040.0162.180399
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«18» մարտի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
18 մարտի 1999 թվական թիվ 162
ԲԱԶԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիների պետական կենսաթոշակային ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11 հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել բազային կենսաթոշակի չափը` 2860 դրամ:
i
(1-ին կետն ուժը կորցրել է 01.01.02թ` 12.11.01 թիվ 1092 որոշում)
i
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի հունվարի 16-ի «Բազային կենսաթոշակի և աշխատանքային ստաժի համար տրվող հավելման չափերի սահմանման մասին» N 12 որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի ապրիլի 1-ից: