(ուժը կորցրել է 29.04.04 թիվ 614-Ն որոշում)
i
040.0264.220499
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«22» ապրիլի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
22 ապրիլի 1999 թվականի թիվ 264
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԽՐԱԽՈՒՍՄԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16 հոդվածի «դ» ենթակետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատողների խրախուսման նպատակային ֆոնդի միջոցների օգտագործման կարգը (կցվում է):
i
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 4-ի «Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատողների խրախուսման նպատակային ֆոնդի օգտագործման կարգը հաստատելու մասին» N 131 որոշումը:
Հաստատված է
ՀՀ կառավարության 1999 թ.
ապրիլի 22-ի N 264 որոշմամբ
ԿԱՐԳ
Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի
նախարարության աշխատողների խրախուսման նպատակային ֆոնդի
միջոցների օգտագործման
1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության (այսուհետև` նախարարություն) աշխատողների խրախուսման նպատակային ֆոնդի (այսուհետև` ֆոնդ) միջոցների օգտագործման կարգը:
2. Ֆոնդի միջոցների ամբողջ ծավալի 15 տոկոսը` յուրաքանչյուր ամիս բաշխվում է նախարարության ֆինանսական վերահսկողության գլխավոր և ֆինանսական վերահսկողության տարածքային բաժինների աշխատողների միջև` որպես պարգևատրում:
3. Ֆոնդի միջոցների ամբողջ ծավալը 15 տոկոսը` եռամսյակային կտրվածքով տրվող պարգևատրումների ձևով, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի (այսուհետև` նախարար) հրամանով բաշխվում է տեղական գանձապետական բաժանմունքների աշխատողների միջև:
4. Ֆոնդի միջոցների ամբողջ ծավալի 60 տոկոսը` եռամսյակային կտրվածքով տրվող պարգևատրումների ձևով, նախարարի մեկ տեղակալի ենթակայության տակ գտնվող բոլոր կառուցվածքային ստորաբաժանումներին և ուղղակի ենթակայությամբ նախարարին ենթարկվող կառուցվածքային ստորաբաժանումներին հասանելիք աշխատավարձի ֆոնդի հարաբերակցությամբ բաշխվում է նախարարության գործառույթների առանձին ոլորտներում աշխատանքներն արդյունավետ կազմակերպած կամ կատարած աշխատողների միջև:
5. Ֆոնդի միջոցների ամբողջ ծավալի 10 տոկոսը նախարարի որոշմամբ հաստատված չափերով և պարբերականությամբ կարող է բաշխվել առանձին աշխատողների միջև` որպես առանձին աշխատանքների կատարման համար պարգևատրում:
6. Սույն կարգով նախատեսված բաշխումներն իրականացվում են նախարարի հրամանով, ընդ որում, սույն կարգի 2-րդ կետով նախատեսված բաշխումները` նախարարության ֆինանսական վերահսկողության գլխավոր վարչության պետի ներկայացմամբ, 3-րդ կետով նախատեսվածը` գլխավոր գանձապետի ներկայացմամբ, իսկ 4-րդ կետով նախատեսված բաշխումները` նախարարի տեղակալների և ուղղակի ենթակայությամբ նախարարին ենթարկվող կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների ներկայացմամբ:
7. Սույն կարգում նշված սահմանաքանակները ներառում են նախարարության` որպես գործատուի կողմից կատարվելիք պարտադիր սոցիալական ապահովագրության վճարները:
8. Տարվա վերջին ամսվա (եռամսյակի) համար տրվող պարգևատրումները բաշխվում են 1999 թվականի բյուջետային տարվա վերջին հինգ օրվա ընթացքում: