(ուժը կորցրել է 29.04.00 թիվ ՀՕՈ-1 որոշում)
i
040.0003.311298 /կամ 040.ՀՕՈ-3.311298/
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՕՐԵՆՔԻ ՈՒԺ ՈՒՆԵՑՈՂ
ՈՐՈՇՈՒՄ
ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՎՃԱՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՄԱՍԻՆ
i
«Բնապահպանական վճարի դրույքաչափերը սահմանելու մասին օրենքի ուժ ունեցող որոշում ընդունելու համար Հայաստանի Հանրապետության կառավարությանը լիազորելու մասին» Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի որոշմանը` համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել բնապահպանական վճարի դրույքաչափերը (կցվում են):
2. Սահմանել, որ`
ա) ամրակայված աղբյուրներից օդային ավազան վնասակար նյութերի արտանետման համար վճարը հաշվարկվում է` ելնելով հաշվետու ժամանակաշրջանում օդային ավազան արտանետված վնասակար նյութերի ծավալից և դրույքաչափերից.
i
բ) իրավաբանական և ֆիզիկական անձանց պատկանող` Հայաստանի Հանրապետությունում գրանցված և շահագործվող ավտոմեքենաներից ու մեխանիզմներից վնասակար նյութերի արտանետման համար վճարը հաշվարկվում է սույն որոշմամբ հաստատված դրույքաչափերի I բաժնի 1-ին կետի «բ» և «գ» ենթակետերին համապատասխան` բացառությամբ սույն ենթակետի երկրորդ պարբերությամբ սահմանված դեպքի:
i
Անհատ ձեռնարկատերեր չհանդիսացող ֆիզիկական անձանց պատկանող` Հայաստանի Հանրապետությունում գրանցված և շահագործվող ավտոմեքենաներից ու մեխանիզմներից վնասակար նյութերի արտանետման համար վճարը հաշվարկվում է միայն սույն որոշմամբ հաստատված դրույքաչափերի I բաժնի 1-ին կետի «գ» ենթակետին համապատասխան:
i
Սույն որոշմամբ հաստատված դրույքաչափերի I բաժնի 1-ին կետի «բ» ենթակետին համապատասխան հաշվարկված վճարը վճարվում է «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան, իսկ «գ» ենթակետին համապատասխան հաշվարկված վճարը` տարեկան մեկ անգամ, մինչև դրանց տարեկան տեխնիկական զննությունը:
(2-րդ կետի բ ենթակ. խմբ. 15.06.99 թիվ ՀՕՈ-1 որոշում)
i
(2-րդ կետի գ ենթակ. հանվել է 15.06.99 թիվ ՀՕՈ-1 որոշում)
3. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը` երկամսյա ժամկետում բնությունը հնարավոր ազդեցություններից պահպանելու համար Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն բնապահպանական վճարի գանձման օբյեկտի տարր հանդիսացող փաստացի ծավալների նկատմամբ չափաքանակներ և սահմանափակումներ սահմանելու վերաբերյալ:
4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հունիսի 25-ի «Բնական պաշարների օգտագործման, շրջակա միջավայր վնասակար նյութերի արտանետման համար վճարաչափեր սահմանելու և վճարումների կարգը հաստատելու մասին» թիվ 221 որոշման թիվ թիվ 3, 4, 5 և 6 հավելվածները, որոշմամբ հաստատված կարգի 1-ին, 2-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ, 12-րդ և 13-րդ կետերը:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Բնապահպանական վճարի դրույքաչափերը սահմանելու մասին օրենքի ուժ ունեցող որոշում ընդունելու համար Հայաստանի Հանրապետության կառավարությանը լիազորելու մասին» Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի որոշումն ուժի մեջ մտնելու պահից:
31 դեկտեմբերի 1998 թ.
