»:
ՀՈԴՎԱԾ 5. Օրենքի 13-րդ հոդվածում`
i
1) 3.1-ին մասի առաջին նախադասությունը «բնույթ» բառից հետո լրացնել «, որը վճարվում է այն մարմնից, որտեղ քաղաքացիական ծառայողի կատարողականը գնահատվել է դրական» բառերով.
2) 4-րդ մասի առաջին պարբերության «, ինչպես նաև» բառերը փոխարինել «կամ» բառով, իսկ երկրորդ պարբերության «որակյալ կատարման» բառերը` «կամ աշխատանքի որակյալ կատարման» բառերով:
ՀՈԴՎԱԾ 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն օրենքի 3-րդ հոդվածի, որն ուժի մեջ է մտնում 2013 թվականի հունվարի 1-ից:
30 նոյեմբերի 2012 թվականի
ՀՕ-196-Ն