Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 3...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 31-Ի N 335-Ն Ո ...

 

 

040.0671.010612

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

10 մայիսի 2012 թվականի N 671-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 31-Ի N 335-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 31-ի «Հայաստանի Հանրապետությունում անապահով ընտանիքներին մատակարարվող բնական գազի սակագնի մեղմացման միջոցառումների մասին» N 335-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

i

1) նախաբանում, 4-րդ կետով հաստատված կարգի 1-ին, 3-րդ և 4-րդ կետերում, բնական գազի սակագնի մասնակի փոխհատուցման տրամադրման կտրոնի ձևի վերնագրում և տեքստում «2011 թվականի ապրիլի 1-ից մինչև 2012 թվականի մարտի 31-ը» բառերը փոխարինել «2011 թվականի ապրիլի 1-ից մինչև 2013 թվականի մարտի 31-ը» բառերով.

i

2) 1-ին կետում «2011 թվականի ապրիլի 1-ից մինչև 2012 թվականի մարտի 31-ը ընկած ժամանակահատվածում բնական գազ սպառող անապահով ընտանիքներից» բառերը փոխարինել «2011 թվականի ապրիլի 1-ից մինչև 2013 թվականի մարտի 31-ը ընկած ժամանակահատվածում բնական գազ սպառող ընտանեկան նպաստի իրավունք ունեցող ընտանիքներից (այսուհետև` անապահով ընտանիքներ)» բառերով.

i

3) 1-ին կետում, 4-րդ կետով հաստատված կարգի 3-րդ և 4-րդ կետերում, բնական գազի սակագնի մասնակի փոխհատուցման տրամադրման կտրոնի ձևի վերնագրում և տեքստում «300 խոր. մետր» բառերը փոխարինել «յուրաքանչյուր հաշվարկային տարում 300 խոր. մետր» բառերով.

4) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` պարբերաբար` մինչև յուրաքանչյուր ամսվա 28-ը «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրել անապահով` ընտանեկան նպաստի իրավունք ունեցող ընտանիքների ցուցակները` ըստ բնակության վայրերի (համայնքների):»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2012 թվականի ապրիլի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 1-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
10.05.2012
N 671-Ն
Որոշում