(ուժը կորցրել է 01.09.06 թվականից` 09.11.05 թիվ 1933-Ն որոշում)
i
040.0256.220499
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«22» ապրիլի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
22 ապրիլի 1999 թվական թիվ 256
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-Ի N 154 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի մայիսի 29-ի «Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության մասնագիտությունների ցանկի մասին» N 154 որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության մասնագիտությունների ցանկում կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը`
i
ա) ցանկի «2500 Քիմիական տեխնոլոգիա» բաժնի «2512 Պոլիմերային միացությունների, վառոդային և հրթիռային պինդ վառելանյութերի քիմիական տեխնոլոգիա» տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2512 Կիրառական քիմիա».
բ) ցանկի «0400 Առողջապահություն» բաժինը լրացնել հետևյալ տողով
i
«0407 Բուժական գործ զինված ուժերում»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի ապրիլի 22-ից: