Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9-Ի N 782 ...

 

 

040.0148.130399

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«13» մարտի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

13 մարտի 1999 թվական թիվ 148

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9-Ի N 782 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետությունում աուդիտորական գործունեության զարգացումը և համայնքների բյուջեների տարեկան հաշվետվությունների աուդիտի իրականացումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 9-ի «Հայաստանի Հանրապետության աուդիտորական գործունեության կանոնադրությունը և լիցենզավորման կարգը հաստատելու մասին» N 782 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները

i

ա) հանել որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետությունում աուդիտորական գործունեության կանոնադրության 50-րդ կետի «գ» ենթակետը և Հայաստանի Հանրապետությունում աուդիտորական գործունեության լիցենզավորման կարգի 2-րդ կետի «գ» ենթակետը.

i

բ) որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետությունում աուդիտորական գործունեության կանոնադրության 6-րդ կետի «ա» ենթակետը և 12-րդ կետի «թ» ենթակետը «հիմնադիրների» բառից հետո լրացնել «(մասնակիցների)» բառով:

2. Սահմանել, որ բյուջետային հիմնարկների և համայնքների բյուջեների աուդիտի մասնագիտացման համար տրված որակավորման վկայականներն ու աուդիտորական գործունեության լիցենզիաները մնում են գործողության մեջ մինչև դրանցում սահմանված ժամկետը լրանալը և համարվում են համարժեք «ընդհանուր աուդիտ» մասնագիտացմանը:

 

 

pin
ՀՀ կառավարություն
13.03.1999
N 148
Որոշում