Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 2...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 27-Ի ԹԻՎ 209 Ո ...

 

 

040.0714.171198

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«17» նոյեմբերի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

17 նոյեմբերի 1998 թվականի թիվ 714

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 27-Ի ԹԻՎ 209 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է

Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի «Մասնավորեցվող պետական գույքի հաշվեկշռային մեթոդով գնահատման կարգի մասին» թիվ 209 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը.

i

որոշման 4-րդ կետում «և 1994 թվականի օգոստոսի 15-ի «Սեփականաշնորհվող կամ ապապետականացվող պետական ձեռնարկությունների գույքի և անավարտ շինարարության օբյեկտների արժեքների փոփոխման ինդեքսների որոշման կարգը հաստատելու մասին» թիվ 370 որոշումները» բառերը փոխարինել «որոշումը» բառով.

որոշմամբ հաստատված կարգի 5-րդ կետը երկրորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Եթե մինչև 1993 թվականի հուլիսի 1-ը ձեռք բերված օտարերկրյա (բացառությամբ նախկին ԽՍՀՄ-ի) արտադրության հիմնական միջոցների գնահատված մեծությունը փոքր է դրանց համար սահմանված նվազագույն գնից, ապա որպես գնահատված մեծություն ընդունվում է սահմանված նվազագույն գինը: Մինչև 1993 թվականի հուլիսի 1-ը ձեռք բերված օտարերկրյա արտադրության հիմնական միջոցների նվազագույն գին է սահմանվում դրանց հաշվեկշռային արժեքների և գնահատման պահին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված դրամի նկատմամբ ԱՄՆ-ի մեկ դոլարի փոխարժեքի և 1993 թվականի հուլիսի 1-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանված դրամի նկատմամբ ԱՄՆ-ի մեկ դոլարի փոխարժեքի հարաբերության բազմապատկմամբ` ստացված մեծությունը բաժանելով Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի փետրվարի 15-ի «Հայաստանի Հանրապետության պետական և պետական մասնակցությամբ ձեռնարկությունների հիմնական միջոցների վերագնահատման մասին» թիվ 73 որոշմամբ սահմանված կարգով հաշվարկված Գ1 գործակցի վրա` բազմապատկելով երեքով»:

 

 

pin
ՀՀ կառավարություն
17.11.1998
N 714
Որոշում