(ուժը կորցրել է 22.09.16 թիվ 14-Ն որոշում)
i
603.0022.270712
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«27» 07 2012 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60312293
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
9 հուլիսի 2012 թվականի N 22-Ն
«ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԵՎ ՇԱՐԺԱԿԱԶՄԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ԱՎՏՈ (ԱՄՍԱԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 7-Ի ԹԻՎ 15-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Ավտոմոբիլային տրանսպորտի արտադրանքի և շարժակազմի մասին» Ձև 1-ավտո (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության ձևը` համաձայն հավելված 1-ի:
2. Հաստատել «Ավտոմոբիլային տրանսպորտի արտադրանքի և շարժակազմի մասին» Ձև 1-ավտո (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության ձևի լրացման հրահանգը` համաձայն հավելված 2-ի:
i
3. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2010 թ. հուլիսի 7-ի «Ավտոմոբիլային տրանսպորտի արտադրանքի և շարժակազմի մասին» Ձև թիվ 1-ավտո (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը հաստատելու մասին» թիվ 15-Ն որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2013 թվականի հունվարի 1-ից:
Հավելված 1
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական
խորհրդի
2012 թվականի հուլիսի 09-ի
թիվ 22-Ն որոշման
ՁԵՎ 1-ավտո
(ամսական)
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԵՎ ՇԱՐԺԱԿԱԶՄԻ ՄԱՍԻՆ
20 թ. __________________
(ամիս)
._____________________________________________________________________.
|Ներկայացվում է համաձայն «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի |
|(04.04.2000 թ., ՀՕ-48) |
|_____________________________________________________________________|
|Հաշվետվության ներկայացման ժամկետը` |
|մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 5-րդ աշխատանքային օրը |
|_____________________________________________________________________|
| |
|Ներկայացնում է ____________________________________________________ |
| (անվանումը և կազմակերպա-իրավական տեսակը) |
|Գտնվելու վայրը __________________________________ I___I___I___I___I |
| (գործունեության իրականացման վայրը) (փոստային դասիչ) |
|Մարզը _________________________________________________ I____I____I |
| (լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից) |
|Համայնքը / Վարչական շրջանը ________________________I____I____I____I |
| (լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից) |
|Փաստացի գործունեության հիմնական տեսակը ____________________________ |
|_______________________________________ I____I____I____I____ I____I |
| (լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից) |
| |
|Պետական ռեգիստրի գրանցման համարը I__I__I__I__I__I__I__I__I__I__I__I |
| |
|Նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը I__I__I__I__I__I__I__I__I |
| |
|Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) I__I__I__I__I__I__I__I__I |
|Հեռախոսահամար(ներ) ________________________________________________ |
|Էլեկտրոնային փոստ ______________________________@__________________ |
| |
|_____________________________________________________________________|
|ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է |
|ՕՐԵՆՔՈՎ |
|_____________________________________________________________________|
|Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական |
|տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն |
|իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է |
|պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով: |
._____________________________________________________________________.
1. Բեռնատար ավտոմոբիլային տրանսպորտի աշխատանքը
._____________________________________________________________________.
| Ցուցանիշ |Տողի |Չափի միավորը |Հաշվետու|
| |համարը| |ամսվա |
| | | |ծավալը |
|_______________________________________|______|_____________|________|
| Ա | Բ | Գ | 1 |
|_______________________________________|______|_____________|________|
|Փոխադրվել են բեռներ, ընդամենը | 110|հազար տոննա | |
|_______________________________________|______|_____________|________|
|այդ թվում` ըստ հաղորդակցության | | | |
|տեսակների | | | |
|ներքաղաքային | 111| - «- | |
|_______________________________________|______|_____________|________|
|ներմարզային | 112| - «- | |
|_______________________________________|______|_____________|________|
|միջմարզային | 113| - «- | |
|_______________________________________|______|_____________|________|
|միջպետական | 114| - «- | |
|_______________________________________|______|_____________|________|
|Բեռնաշրջանառություն, ընդամենը | 120|հազար | |
| | |տոննա-կմ | |
|_______________________________________|______|_____________|________|
|այդ թվում` ըստ հաղորդակցության | | | |
|տեսակների | | | |
|ներքաղաքային | 121| - «- | |
|_______________________________________|______|_____________|________|
|ներմարզային | 122| - «- | |
|_______________________________________|______|_____________|________|
|միջմարզային | 123| - «- | |
|_______________________________________|______|_____________|________|
|միջպետական | 124| - «- | |
._____________________________________________________________________.
