Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ 1991 ԹՎԱԿԱՆԻ Մ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ 1991 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 5-Ի ԹԻՎ ...

 

 

040.0729.191198

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«19» նոյեմբերի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

19 նոյեմբերի 1998 թ. թիվ 729

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ 1991 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 5-Ի ԹԻՎ 166 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի մարտի 5-ի «Հողամասերի հատկացման վերաբերյալ միջնորդությունների հարուցման և քննարկման կարգի մասին կանոնադրությունը հաստատելու մասին» թիվ 166 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը.

i

որոշմամբ հաստատված կանոնադրության 12-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.

«Սեփականատիրոջ կողմից հողամասի նկատմամբ սեփականության իրավունքից հրաժարվելու վերաբերյալ դիմումները տրվում են մարզպետներին դիմումին կցելով հողամասի նկատմամբ իրավունքը հաստատող փաստաթուղթը:

Մարզպետները կազմում են գործ և այն սեփականատիրոջ դիմումի հետ միասին ուղարկում Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն` սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնելու համար:

Հայաստանի Հանրապետության կառավարությունն ընդունում է որոշում նշված հողամասի նկատմամբ սեփականատիրոջ սեփականության իրավունքը դադարելու, այդ հողամասը պետական սեփականության հողերի շարքը դասելու և, անհրաժեշտության դեպքում, հողի նպատակային նշանակությունը փոխելու վերաբերյալ:

Հողամասի նկատմամբ սեփականատիրոջ սեփականության իրավունքը դադարում է դրա պետական գրանցման պահից»:

 

 

pin
ՀՀ կառավարություն
19.11.1998
N 729
Որոշում