040.0693.110610
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
3 հունիսի 2010 թվականի N 693-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 13-Ի N 202-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի փետրվարի 13-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը լիազորություններ վերապահելու մասին» N 202-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`
1) որոշման N 1 հավելվածի`
i
ա. 7-րդ կետի «բ» ենթակետը «օդային երթևեկության սպասարկման,» բառերից հետո լրացնել «ավիացիոն անվտանգության,» բառերով,
բ. 7-րդ կետի «բ» ենթակետից հանել «նշանակումն ու դրանց» բառերը,
գ. 7-րդ կետի «զ» ենթակետը «ծառայությունների» բառից հետո լրացնել «, այդ թվում` «ավիացիոն անվտանգության աշխատանքների» բառերով,
i
դ. 8-րդ կետի «լա» ենթակետը «ստուգումներ» բառից առաջ լրացնել «տեսչական» բառով,
ե. 8-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «լգ» և «լդ» ենթակետերով.
«լգ) աերոդրոմների սերտիֆիկացման, օդանավակայանների շահագործման, օդային երթևեկության կառավարման, օդերևութաբանական, աերոնավիգացիոն տեղեկատվական, տեխնիկական և այլ վերգետնյա միջոցների ու մատուցվող ծառայությունների ապահովության և անվտանգության կանոնակարգումն ու վերահսկողությունը.
լդ) օդային երթևեկության կազմակերպման, աերոնավիգացիոն կապի և դիտարկման, աերոնավիգացիայի օդերևութաբանական ապահովման, աերոնավիգացիոն տեղեկատվության ծառայություն իրականացնող կազմակերպություններին թույլտվությունների և աերոդրոմների սերտիֆիկատների տրամադրում:».
2) որոշման N 2 հավելվածում`
i
ա. «Թռիչքների անվտանգության տեսչական վարչություն» բառերը փոխարինել «Թռիչքային պիտանիության վարչություն» բառերով,
բ. «Թռիչքային ստանդարտների վարչություն» բառերը փոխարինել «Թռիչքային գործունեության վարչություն» բառերով,
գ. «Օդային փոխադրումների կարգավորման և լիցենզավորման վարչություն» բառերը փոխարինել «Օդային փոխադրումների կարգավորման վարչություն» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-ԻՆ