2. ՈՒղևորատար ավտոմոբիլային տրանսպորտի աշխատանքը
._____________________________________________________________________.
| Ցուցանիշ |Տողի |Չափի միավորը |Հաշվետու|
| |համարը| |ամսվա |
| | | |ծավալը |
|_______________________________________|______|_____________|________|
| Ա | Բ | Գ | 1 |
|_______________________________________|______|_____________|________|
|Փոխադրվել են ուղևորներ, ընդամենը | 210|հազար ուղևոր | |
|_______________________________________|______|_____________|________|
|այդ թվում` ըստ երթուղիների տեսակների | | | |
|ներքաղաքային | 211| - «- | |
|_______________________________________|______|_____________|________|
|ներմարզային | 212| - «- | |
|_______________________________________|______|_____________|________|
|միջմարզային | 213| - «- | |
|_______________________________________|______|_____________|________|
|միջպետական | 214| - «- | |
|_______________________________________|______|_____________|________|
|210 տողից` միկրոավտոբուսներով, ընդամենը| 220| - «- | |
|_______________________________________|______|_____________|________|
|այդ թվում` ըստ երթուղիների տեսակների | | | |
|ներքաղաքային | 221| - «- | |
|_______________________________________|______|_____________|________|
|ներմարզային | 222| - «- | |
|_______________________________________|______|_____________|________|
|միջմարզային | 223| - «- | |
|_______________________________________|______|_____________|________|
|միջպետական | 224| - «- | |
|_______________________________________|______|_____________|________|
|ՈՒղևորաշրջանառություն, ընդամենը | 230|հազար | |
| | |ուղևոր-կմ | |
|_______________________________________|______|_____________|________|
|այդ թվում` ըստ երթուղիների տեսակների | | | |
|ներքաղաքային | 231| - «- | |
|_______________________________________|______|_____________|________|
|ներմարզային | 232| - «- | |
|_______________________________________|______|_____________|________|
|միջմարզային | 233| - «- | |
|_______________________________________|______|_____________|________|
|միջպետական | 234| - «- | |
|_______________________________________|______|_____________|________|
|230 տողից` միկրոավտոբուսներով, ընդամենը| 240| - «- | |
|_______________________________________|______|_____________|________|
|այդ թվում` ըստ երթուղիների տեսակների | | | |
|ներքաղաքային | 241| - «- | |
|_______________________________________|______|_____________|________|
|ներմարզային | 242| - «- | |
|_______________________________________|______|_____________|________|
|միջմարզային | 243| - «- | |
|_______________________________________|______|_____________|________|
|միջպետական | 244| - «- | |
._____________________________________________________________________.
3. Թեթև մարդատար տաքսիների աշխատանքը
._____________________________________________________________________.
| Ցուցանիշ |Տողի |Չափի միավորը |Հաշվետու|
| |համարը| |ամսվա |
| | | |ծավալը |
|_______________________________________|______|_____________|________|
| Ա | Բ | Գ | 1 |
|_______________________________________|______|_____________|________|
|Փոխադրվել են ուղևորներ, ընդամենը | 310|հազար ուղևոր | |
|_______________________________________|______|_____________|________|
|այդ թվում` ըստ երթուղիների տեսակների | | | |
|ներքաղաքային | 311| - «- | |
|_______________________________________|______|_____________|________|
|ներմարզային | 312| - «- | |
|_______________________________________|______|_____________|________|
|միջմարզային | 313| - «- | |
|_______________________________________|______|_____________|________|
|միջպետական | 314| - «- | |
|_______________________________________|______|_____________|________|
|ՈՒղևորաշրջանառություն, ընդամենը | 320|հազար | |
|(հաշվարկվում է վճարովի վազքով) | |ուղևոր-կմ | |
|_______________________________________|______|_____________|________|
|այդ թվում` ըստ երթուղիների տեսակների | | | |
|ներքաղաքային | 321| - «- | |
|_______________________________________|______|_____________|________|
|ներմարզային | 322| - «- | |
|_______________________________________|______|_____________|________|
|միջմարզային | 323| - «- | |
|_______________________________________|______|_____________|________|
|միջպետական | 324| - «- | |
._____________________________________________________________________.
