040.0642.240511
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
20 մայիսի 2011 թվականի N 642-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 24-Ի N 294 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հուլիսի 24-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին տեղեկություններ հաղորդելու (տրամադրելու) մասին» N 294 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) ուժը կորցրած ճանաչել որոշման 1-ին կետի «ա» ենթակետը.
i
2) որոշման 1-ին կետի «գ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«գ) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունն իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կողմից պետական գրանցում ստացած կազմակերպությունների և հաշվառված անհատ ձեռնարկատերերի մասին տեղեկությունները Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին հասանելի լինելու համար` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին է տրամադրում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության համապատասխան մուտքի անունն ու գաղտնաբառը».
i
3) որոշման 3-րդ կետի վերջին նախադասության մեջ «և էլեկտրոնային կրիչով» բառերը փոխարինել «և (կամ) էլեկտրոնային եղանակով» բառերով.
i
4) որոշման N 1 ձևում «ապահովագրության» բառը փոխարինել «ապահովության» բառով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 24-ԻՆ