ՀՕՈ-3
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ
ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 31-Ի ԹԻՎ ՀՕՈ-3 ՈՐՈՇՄԱՄԲ
ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐ
ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՎՃԱՐԻ
I. Շրջակա միջավայր վնասակար նյութեր արտանետելու համար
վճարի դրույքաչափերը
1. Օդային ավազան վնասակար նյութերի արտանետման համար`
i
ա) ամրակայված աղբյուրներից օդային ավազան վնասակար նյութերի արտանետման յուրաքանչյուր տոննայի համար`
անօրգանական փոշի - 1,800 դրամ
ածխածնի մանօքսիդ - 30 դրամ
ածխաջրածիններ - 1,800 դրամ
ամոնյակ - 2,250 դրամ
ազոտի օքսիդ - 2,250 դրամ
ացետոն - 110 դրամ
ացետալդեհիդ - 9,000 դրամ
աղաթթու - 450 դրամ
ազոտական թթու - 600 դրամ
բենզինի գոլորշիներ - 60 դրամ
բուտիլացետատ - 900 դրամ
բուտադիեն - 90 դրամ
բենզոլ - 900 դրամ
դիբուտիլային - 900 դրամ
էթիլեն - 30 դրամ
էթիլսպիրտ - 20 դրամ
էթիլացետատ - 900 դրամ
խեժային նյութեր - 9,000 դրամ
ծծմբաջրածին - 18,000 դրամ
ծծմբային անհիդրիդ - 1,800 դրամ
ծծմբական թթու - 900 դրամ
կապար և նրա միացությունները - 300,000 դրամ
կարբիտի փոշի - 600 դրամ
կարբամիդի փոշի - 1,500 դրամ
կրային փոշի - 600 դրամ
կաղապարման փոշի - 900 դրամ
մոխիր - 900 դրամ
մետաղական սնդիկի գոլորշիներ - 300,000 դրամ
մուր - 1,800 դրամ
մեթիլմեթակրիլատ - 9,000 դրամ
մեթիլսպիրտ - 180 դրամ
պղնձի օքսիդ - 45,000 դրամ
տոլուոլ - 150 դրամ
ցեմենտի փոշի - 4,500 դրամ
ուայթ սպիրտ - 90 դրամ
քլոր - 3,000 դրամ
քացախաթթու - 1,500 դրամ
քլորոպրեն - 45,000 դրամ
քլորոֆորմ - 3,000 դրամ
քրոմի օքսիդ - 60,000 դրամ
քսիլոլ - 450 դրամ
քրոմ վեցվալենտ - 60,000 դրամ
քացախի անհիդրիդ - 3,000 դրամ
օրգանական փոշի - 1,800 դրամ
ֆտորային միացություններ - 9,000 դրամ
մրջնաթթու - 450 դրամ
անիլին - 3,000 դրամ
ֆորմալդեհիդ - 30,000 դրամ
ֆրեոն - 10 դրամ
ֆենոլ - 30,000 դրամ
բ) Հայաստանի Հանրապետությունում գրանցված և շահագործվող ավտոմեքենաներից և մեխանիզմներից վնասակար նյութերի արտանետման համար` ըստ օգտագործած վառելիքի յուրաքանչյուր տոննայի`
դիզելային - 1,560 դրամ
բենզին էթիլացված - 2,220 դրամ
բենզին ոչ էթիլացված - 1,380 դրամ
սեղմված կամ հեղուկ գազ - 660 դրամ
(1-րդ կետի բ ենթակ. փոփ. 15.06.99 թիվ ՀՕՈ-1 որոշում)
գ) Հայաստանի Հանրապետությունում գրանցված և շահագործվող ավտոմեքենաներից և մեխանիզմներից վնասակար նյութերի արտանետման համար` ըստ մեքենայի մակնիշի`
ԶԱԶ 9069, 968Ա, 968Մ - 1,350 դրամ
ՎԱԶ 2101, 21011, 2102, 2103, 2106 - 2,250 դրամ
ՎԱԶ 2121 - 1,560 դրամ
ՎԱԶ 2105, 2107, մյուս մոդիֆիկացիայի - 1,620 դրամ
Մոսկվիչ 2136, 2137, 2138, 2140, 412 ԻԼ - 1,890 դրամ
ԻԺ 21251 - 2,250 դրամ
ԳԱԶ 24, 2402, 2410 - 2,340 դրամ
ԳԱԶ 3102 - 1,890 դրամ
ԳԱԶ 13, 14 - 3,150 դրամ
ԳԱԶ 52-03, 52-04 - 4,500 դրամ
ՈՒԱԶ 451 Մ, 452 Գ, 452 ԳՄ - 2,610 դրամ
ՈՒԱԶ 469, 469 Բ - 2,340 դրամ
ՈՒԱԶ 452 - 2,280 դրամ
ՌԱՖ - 2,340 դրամ
ԿԱՎԶ - 4,320 դրամ
ՊԱԶ 672, 3201 - 5,400 դրամ
ԼԱԶ 695 Ն, 697 Բ - 7,740 դրամ
ԼԱԶ 4202 - 2,970 դրամ
ԼԱԶ 699 Բ - 9,000 դրամ
ԼԻԱԶ 677 - 8,640 դրամ
ԵրԱԶ 762 - 2,610 դրամ
ԶԻԼ 130-76 - 6,390 դրամ
ԶԻԼ 133 Գ2 - 10,710 դրամ
ՈՒՐԱԼ 370 Ն - 9,900 դրամ
ԿամԱԶ 5320, 53212 - 4,050 դրամ
ՄԱԶ 5335 - 3,690 դրամ
ՄԱԶ 53352 - 4,410 դրամ
ԿրԱԶ 257 Բ1 - 5,940 դրամ
ԳԱԶ 6601, 6602 - 5,310 դրամ
ԲելԱԶ 540 - 15,660 դրամ
ԲելԱԶ 548 Ա - 21,600 դրամ