4. Ֆինանսական ցուցանիշները
առանց ավելացված արժեքի և այլ անուղղակի հարկերի
._____________________________________________________________________.
| |Տողի |Չափի |Ընդա-|այդ թվում` ըստ |
| |համարը|միավորը |մենը |հաղորդակցության|
| | | |հաշ- |տեսակների |
| | | |վետու|_______________|
| | | |ամ- |ներ|ներ|միջ|միջ|
| | | |սում |քա-|մար|մար|պե-|
| | | | |ղա-|զա-|զա-|տա-|
| | | | |քա-|յին|յին|կան|
| | | | |յին| | | |
|_____________________________|______|__________|_____|___|___|___|___|
| Ա | Բ | Գ | 1 | 2 | 3 | 4 | 5 |
|_____________________________|______|__________|_____|___|___|___|___|
|Բեռնափոխադրումներից | | | x | x | x | x | x |
|_____________________________|______|__________|_____|___|___|___|___|
|հասույթ | 410|հազար դրամ| | | | | |
|_____________________________|______|__________|_____|___|___|___|___|
|ծախսեր | 411| - «- | | | | | |
|_____________________________|______|__________|_____|___|___|___|___|
|ՈՒղևորափոխադրումներից | | | x | x | x | x | x |
|_____________________________|______|__________|_____|___|___|___|___|
|հասույթ | 420|հազար դրամ| | | | | |
|_____________________________|______|__________|_____|___|___|___|___|
|ծախսեր | 421| - «- | | | | | |
|_____________________________|______|__________|_____|___|___|___|___|
|որից` միկրոավտոբուսներով | | | x | x | x | x | x |
|ուղևորափոխադրումներից | | | | | | | |
|_____________________________|______|__________|_____|___|___|___|___|
|հասույթ | 430|հազար դրամ| | | | | |
|_____________________________|______|__________|_____|___|___|___|___|
|ծախսեր | 431| - «- | | | | | |
|_____________________________|______|__________|_____|___|___|___|___|
|Թեթև մարդատար տաքսիներով | | | x | x | x | x | x |
|ուղևորափոխադրումներից | | | | | | | |
|_____________________________|______|__________|_____|___|___|___|___|
|հասույթ | 440|հազար դրամ| | | | | |
|_____________________________|______|__________|_____|___|___|___|___|
|ծախսեր | 441| - «- | | | | | |
|_____________________________|______|__________|_____|___|___|___|___|
|Օժանդակ և լրացուցիչ | | | | | | | |
|ավտո-տրանսպորտային | | | | | | | |
|գործունեությունից ստացված | | | | | | | |
|հասույթը, ընդամենը | 450|հազար դրամ| | x | x | x | x |
|_____________________________|______|__________|_____|___|___|___|___|
|այդ թվում` բեռների բեռնման և | | | | | | | |
|բեռնաթափման | 451|հազար դրամ| | x | x | x | x |
|_____________________________|______|__________|_____|___|___|___|___|
|բեռների պահման և | | | | | | | |
|պահեստավորման | 452| - «- | | x | x | x | x |
|_____________________________|______|__________|_____|___|___|___|___|
|ավտոկայարանների և | 453| - «- | | x | x | x | x |
|ավտոկայանների | | | | | | | |
|_____________________________|______|__________|_____|___|___|___|___|
|այլ` (նշել ծառայության | | | x | x | x | x | x |
|տեսակը) | | | | | | | |
|_____________________________|______|__________|_____|___|___|___|___|
| | 454| - «- | | x | x | x | x |
|_____________________________|______|__________|_____|___|___|___|___|
| | 455| - «- | | x | x | x | x |
|_____________________________|______|__________|_____|___|___|___|___|
| | 456| - «- | | x | x | x | x |
|_____________________________|______|__________|_____|___|___|___|___|
|Այլ գործունեությունից ստացված| | | | | | | |
|հասույթը | 460|հազար դրամ| | x | x | x | x |
|_____________________________|______|__________|_____|___|___|___|___|
|որից` նշել գործունեության | | | | | | | |
|տեսակը | | | x | x | x | x | x |
|_____________________________|______|__________|_____|___|___|___|___|
| | 461| - «- | | x | x | x | x |
|_____________________________|______|__________|_____|___|___|___|___|
| | 462| - «- | | x | x | x | x |
._____________________________________________________________________.
5. Շահագործական շարժակազմի առկայությունը և կատարված երթերը
._____________________________________________________________________.
