050.0129.230610
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«23» 06 2010 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05010233
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
8 հունիսի 2010 թվականի թիվ 129-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 26-Ի ԹԻՎ 199-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածը, 46-րդ հոդվածի 1-ին կետը, «Ինկասացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի ապրիլի 26-ի ««Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերում կանխիկ դրամով կատարվող գործառնությունները» կանոնակարգ 9-ը հաստատելու մասին» թիվ 199-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերում կանխիկ դրամով կատարվող գործառնությունները» կանոնակարգ 9-ում (այսուհետ` Կանոնակարգ 9) կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը.
i
1) Կանոնակարգ 9-ի 9.2.3-րդ կետում «ինկասացիոն կազմակերպության կողմից տրված լիազորագիրը (վստահագիրը)» բառերը փոխարինել «ինկասացիոն կազմակերպության կողմից տրված լիազորագիրը (ենթահավելված 17)» բառերով:
i
2) Կանոնակարգ 9-ը լրացնել նոր ենթահավելված 17-ով` համաձայն հավելվածի (կցվում է):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿՈՂՄԻՑ
2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-ԻՆ
Հավելված
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2010 թվականի հունիսի 8-ի
թիվ 129-Ն որոշման
Ենթահավելված 17
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի ապրիլի 26-ի թիվ 199-Ն որոշման
._______________________________________________
| ....................................... |
| (ինկասացիոն կազմակերպության անվանումը) |
| |
| ԼԻԱԶՈՐԱԳԻՐ ԹԻՎ ............. |
| Կտրոնի թիվ ........................ |
| |
| Բրիգադի ավագ ինկասատոր ..............ը |
| |
| լիազորվում է ստանալու ................ |
| |
| ....................................ից |
| (արժեքներն ուղարկող բանկի անվանումը) |
| |
| և հանձնելու ......................... |
| |
| ...................................... |
| (արժեքները ստացող բանկի անվանումը) |
| ...................................... |
| (փոխադրվող արժեքների անվանումը) |
| ...................................... |
| (գումարը թվերով) |
| |
| (....................................) |
| (գումարը բառերով) |
| |
| Լիազորագիրն |
| ուժի մեջ է մինչև` ..թ. ..-ի «..» ներառյալ |
| |
| գործադիր մարմին (լիազոր անձ)` |
| ..................................... |
| (անուն, ազգանուն, ստորագրություն) |
| Լիազորագիրը ստացա`.................... |
| (անուն, ազգանուն, ստորագրություն) |
| |
| «...» ............ ..........թ. |
| |
._______________________________________________
_________________________________________________.
| ...................................... |
| (ինկասացիոն կազմակերպության անվանումը) |
| |
| ՈՒժի մեջ է մինչև ..թ. ...-ի «..» ներառյալ |
| |
| ԼԻԱԶՈՐԱԳԻՐ ԹԻՎ ............. |
| Բրիգադի ավագ ինկասատոր .............ը |
| |
| լիազորվում է ստանալու ................ |
| |
| ....................................ից |
| (արժեքներն ուղարկող բանկի անվանումը) |
| |
| և հանձնելու ......................... |
| |
| ...................................... |
| (արժեքները ստացող բանկի անվանումը) |
| ...................................... |
| (փոխադրվող արժեքների անվանումը) |
| ...................................... |
| (գումարը թվերով) |
| |
| (....................................) |
| (գումարը բառերով) |
| |
| ավագ ինկասատոր` .................... |
| (անուն, ազգանուն, ստորագրություն) |
| Հաստատում եմ` |
| գործադիր մարմին (լիազոր անձ)` |
| ...................................... |
| (անուն, ազգանուն, ստորագրություն) |
| Կ.Տ. «..» ......... ..... թ. |
_________________________________________________.
.___________________________________________________________________.
| ՑՈՒՑԱԿ | ՑՈՒՑԱԿ |
| | |
|Արժեքներն ուղարկելու համար | Արժեքներն ուղարկելու համար |
|նշանակված բրիգադի կազմում | նշանակված բրիգադի կազմում |
|ընդգրկված ինկասատորների | ընդգրկված ինկասատորների |
| | |
|1. ............................. | 1. .............................|
|(անուն ազգանուն, ստորագրություն) | (անուն ազգանուն, ստորագրություն)|
| | |
|2. ............................. | 2. .............................|
|(անուն ազգանուն, ստորագրություն) | (անուն ազգանուն, ստորագրություն)|
| | |
|3. ............................. | 3. .............................|
|(անուն ազգանուն, ստորագրություն) | (անուն ազգանուն, ստորագրություն)|
| | |
|4. ............................. | 4. .............................|
|(անուն ազգանուն, ստորագրություն) | (անուն ազգանուն, ստորագրություն)|
| | |
|5. ............................. | 5. .............................|
|(անուն ազգանուն, ստորագրություն) | (անուն ազգանուն, ստորագրություն)|
| | |
.___________________________________________________________________.