ԲելԱԶ 549 - 36,810 դրամ
Իկարուս 256, 260, 280, 25058 - 13,500 դրամ
շարժիչավոր լողամիջոցներ - 1,200 դրամ
այլ ավտոմեքենաներ և մեխանիզմներ - 50 x Ձ դրամ
սույն ենթակետում Ձ-ն ավտոմեքենաների և մեխանիզմների շարժիչի հզորությունն է` արտահայտված ձիաուժով:
(1-րդ կետի գ ենթակ. փոփ. 15.06.99 թիվ ՀՕՈ-1 որոշում)
դ) այլ պետություններում գրանցված տրանսպորտային միջոցներից օդային ավազան վնասակար նյութերի արտանետման համար` ըստ ավտոմեքենաների տեսակի և բեռնատարողության`
Մարդատար`
- թեթև մարդատար ավտոմեքենաներ - 2,500 դրամ
- մինչև 12-տեղանոց ավտոբուսներ - 5,000 դրամ
- 12 և ավելի տեղանոց ավտոբուսներ - 10,000 դրամ
Բեռնատար
- մինչև 8 տ բեռնատարողությամբ - 5,000 դրամ
- 8-20 տ բեռնատարողությամբ - 10,000 դրամ
- 20 և ավելի տ բեռնատարողությամբ - 15,000 դրամ
2. Ջրային ավազան վնասակար նյութերի և միացությունների յուրաքանչյուր տոննայի արտանետման համար`
կախված նյութեր - 5,310 դրամ
ազոտ ամոնիակային - 5,120 դրամ
ացետոն - 301,000 դրամ
թթվածնի կենսաբանական պահանջը - 18,416 դրամ
նավթամթերք - 204,600 դրամ
պղինձ - 1,023,900 դրամ
սուլֆատներ - 100 դրամ
ցինկ - 1,023,000 դրամ
քլորիդներ - 30 դրամ
քրոմ - 20,460 դրամ
ընդհանուր ֆոսֆատ - 10,023,000 դրամ
ֆտոր - 13,640 դրամ
թունաքիմիկատներ - 18,150 դրամ
քացախաթթու - 16,918 դրամ
ծծմբաթթու - 16,918 դրամ
դետերգենտ (լվացող քիմիական նյութեր) - 102,300 դրամ
աղեր - 174 դրամ
ցիան և ցիան պարունակող նյութեր - 174 դրամ
II. Շրջակա միջավայր արտադրության և սպառման թափոնների սահմանված
կարգով տեղադրման համար վճարի դրույքաչափերը
Շրջակա միջավայր արտադրության և սպառման թափոնների սահմանված կարգով տեղադրման յուրաքանչյուր տոննայի համար`
առաջին դասի վտանգավորության - 36,000 դրամ
երկրորդ դասի վտանգավորության - 18,000 դրամ
երրորդ դասի վտանգավորության - 3,600 դրամ
չորրորդ դասի վտանգավորության - 1,200 դրամ
ոչ թունավոր և ոչ վտանգավոր
թափոններ - 600 դրամ
Լեռնաարդյունահանող իրավաբանական անձինք ոչ թունավոր թափոնների տեղադրման համար չեն վճարում:
III. Շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների
i
համար վճարի դրույքաչափերը
Շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների համար վճարը գանձվում է հետևյալ դրույքաչափերով`
ազբոշիֆեր, ջերմամեկուսիչ ազբեստային 3 տոկոս
սարքեր (էկրաններ), ավտոմեքենայի արգելակներ
կապար պարունակող արտադրանք, ներկեր 3 տոկոս
լյումինեսցենտային լամպեր, ամալգամներ 3 տոկոս
(սնդիկային)
տպագրական նյութեր, ցինկի շապր (բելիլա) 3 տոկոս
բենզին 44 տոկոս, բայց ոչ ավելի,
i
քան մեկ տոննայի համար 85
ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ
նավթ, այլ նավթամթերք 2 տոկոս
մայթաձյութ 2 տոկոս
վառելիքաքսուքային նյութեր 2 տոկոս
հանքային յուղեր 2 տոկոս
էլեկտրոդներ (եռակցման) 1,5 տոկոս
նավթալին (կարծր) 1,5 տոկոս
ավտոմեքենաների մարտկոցներ (կապարային, 1,5 տոկոս
լիթիումային)
տրանսֆորմատորներ, կոնդենսատորներ 1,5 տոկոս
ավտոդողեր 0,8 տոկոս
կինո-ֆոտո ժապավեններ 0,8 տոկոս
ապակյա մանրաթելեր 0,8 տոկոս
չմաքրված դատարկ տարողություններ 0,8 տոկոս
(կոնտեյներներ, ավտոցիստեռններ, կանիստրներ)
դետերգենտներ (լվացող նյութեր) 0,5 տոկոս
ֆրեոն պարունակող սարքեր և ապրանքներ 0,5 տոկոս
(սառնարաններ, դեզոդորանտներ)
պլաստիկ, պոլիէթիլային տարաներ և 0,5 տոկոս:
փաթեթներ
(III բաժինը խմբ. 15.06.99 թիվ ՀՕՈ-1, փոփ. 30.07.99 թիվ ՀՕՈ-2 որոշումներ)