| |Տողի |Չափի |Ընդա-|որից`|այդ թվում` ըստ |
| |համարը|միավորը |մենը |աշխա-|հաղորդակցության|
| | | |հաշ- |տան- |տեսակների |
| | | |վետու|քում |(510-540 տողերը|
| | | |ամ- | |ըստ 2-րդ |
| | | |սում | |սյունակի, |
| | | | | |550-580 տողերը |
| | | | | |ըստ 1-ի |
| | | | | |սյունակի) |
| | | | | |_______________|
| | | | | |ներ|ներ|միջ|միջ|
| | | | | |քա-|մար|մար|պե-|
| | | | | |ղա-|զա-|զա-|տա-|
| | | | | |քա-|յին|յին|կան|
| | | | | |յին| | | |
|_______________________|______|__________|_____|_____|___|___|___|___|
| Ա | Բ | Գ | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 |
|_______________________|______|__________|_____|_____|___|___|___|___|
|Բեռնատար ավտոմեքենաներ | 510| միավոր | | | x | x | x | x |
|_______________________|______|__________|_____|_____|___|___|___|___|
|Ավտոբուսներ | 520| - «- | | | | | | |
|_______________________|______|__________|_____|_____|___|___|___|___|
|Միկրոավտոբուսներ | 530| - «- | | | | | | |
|_______________________|______|__________|_____|_____|___|___|___|___|
|Թեթև մարդատար տաքսիներ| 540| - «- | | | x | x | x | x |
|_______________________|______|__________|_____|_____|___|___|___|___|
|Բեռնատար ավտոմեքենաների| | | | | | | | |
|կատարած երթերը | 550| - «- | | x | | | | |
|_______________________|______|__________|_____|_____|___|___|___|___|
|Ավտոբուսների կատարած | | | | | | | | |
|երթերը | 560| - «- | | x | | | | |
|_______________________|______|__________|_____|_____|___|___|___|___|
|Միկրոավտոբուսների | | | | | | | | |
|կատարած երթերը | 570| - «- | | x | | | | |
|_______________________|______|__________|_____|_____|___|___|___|___|
|Թեթև մարդատար | | | | | | | | |
|տաքսիների պատվերների | | | | | | | | |
|քանակը | 580| - «- | | x | | | | |
._____________________________________________________________________.
Աշխատավարձի հաշվարկման համար կիրառվող
աշխատողների միջին ամսական թվաքանակը, ընդամենը (610) ______ մարդ
այդ թվում`
բեռնափոխադրումներով զբաղվող (611) ______ մարդ
ուղևորափոխադրումներով զբաղվող (ավտոբուսներով և
միկրոավտոբուսներով) (612) ______ մարդ
թեթև մարդատար տաքսիներով (613) ______ մարդ
օժանդակ և լրացուցիչ ավտոտրանսպորտային
գործունեությամբ զբաղվող (614) ______ մարդ
այլ գործունեությամբ զբաղվող (615) ______ մարդ
Ղեկավար ___________________ ________________
(Ազգանուն, անուն) (Ստորագրություն)
Լրացնող (գլխավոր հաշվապահ ___________________ ________________
կամ այլ լիազորված անձ) (Ազգանուն, անուն) (Ստորագրություն)
«___»______ ____ 20 ___ թ.
Հավելված 2
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական
խորհրդի
2012 թվականի հուլիսի 09-ի
թիվ 22-Ն որոշման
ՀՐԱՀԱՆԳ
«ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԵՎ ՇԱՐԺԱԿԱԶՄԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ԱՎՏՈ (ԱՄՍԱԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
I ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հրահանգը սահմանում է «ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԵՎ ՇԱՐԺԱԿԱԶՄԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ԱՎՏՈ (ԱՄՍԱԿԱՆ) պետական վիճակագրական հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգը:
2. Հաշվետվությունը ներկայացնում են ընդհանուր օգտագործման տրանսպորտով բեռնափոխադրումներ և ուղևորափոխադրումներ, ինչպես նաև ճանապարհաշինարարական աշխատանքներ իրականացնող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը (այսուհետ` կազմակերպություններ և անհատ ձեռնարկատերեր), որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թվականի հոկտեմբերի 3-ի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:
