Սեղմել Esc փակելու համար:
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ»...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ...

 

 

040.0767.031298

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«03» դեկտեմբերի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

3 դեկտեմբերի 1998 թվականի թիվ 767

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության ծրագրի հիմնադրույթներով և հաշվի առնելով տնտեսության զարգացման գործում ներքին ու օտարերկրյա ներդրումներին աջակցելու անհրաժեշտությունը Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը մասնակցել «Հայաստանի ներդրումային ընկերություն» բաժնետիրական ընկերության ստեղծմանը և կանոնադրական հիմնադրամի պետական մասնակցության վճարումը կատարել «Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի թիվ 4 հավելվածի 13-րդ կետի «Ինվեստիցիոն կազմակերպության հիմնադրամի պետական փայամասնակցության միջոցներ» տողով նախատեսված գումարի հաշվին` 500 մլն դրամի չափով:

i

2. Սահմանել, որ «Հայաստանի ներդրումային ընկերություն» բաժնետիրական ընկերությունը, Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հունվարի 7-ի «Արժեթղթերի շուկայում իրականացվող գործունեության լիցենզավորման կարգը հաստատելու մասին» թիվ 3 որոշմամբ սահմանված գործառնություններից բացի, կարող է իրականացնել վարկերի տրամադրման և լիզինգային գործառնություններ:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի դեկտեմբերի 3-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
03.12.1998
N 767
Որոշում