050.0157.120711
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«12» 07 2011 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05011319
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
24 մայիսի 2011 թվականի թիվ 157-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 29-Ի ԹԻՎ 142-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետը, 35-րդ հոդվածի 3-րդ մասը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի մարտի 29-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի, վարկային կազմակերպությունների, օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի հաճախորդների վարկարժանության տեղեկատվական համակարգի` վարկային ռեգիստրի ստեղծման և վարկային ռեգիստրին Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի, վարկային կազմակերպությունների, օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի մասնակցության կարգը հաստատելու մասին» թիվ 142-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի, վարկային կազմակերպությունների, օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի հաճախորդների վարկարժանության տեղեկատվական համակարգի` վարկային ռեգիստրի ստեղծման և վարկային ռեգիստրին Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի, վարկային կազմակերպությունների, օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի մասնակցության կարգում» (այսուհետ` Կարգ) կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը.
i
1) Կարգի 8-րդ կետի 1-ին պարբերության վերջում լրացնել նոր նախադասություն` հետևյալ բովանդակությամբ.
«Դասակարգված վարկային գծի, վարկային քարտի և օվերդրաֆտի փոփոխությունները վարկային ռեգիստրին տրամադրվում է դասակարգման օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում»:
2) Կարգի 8-րդ կետի վերջում լրացնել նոր նախադասություն` հետևյալ բովանդակությամբ.
«Վարկի գծով ժամկետանց պարտավորությունների մասնակի մարման դեպքում ժամկետանց օրերի քանակը նվազեցվում և վարկային ռեգիստր է ներկայացվում մարման օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում»:
3) Կարգի 9-րդ կետի 1-ին նախադասությունը «անճշտության մասին» բառերից հետո լրացնել «` առանց «Նորք» տեղեկատվական կենտրոնից ստացված տվյալներ տրամադրելու» բառերով, իսկ 2-րդ նախադասությունը «երեք» բառից հետո լրացնել «աշխատանքային» բառով:
i
4) Կարգի Հավելված 1-ի «Հավելված 1-ի լրացման կարգի» 17-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«17. Վարկի օգտագործման ոլորտը որոշվում է ըստ վարկի գերակշռող մասի` տնտեսության որոշակի ճյուղում օգտագործելու հանգամանքի: Լրացվում է տնտեսության այն ճյուղը, որտեղ օգտագործվել է վարկի գերակշռող մասը:
Սույն կարգի իմաստով տնտեսության ճյուղերն են.
A. Գյուղատնտեսություն, անտառային տնտեսություն և ձկնորսություն, այդ թվում`
(01.1/3) բուսաբուծություն
(01.4) անասնապահություն
(02) անտառային տնտեսություն և փայտամթերումներ
(03) ձկնորսություն և ձկնաբուծություն
B. Հանքագործական արդյունաբերություն և բացահանքերի շահագործում
(07) մետաղական հանքաքարի արդյունահանում
(08.1-12) շինանյութի արդյունահանում
C. Մշակող արդյունաբերություն
(10) սննդի արդյունաբերություն
(10.1) մսի մշակում և պահածոյացում
(10.3) մրգերի և բանջարեղենի մշակում և պահածոյացում
(10.5) կաթնամթերքի արտադրություն
(10.7) հացի և ալյուրե հրուշակեղենի արտադրություն
(11) խմիչքների արդյունաբերություն
(12) ծխախոտի արդյունաբերություն
(13+14) մանածագործական արտադրատեսակների և հագուստի արտադրություն
(15) կաշվե արտադրատեսակների արտադրություն
(16+17) փայտանյութի, թղթի, փայտե և թղթե արտադրատեսակների արտադրություն (բացի կահույքից)
(18) պոլիգրաֆիական գործունեություն
(20) քիմիական նյութերի արտադրություն
(21) դեղագործական արտադրատեսակների արտադրություն
(22) ռետինե և պլաստմասսայե արտադրատեսակների արտադրություն
(23) ոչ մետաղական արտադրատեսակների արտադրություն
(24) հիմնային մետաղների արտադրություն
(25) մետաղե պատրաստի արտադրատեսակների արտադրություն, բացի մեքենաներից և սարքավորումներից
(26+27) համակարգիչների, էլեկտրոնային, օպտիկական և էլեկտրական սարքավորումների արտադրություն
(31) կահույքի արտադրություն
(33) մեքենաների և սարքավորումների նորոգում և տեղակայում
D. Էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարում
(35.1) Էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարում, այդ թվում` էլեկտրաէներգիայի արտադրություն, փոխանցում և բաշխում
E. Ջրամատակարարում, կոյուղի, թափոնների կառավարում և վերամշակում
F. Շինարարություն
(41.2) բնակելի և ոչ բնակելի շենքերի շինարարություն
(42.1) ճանապարհների և երկաթուղիների շինարարություն
G. Առևտուր
(45) ավտոմեքենաների, մոտոցիկլերի և դրանց պահեստամասերի առևտուր և նորոգում
(46) մեծածախ առևտուր
(47) մանրածախ առևտուր
H. Փոխադրումներ և պահեստային տնտեսություն
(49.32) տաքսու ծառայություններ
(49.4) ավտոճանապարհային բեռնափոխադրումներ և փոխադրման ծառայություններ
(51) օդային տրանսպորտի գործունեություն
(52.1) պահեստավորում և պահպանում
I. Կեցության և հանրային սննդի կազմակերպում
(55.1) հյուրանոցների և համանման բնակատեղերի տրամադրման ծառայություններ
(56) հանրային սննդի կազմակերպում
J. Տեղեկատվություն և կապ
(58) հրատարակչական գործ
(60) հեռուստառադիոծրագրերի կազմում և հեռարձակում
(61) հեռահաղորդակցություն
(62) համակարգչային ծրագրավորում և հարակից գործունեություն
K. Ֆինանսական և ապահովագրական գործունեություն
(65) ապահովագրական ընկերություններ
(66) ներդրումային ընկերություններ
(67) այլ ֆինանսական կազմակերպություններ
L. Անշարժ գույքի հետ կապված գործունեություն
(68.1) սեփականություն հանդիսացող անշարժ գույքի առք և վաճառք
M. Մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեություն
(69) իրավաբանական և հաշվապահական գործունեություն
(71) ճարտարապետական և ճարտարագիտական գործունեություն
(72) գիտական հետազոտություններ և մշակումներ
(73.1) գովազդային գործունեություն
P. Կրթություն
(85.4) բարձրագույն կրթություն
(85.5) այլ կրթական հաստատություններ
Q. Առողջապահություն
R. Մշակույթ, զվարճություն, հանգիստ
T. Տնտեսության այլ ճյուղեր
(32.1) ոսկերչական արտադրատեսակների և զարդերի արտադրություն
(79) զբոսաշրջություն
Հիպոթեքային վարկեր
(101) անշարժ գույքի ձեռքբերման հիպոթեքային վարկեր
(102) անշարժ գույքի վերանորոգման հիպոթեքային վարկեր
(101.0) անշարժ գույքի շինարարության հիպոթեքային վարկեր
Սպառողական վարկեր
(103) ավտովարկեր
(104) կենցաղային և համակարգչային տեխնիկայի ձեռքբերման վարկեր
(105) այլ սպառողական վարկեր»:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿՈՂՄԻՑ
2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 31-ԻՆ