3. Վարձատու կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը իրենց կողմից ներկայացվող հաշվետվությունում չեն ներառում այլ կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին վարձակալությամբ տրված ավտոմեքենաների քանակն ու աշխատանքը բնութագրող տվյալները: Այդ տվյալներն ընդգրկվում են ավտոմեքենաներ վարձակալող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներկայացվող հաշվետվությունում:
4. Բեռնաուղևորափոխադրումներ իրականացնելու համար ավտոմեքենաներ վարձակալած կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը հաշվետվությունը լրացնում են միայն ավտոմեքենան վարձակալած ժամանակաշրջանի համար:
5. Հաշվետվությունում չեն ներառվում կազմակերպության տեխնիկատնտեսական սպասարկման (կազմակերպության կարիքների համար փոխադրված բեռներ, կազմակերպության աշխատողների փոխադրումներ ավտոբուսներով և թեթև մարդատար ավտոմեքենաներով և այլն) նպատակով օգտագործված ավտոմեքենաների աշխատանքը բնութագրող տվյալները:
6. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
II ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
7. Սույն հրահանգում օգտագործվող հիմնական հասկացություններն են`
1) Ավտոբուս` ուղևորների և ուղեբեռի փոխադրման համար նախատեսված 9 և ավելի նստատեղ ունեցող (ներառյալ վարորդի նստատեղը) տրանսպորտային միջոց:
2) Միկրոավտոբուս` փոքր դասի` 9-17 նստատեղ ունեցող ավտոբուս:
3) Ավտոբուսային (միկրոավտոբուսային) երթուղի` ուղևորների փոխադրման սկզբնակետից մինչև վերջնակետ (ավտոկայան, երթակարգավարական կետ) ավտոբուսի շարժման սահմանված ուղին (ուղեգիծը):
4) Կանոնավոր փոխադրումների երթուղի` ավտոբուսների շարժման սահմանված ուղեգծով ու հաստատված չվացուցակով ուղևորների և ուղեբեռի փոխադրման համար առաջարկված փոխադրավարձով գործող ավտոբուսային (միկրոավտոբուսային) երթուղի:
5) Ներքաղաքային երթուղի` Երևան քաղաքում և քաղաքային համայնքներում գործող երթուղի, որի սկզբնակետն ու վերջնակետը գտնվում են Երևան քաղաքի (քաղաքային համայնքի) վարչական տարածքի սահմաններում:
6) Ներմարզային երթուղի` միջհամայնքային նշանակության երթուղի, որն անցնում է մարզի տարբեր համայնքների վարչական տարածքներով և դրա սկզբնակետն ու վերջնակետը գտնվում են նույն մարզի վարչական տարածքի սահմաններում:
7) Միջմարզային երթուղի` երթուղի, որի սկզբնակետը և վերջնակետը (անկախ հեռավորությունից) գտնվում են տարբեր մարզերի տարածքներում:
8) Միջպետական երթուղի` պետությունների միջև և փոխհամաձայնությամբ սահմանված երթուղին, որի սկզբնակետը և վերջնակետը գտնվում են պայմանավորվող կողմերի տարածքներում:
9) Ընդհանուր օգտագործման երթուղային ավտոբուսների, միկրոավտոբուսների երթ`
ա. երկու վերջնակետերով երթուղիների դեպքում` ավտոբուսի շարժը մի ուղղությամբ` երթուղու սկզբնակետից մինչև վերջնակետը:
բ. շրջապտույտային (օղակաձև) երթուղու ժամանակ (այսինքն` երբ երթուղու սկզբնական և վերջնական կետը միևնույնն է) երթ է համարվում ավտոբուսի ժամանումը սկզբնակետից այդ նույն կետը:
8. Հաշվետվությունը կազմված է 5 բաժնից. Բեռնատար ավտոմոբիլային տրանսպորտի աշխատանքը (բաժին 1), ՈՒղևորատար ավտոմոբիլային տրանսպորտի աշխատանքը (բաժին 2), Թեթև մարդատար տաքսիների աշխատանքը (բաժին 3), Ֆինանսական ցուցանիշները (բաժին 4), Շահագործական շարժակազմի առկայությունը և կատարված երթերը (բաժին 5):
1) Բեռնատար ավտոմոբիլային տրանսպորտի աշխատանքը բնութագրող ծավալային ցուցանիշներն են` բեռների փոխադրումների ծավալը (տոննաներով) և բեռնաշրջանառությունը (տոննա-կիլոմետրերով): Բեռնափոխադրումների և բեռնաշրջանառության մեջ ներառված են բեռնատար ավտոմեքենաների (ներառյալ բեռնատար տաքսիները), պիկապների և թեթև մարդատար ավտոմեքենաների, շասսիի վրա ֆուրգոնների և ավտոկցորդների կատարած փոխադրումների ծավալները:
2) Բեռնատար ավտոտրանսպորտով (ներառյալ ավտոկցորդներով) բեռնափոխադրումների ծավալում ցույց է տրվում փոխադրված բեռների փաստացի քանակը, հաշվի առնելով տարայի, կոնտեյների քաշը յուրաքանչյուր երթի ժամանակ:
