103.0298.090611
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«09» 06 2011 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10311250
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ
ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ
10 մայիսի 2011 թ. N 298-Ն 19 մայիսի 2011 թ. N 772-Ն
ՀԱՄԱՏԵՂ ՀՐԱՄԱՆ
i
ԱՎՏՈԳԱԶԱԼԻՑՔԱՎՈՐՄԱՆ ՃՆՇԱԿԱՅԱՆՆԵՐԻ (ԱԳԼՃԿ) ԿԱՊԱՐԱԿՆՔՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի օգոստոսի 28-ի «Ավտոգազալիցքավորման ճնշակայանների (ԱԳԼՃԿ) կառուցման և շահագործման նվազագույն պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1101-Ն որոշման 150-րդ կետի պահանջներն ապահովելու նպատակով
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՆՔ`
Հաստատել ավտոգազալիցքավորման ճնշակայանների (այսուհետ` ԱԳԼՃԿ) կապարակնքման կարգը` համաձայն հավելված 1-ի:
Հավելված 1
ՀՀ էկոնոմիկայի նախարարի
2011 թվականի մայիսի 10-ի
N 298-Ն և
ՀՀ կառավարությանն առընթեր
պետական եկամուտների կոմիտեի
նախագահի
2011 թվականի մայիսի 19-ի
N 772-Ն
համատեղ հրամանի
ԿԱՐԳ
ԱՎՏՈԳԱԶԱԼԻՑՔԱՎՈՐՄԱՆ ՃՆՇԱԿԱՅԱՆՆԵՐԻ (ԱԳԼՃԿ) ԿԱՊԱՐԱԿՆՔՄԱՆ
i
1. ՀՀ կառավարության 2008 թ. օգոստոսի 28-ի «Ավտոգազալիցքավորման ճնշակայանների (ԱԳԼՃԿ) կառուցման և շահագործման նվազագույն պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1101-Ն որոշման համաձայն յուրաքանչյուր ավտոգազալիցքավորման ճնշակայան (այսուհետ` ԱԳԼՃԿ) պետք է ունենա կապարակնքման սխեմա` հաստատված Չափագիտության ազգային մարմնի` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից:
2. ԱԳԼՃԿ-ն շահագործելիս անցկացվում է ստուգաչափում` օրենքով սահմանված կարգով:
3. ԱԳԼՃԿ-ի տնօրինությունը իր հաշվառման վայրի Հարկային տեսչություն (այսուհետ` Հարկային տեսչություն) է ներկայացնում ավտոգազալիցքավորման աշտարակի տեսակի հաստատման սերտիֆիկատը և յուրաքանչյուր աշտարակի համար ստուգաչափման մասին առանձին վկայական:
4. ԱԳԼՃԿ-ի տնօրինությունը պարտավոր է Չափագիտության ազգային ինստիտուտ ներկայացնել ԱԳԼՃԿ-ի կապարակնքման սխեման, որը և հաստատվում է Չափագիտության ազգային ինստիտուտի կողմից:
5. Գազի հնարավոր լրացուցիչ արտահոսքը բացառելու համար ԱԳԼՃԿ-ի գազաբաշխիչ կայանը, գազի հանգույցները և խողովակաշարերը պետք է կապարակնքված լինեն համատեղ Հարկային տեսչության և Չափագիտության ազգային ինստիտուտի կողմից:
6. ԱԳԼՃԿ-ի գազաբաշխիչ կայանի, գազի հանգույցների և խողովակաշարերի վրա տեղադրված կապարակնիքները վնասված կամ հանված լինելու դեպքում, Հարկային տեսչության և (կամ) Չափագիտության ազգային ինստիտուտի ներկայացուցիչը կազմում են արձանագրություն` համաձայն Ձև 1-ի:
7. Արձանագրությունը ստորագրվում է Հարկային տեսչության, Չափագիտության ազգային ինստիտուտի և ԱԳԼՃԿ-ի ներկայացուցչի կողմից, վերջինիս հրաժարվելու դեպքում արձանագրության մեջ նշվում է հրաժարվողի անուն-ազգանունը և պաշտոնը: Արձանագրությունը կազմվում է երեք օրինակից, որոնցից մեկն ուղարկվում է Հարկային տեսչություն, մյուսը` Չափագիտության ազգային ինստիտուտ, երրորդ օրինակը մնում է ԱԳԼՃԿ-ում:
8. Մեխանիզմների նորոգման և այլ աշխատանքներ կատարելու համար, երբ անհրաժեշտ է հանել կապարակնիքը, ԱԳԼՃԿ-ի տնօրինությունը մինչ հայտ ներկայացնելը տվյալները գրանցում է համաձայն Ձև N 2-ի, որտեղ նշվում է գումարային հաշվիչի և արդյունաբերական հաշվիչի ցուցմունքները:
9. ԱԳԼՃԿ-ի տնօրինությունը վերանորոգման աշխատանքներ կատարելու դեպքում հայտ է ներկայացնում Չափագիտության ազգային ինստիտուտ և ստանում համապատասխան թույլտվություն կապարակնիքը հանելու համար:
10. Չափագիտության ազգային ինստիտուտը Հարկային տեսչությանը տեղեկացնում է ԱԳԼՃԿ-ի տնօրինության կողմից ներկայացված հայտի վերաբերյալ:
11. Եթե ԱԳԼՃԿ-ի աշխատակիցները հայտնաբերում են, որ կապարակնիքը վնասված կամ հանված է, ապա ԱԳԼՃԿ-ի տնօրինությունը պարտավոր է 24 ժամվա ընթացքում տեղեկացնել Հարկային տեսչությանը կամ Չափագիտության ազգային ինստիտուտին: Գումարային հաշվիչի ցուցմունքի և արդյունաբերական հաշվիչի ցուցմունքի տվյալները գրանցելով (համաձայն Ձև N 3-ի) և կասեցնելով տվյալ գազալիցքավորող աշտարակի հետագա շահագործումը:
12. Եթե Չափագիտության ազգային ինստիտուտի կողմից հայտնաբերվում են թերություններ, ապա այդ մասին գրավոր տեղյակ է պահվում Հարկային տեսչությանը, եթե Հարկային տեսչության կողմից հայտնաբերվում է մուտքային և ելքային հաշվիչների ցուցմունքների միջև 5% և ավելի տարբերություն` տեղյակ է պահվում Չափագիտության ազգային ինստիտուտ` հետագա քայլեր ձեռնարկելու համար:
