050.0018.160211
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«16» 02 2011 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05011095
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
1 փետրվարի 2011 թվականի թիվ 18-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի ԹԻՎ 197-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 96-րդ հոդվածի 1-ին մասը, «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի հունիսի 26-ի «Ապահովագրական բրոքերների հաշվետվությունների ձևը, տեղեկատվության կազմը և ներկայացման կարգն ու ժամկետները» հաստատելու մասին թիվ 197-Ն որոշմամբ հաստատված «Ապահովագրական բրոքերների հաշվետվությունների ձևը, տեղեկատվության կազմը և ներկայացման կարգն ու ժամկետները» հավելվածում (այսուհետ` Հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները.
i
1) Հավելվածի 2-րդ կետի աղյուսակի 11-րդ տողից, Գլուխ 10-ի և Հավելված 8-ի վերնագրերից հանել «և ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի օգտին վճարված պարտադիր վճարների» բառերը:
2) Հավելվածի 78-րդ կետը ուժը կորցրած ճանաչել:
i
3) Հավելվածի 79-րդ կետում «Հաշվետվության 1-ին աղյուսակում» բառերը փոխարինել «Թիվ 11 հաշվետվության մեջ» բառերով:
4) Հավելվածի 80-86-րդ կետերից «1-ին աղյուսակի» բառերը հանել:
i
5) Հավելվածի 87-95-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել:
i
6) Հավելվածի հավելված 9-ը ուժը կորցրած ճանաչել:
i
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2011 թվականի ապրիլի 1-ին:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿՈՂՄԻՑ
2011 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 3-ԻՆ