Ներքաղաքային, ներմարզային, միջմարզային և միջպետական բեռնափոխադրումների ծավալները վիճակագրական հաշվետվությունում լրացվում են ապրանքատրանսպորտային բեռնագրերի կամ բեռի փոխադրման վերաբերյալ այլ փաստաթղթերի հիման վրա, որոնցով կատարվում է ապրանքանյութական արժեքների գրանցումները և հաշվառումները:
Պայմանագրերով ձևակերպված ոչ ապրանքային բեռների (որոնց համար պահեստային հաշվառում չի տարվում) փոխադրումները հաշվարկվում են չափման, կշռման միջոցով և արտացոլվում` արտահայտված տոննաներով և տոննա-կիլոմետրերով:
Գծամետրերով չափվող հատային և ծավալային բեռների (փայտ, անտառանյութ, ավազ և այլն) քաշը որոշվում է բեռնառաքողների կողմից` դրանց կշռման կամ համապատասխան գործակիցների կիրառման միջոցով:
Ստանդարտ բեռների համար բեռների քաշը որոշվում է տեղերի քանակը մեկ տեղի քաշով բազմապատկելու միջոցով:
Հատերով հաշվառվող բեռների (մեքենաներ, սառնարաններ և այլն) քաշը որոշվում է բեռների քանակը տեխնիկական փաստաթղթերում նշված քաշով բազմապատկելու միջոցով:
3) Բեռնաշրջանառությունը (տոննա-կիլոմետրերով) որոշվում է առանձին երթերով փոխադրված փաստացի բեռի քանակը (տոննա) բազմապատկելով փոխադրման հեռավորությամբ և գումարելով ստացված արդյունքները:
Առանց ապրանքատրանսպորտային բեռնագրերի (կամ բեռի փոխադրման վերաբերյալ այլ փաստաթղթի) ձևակերպման և ժամավճարային սակագներով ներքաղաքային և ներմարզային բեռնափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների բեռնաշրջանառությունը որոշվում է հաշվարկային կարգով. ավտոմեքենայի ուղեգրում գրանցված ընդհանուր վազքի, բեռնատարողության, վազքի օգտագործման և բեռնատարողության օգտագործման գործակիցների արտադրյալով: Վազքի օգտագործման գործակիցը հավասար է 0,5-ի, իսկ բեռնատարողության գործակիցը` 0,7: Բեռնափոխադրումների ծավալները որոշվում են բեռնաշրջանառությունը բեռնափոխադրման միջին հեռավորության վրա բաժանելու միջոցով: Որպես բեռի փոխադրման միջին հեռավորություն է սահմանվում 15 կմ-ը:
9. Ավտոբուսային տրանսպորտի աշխատանքը բնութագրող ծավալային ցուցանիշներն են` ուղևորների փոխադրումների ծավալը (ուղևորներով) և ուղևորաշրջանառությունը (ուղևոր-կիլոմետրերով): ՈՒղևորների փոխադրման և ուղևորաշրջանառության ցուցանիշներում ներառվում են շահագործական երթուղային ավտոբուսներով, միկրոավտոբուսներով և պատվերով աշխատող ավտոբուսներով փոխադրված ուղևորների թվաքանակը:
1) ՈՒղևորների թվաքանակը ներքաղաքային երթուղիներում որոշվում է համապատասխան երթուղով ուղևորների փոխադրումներից ստացված հասույթի և տվյալ երթուղու համար հաստատված սակագնի հարաբերությամբ:
2) Ներմարզային երթուղիներում ուղևորների փոխադրումների ծավալը որոշվում է տվյալ երթուղու տվյալ ավտոբուսի (միկրոավտոբուսի) համար հաշվարկված ուղևորաշրջանառության կրկնապատիկի և տվյալ (համապատասխան) երթուղու փաստացի հեռավորության հարաբերությամբ:
3) Միջմարզային և միջպետական երթուղիներում ուղևորների փոխադրումների ծավալը որոշվում է վաճառված տոմսերի քանակի հիման վրա:
Պատվերով ավտոբուսներով փոխադրված ուղևորների թվաքանակը ներքաղաքային և ներմարզային երթուղիներում (բացառությամբ` զբոսաշրջային ուղևորափոխադրումների) որոշվում է հաշվարկային ուղևորաշրջանառությունը ներմարզային երթուղիների միջին հեռավորության վրա բաժանելու միջոցով: Ներմարզային երթուղու միջին հեռավորության ցուցանիշի բացակայության դեպքում հաշվարկի համար որպես հիմք ընդունվում է 15 կմ-ը:
Պատվերով ավտոբուսներով միջմարզային և միջպետական երթուղիներում, ինչպես նաև զբոսաշրջային նպատակներով ավտոբուսներով (բոլոր տեսակի երթուղիներով) փոխադրված ուղևորների թվաքանակ է ընդունվում ավտոբուսի ուղեգրում նշված փոխադրված փաստացի ուղևորների թվաքանակը:
4) Թեթև մարդատար տաքսիներով փոխադրված ուղևորների թվաքանակը որոշվում է հաշվարկային ուղևորաշրջանառությունը ներքաղաքային փոխադրումների միջին հեռավորության վրա բաժանելու միջոցով: Ներքաղաքային փոխադրումների դեպքում հաշվարկի համար որպես հիմք ընդունվում է 8 կմ-ը:
5) ՈՒղևորաշրջանառությունը որոշվում է հետևյալ կերպ.
