040.0493.020511
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
28 ապրիլի 2011 թվականի N 493-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի N 986 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11.1-ին և 18-րդ հոդվածների պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հոկտեմբերի 17-ի «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 986 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները`
1) որոշմամբ հաստատված բնապահպանական և բնօգտագործման վճարների հաշվարկման ու վճարման կարգի`
i
ա. 4-րդ կետի առաջին պարբերությունը «բնապահպանական մարմիններ» բառերից հետո լրացնել «, բացառությամբ օգտակար հանածոների մասով բնօգտագործման հաշվարկ-հաշվետվությունների, որոնք ներկայացվում են Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ընդերքի պետական տեսչություն» բառերով, իսկ երկրորդ և չորրորդ պարբերություններում «բնապահպանական» բառը` «համապատասխան լիազոր» բառերով,
i
բ. 6-րդ և 7-րդ կետերում «բնապահպանական» բառը փոխարինել «համապատասխան լիազոր» բառերով.
2) որոշմամբ հաստատված բնապահպանական և բնօգտագործման վճարներ վճարողների հաշվառման կարգի`
i
ա. 2-րդ կետում «իրականացնում է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունը» բառերը փոխարինել «իրականացնում են համապատասխան լիազոր մարմինները» բառերով,
i
բ. 4-րդ կետը «տեսչության» բառից հետո լրացնել «և Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ընդերքի պետական տեսչության» բառերով,
i
գ. 8-րդ կետում «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունը» բառերը փոխարինել «համապատասխան լիազոր մարմինը» բառերով,
i
դ. 9-րդ կետը «տեսչության» բառից հետո լրացնել «և Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ընդերքի պետական տեսչության» բառերով,
i
ե. 10-րդ կետում «ամփոփում է» բառերը փոխարինել «ու Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունն ամփոփում են» բառերով, իսկ «բնապահպանական պետական տեսչության համապատասխան տարածքային բաժին» բառերը` «բնապահպանական և ընդերքի պետական տեսչությունների համապատասխան տարածքային բաժիններ» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 2-ԻՆ