13. ԱԳԼՃԿ-ի տնօրինությունն է պատասխանատու ԱԳԼՃԿ-ի տեխնիկական շահագործման համար:
Ձև N 1
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ԿԱՊԱՐԱԿՆՔՄԱՆ ՎՆԱՍՎԱԾ ԿԱՄ ԲԱՑԱԿԱ ԼԻՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
________________________________________________________________
Ավտոգազալիցքավորման ճնշակայանի (ԱԳԼՃԿ) անվանումը
Ես _____________________________________________________________
անուն, ազգանուն, պաշտոն
ԱԳԼՃԿ-ի կապարակնիքների զննման ժամանակ հայտնաբերել եմ, որ _________________________________________________________________
______________________________ կնիքը վնասված և (կամ) բացակայում է`
____________________________________________________________________
(նշել հատվածը)
Գումարային հաշվիչի ընդհանուր ցուցմունքը`
____________________________________________________________________
Արդյունաբերական հաշվիչի ցուցմունքը
____________________________________________________________________
____________________________________________________________________
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչ
(պաշտոն, անուն, ազգանուն, ստորագրություն)
____________________________________________________________________
Չափագիտության ազգային ինստիտուտ ՓԲԸ-ի ներկայացուցիչ
(պաշտոն, անուն, ազգանուն, ստորագրություն)
____________________________________________________________________
ԱԳԼՃԿ-ի ներկայացուցիչ`
(պաշտոն, անուն, ազգանուն, ստորագրություն)
(Կազմված է երեք օրինակից)
«______»____________20 թ.
Ձև N 2
ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ
.___________________________________________________________________.
|Հ/հ|Սարքա-|Սարքա- |Սարքա- |Գումարային|Արդյունա-|Աշխատանքի |Այլ |
| |վորման|վորման |վորման |հաշվիչի |բերական |դադարեցման|նշումներ|
| |անվա- |գործա- |աշխա- |ցուցմունք |հաշվիչի |պատճառ | |
| |նում |րանային|տանքի | |ցուցմունք| | |
| | |կամ |դադա- | | | | |
| | |գույքա-|րեցման | | | | |
| | |գրման |ամսաթիվ| | | | |
| | |համար | | | | | |
|___|______|_______|_______|__________|_________|__________|________|
|___|______|_______|_______|__________|_________|__________|________|
|___|______|_______|_______|__________|_________|__________|________|
|___|______|_______|_______|__________|_________|__________|________|
|___|______|_______|_______|__________|_________|__________|________|
.___________________________________________________________________.
Ձև N 3
ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ (ՆՈՐՈԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ)
.__________________________________________________________________
|Ստուգաչափողի կանչ |Սարքավորման ներդրումը |Նորոգման |Գումարային|
| |շահագործման մեջ |աշխա- |հաշվիչի |
|__________________|________________________|տանքներ |ցուցմունքը|
|Ամսաթիվ,|Հայտն |Ներդրման|Գումա- |Արդյու-|կատարողի |Նորոգման |
|ժամ |ընդունողի|ամսաթիվ,|րային |նաբե- |(անուն, |աշխա- |
| |անուն, |ժամ |հաշվիչի|րական |ազգանուն)|տանքներ |
| |ազգանուն | |ցուց- |հաշվիչի| |կատարողի |
| | | |մունքը |ցուց- | |անուն, |
| | | | |մունքը | |ազգանուն |
|________|_________|________|_______|_______|_________|__________|_
|________|_________|________|_______|_______|_________|__________|_
|________|_________|________|_______|_______|_________|__________|_
|________|_________|________|_______|_______|_________|__________|_
|________|_________|________|_______|_______|_________|__________|_
|________|_________|________|_______|_______|_________|__________|_
.__________________________________________________________________
_____________________________________.
|Աշխատանքի |Այլ նշումներ |
|ընդունում և | |
|հանձնում | |
|(ստորագրություն) | |
|_____________________| |
|Ընդունում |Հանձնում | |
_|__________|__________|_____________|
_|__________|__________|_____________|
_|__________|__________|_____________|
_|__________|__________|_____________|
_|__________|__________|_____________|
_|__________|__________|_____________|
_____________________________________.