ներքաղաքային երթուղիներում աշխատող ավտոբուսների ուղևորաշրջանառությունը որոշվում է փոխադրված ուղևորների քանակը համապատասխան երթուղու հեռավորության 0.5-ով բազմապատկելու միջոցով.
ներմարզային երթուղիներում ուղևորաշրջանառությունը որոշվում է.
ա. երթի համար միանգամյա տոմսեր վաճառելու դեպքում` ուղևորափոխադրումներից ստացված հասույթը տվյալ երթուղու 1 ուղևոր-կիլոմետրի համար գործող սակագնի վրա բաժանելու միջոցով: Այդ սակագինը որոշվում է տվյալ երթուղու համար գործող սակագնի և երթուղու երկարության հարաբերությամբ: Օրինակ` ենթադրենք Երևան-Արմավիր երթուղու մեկ ուղևորի փոխադրման համար սահմանված է 350 դրամ, իսկ երթուղու երկարությունը` 45 կմ, ապա տվյալ երթուղու համար 1 ուղևոր-կիլոմետրի համար գործող սակագինը կլինի` 350: 45 = 7,78 դրամ.
բ. առանձին քաղաքացիներին, կազմակերպություններին աբոնենտային ամսական տոմսեր վաճառելու դեպքում` 1 ամսում փոխադրված ուղևորների թվաքանակը ուղևորների փոխադրման փաստացի հեռավորությամբ բազմապատկելու միջոցով.
Երթուղու միջին հեռավորությունը որոշվում է հետևյալ կերպ`
օրինակ, ենթադրենք Ա կազմակերպությունն ունի երեք երթուղիներ.
I երթուղի` հեռավորությունը - 20 կմ, երթերի թիվը` 15, ուղևորներով վազքը` 15 x 20 =300 կմ
II երթուղի` 25 կմ և 20 երթ, ուղևորներով վազքը` 20 x 25 = 500 կմ
III երթուղի` 30 կմ և 6 երթ, ուղևորներով վազքը` 6 x 30 = 180 կմ
Տվյալ կազմակերպության համար երթուղու միջին հեռավորությունը կլինի`
(300 + 500 + 180): (15 + 20 + 6) = 980: 41 = 23.9 կմ:
միջմարզային և միջպետական երթուղիներում ուղևորաշրջանառությունը որոշվում է տեղափոխված ուղևորների թվաքանակի և տվյալ երթուղու հեռավորության արտադրյալով:
Պատվերով ավտոբուսների ուղևորաշրջանառությունը.
գ. ներքաղաքային և ներմարզային երթուղիներում (բացի զբոսաշրջային նպատակների համար նախատեսված ավտոբուսներից) որոշվում է ավտոբուսների ուղևորներով վազքի, դրանց նստատեղերի թվի և տեղատարողության օգտագործման գործակցի արտադրյալով: Տեղատարողության օգտագործման գործակիցը ընդունվում է 0,65;
դ. միջմարզային և միջպետական երթուղիներում, ինչպես նաև զբոսաշրջային նպատակների համար նախատեսված ավտոբուսներով (բոլոր երթուղիների համար) փոխադրումների ժամանակ ուղևորաշրջանառությունը որոշվում է փոխադրվող ուղևորների թվաքանակի և ավտոբուսների ուղևորներով վազքի արտադրյալով:
10. Թեթև մարդատար տաքսիների ներքաղաքային ուղևորաշրջանառությունը որոշվում է ավտոմեքենաների կատարած վճարովի վազքերը կրկնապատկելով, իսկ ներմարզային, միջմարզային և միջպետական հաղորդակցության ուղևորաշրջանառությունը որոշվում է տեղափոխված ուղևորների թվաքանակի և տվյալ փոխադրման հեռավորության արտադրյալով:
11. Բեռնափոխադրումներից ստացված հասույթը (առանց ավելացված արժեքի հարկի) (տող 410) ցուցանիշն իրենից ներկայացնում է բեռնատար ավտոմեքենաների շահագործումից ստացված ընդհանուր հասույթը:
Բեռնափոխադրումներից ստացված հասույթի մեջ չեն ներառվում բեռնման-բեռնաթափման աշխատանքներից, առևտրային և առաքիչ գործառնություններից, պահեստների շահագործումից և բեռնափոխադրումների հետ կապված այլ ծառայություններից ստացված հասույթները:
12. Շահագործական ավտոբուսների և միկրոավտոբուսների հասույթը (առանց ավելացված արժեքի հարկի) (տողեր` 420 և 430) ցույց է տրվում երթուղային ավտոբուսների, միկրոավտոբուսների և պատվերով աշխատող ավտոբուսների շահագործումից ստացված հասույթները:
13. Թեթև մարդատար տաքսիներից ստացված հասույթի (առանց ավելացված արժեքի հարկի) (տող 440) մեջ ներառվում են դրանց շահագործումից ստացված բոլոր տեսակի վճարումները, ներառյալ այն հասույթը, որը ստացվում է պատվիրատուի կողմից ծառայողական նպատակներով կազմակերպության թեթև մարդատար ավտոմեքենաների շահագործման դիմաց:
14. Օժանդակ և լրացուցիչ ավտոտրանսպորտային գործունեությունից ստացված հասույթը (առանց ավելացված արժեքի հարկի) (տող 450) ներառում է հետևյալ տեսակի ավտոտրանսպորտային գործունեությունից ստացված հասույթները.
1) Բեռների բեռնման և բեռնաթափման (տող 451)` բեռների մշակումից:
2) Բեռների պահման և պահեստավորման (տող 452)` բոլոր տեսակի ապրանքների պահումից և պահեստավորումից շտեմարաններում, ընդհանուր նշանակության ապրանքային պահեստներում, պահեստ-սառնարաններում, զետեղարաններում (բունկերներում) և այլն:
3) Ավտոկայարանների և ավտոկայանների (տող 453)` տոմսերի վաճառքի միջնորդավճարների գումարից ինչպես նաև տեղերի ամրագրման, ավտոբուսների չվացուցակի, սակագների, փոխադրման պայմանների, ուղեբեռի ձևակերպման կարգի մասին տեղեկատու բյուրոների կողմից տեղեկատվության տրամադրման, հանձնած տոմսերի ընդունման և վճարների վերադարձման, սպասարանների, մոր և մանկան սենյակների տրամադրման ծառայություններից և այլն:
4) Այլ ծառայություններ (տող 454)` բաց կամ փակ տարածքում ավտոհանգրվանների, ավտոտնակների շահագործումից, ինչպես նաև ավտոտրանսպորտային միջոցների, մոտոցիկլետների, հեծանիվների կայանատեղերի սպասարկման վճարներից, ավտոմայրուղիների ընդհանուր օգտագործման նշանակության ավտոճանապարհների, մայթերի, կամուրջների և թունելների շահագործումից, բեռների փոխադրմանը վերաբերող տրանսպորտային գործակալների միջնորդական ծառայություններից և այլն:
15. Այլ գործունեությունից ստացված հասույթը (առանց ավելացված արժեքի հարկի) (տող 460) ներառում է Տնտեսական գործունեության տեսակների Հայաստանի Հանրապետության դասակարգչով սահմանված գործունեության բոլոր տեսակները, բացի տրանսպորտային ծառայություններից (օրինակ` արդյունաբերություն, շինարարություն, գյուղատնտեսություն, հեռահաղորդակցություն, առևտուր, ծառայություններ և այլն):
Հաշվետվության մեջ հասույթները լրացվում են հաշվեգրման սկզբունքով:
16. V բաժնի շահագործական շարժակազմի (տողեր` 510, 520, 530 և 540) թվի մեջ ներառվում է ինչպես տվյալ կազմակերպության հաշվեկշռում առկա, այնպես էլ վարձակալված և այլ իրավունքներով օգտագործվող բոլոր բեռնատար ավտոմեքենաների, ավտոբուսների և թեթև մարդատար տաքսիների քանակը:
17. Կատարած երթերը (տողեր` 550, 560 և 570) լրացվում են բեռնատար ավտոմեքենաների, ավտոբուսների և միկրոավտոբուսների երթուղու վերջնական կետ ժամանման մասին կատարված նշումների հիման վրա:
18. Աշխատավարձի հաշվարկման համար կիրառվող աշխատողների միջին ամսական թվաքանակը հաշվարկվում է հաշվետու ամսվա յուրաքանչյուր օրացուցային օրվա (ամսի 1-ից մինչև 30 (31)-ը, փետրվարի համար` 28 (29)-ը աշխատողների թվաքանակի հանրագումարը` ներառյալ ոչ աշխատանքային օրերը, հաշվետու ամսվա օրացուցային օրերի թվին բաժանելով:
Աշխատողների թվաքանակը հանգստյան, տոնական կամ հիշատակի (ոչ աշխատանքային) օրերի համար ընդունվում է նախորդ աշխատանքային օրվա թվաքանակին հավասար: Երկու և ավելի ոչ աշխատանքային օրերի առկայության դեպքում այդ օրերից յուրաքանչյուրի համար աշխատողների թվաքանակն ընդունվում է դրանց նախորդող աշխատանքային օրվա թվաքանակին հավասար: