040.0357.140410
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
1 ապրիլի 2010 թվականի N 357-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 19-Ի N 168-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասով, «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի փետրվարի 19-ի N 168-Ն որոշման 3-րդ կետի պահանջները և Երևանի քաղաքապետարանի պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի հրապարակային սակարկությունների (մրցույթների և աճուրդների) կազմակերպման և անցկացման հանձնաժողովի կողմից 2010 թվականի մարտի 1-ին և 2-ին կայացված` գերակա հանրային շահ ճանաչված տարածքներում հասարակության և պետության կարիքների համար օտարվող սեփականությունը ձեռք բերողների մրցույթի արդյունքները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի փետրվարի 19-ի «Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքներում բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու մասին» N 168-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) 2-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«1) սույն որոշման հավելվածի 1, 2, 3 և 5-րդ կետերում նշված տարածքների ձեռք բերող է հանդիսանում Հայաստանի Հանրապետությունը, որի անունից հանդես է գալիս Երևանի քաղաքապետը, 4-րդ կետում նշված տարածքի ձեռք բերող է հանդիսանում «Նոր Երևան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունը, որի անունից հանդես է գալիս Երևանի քաղաքապետը, 6-11-րդ կետերում նշված տարածքների ձեռք բերողներ են հանդիսանում սույն որոշման հավելվածում նշված իրավաբանական անձինք».
2) 2-րդ կետի 5-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) նախատեսված օտարման գործառույթների իրականացումը համակարգող մարմինը Երևանի քաղաքապետն է».
i
3) հավելվածի 4-րդ կետի 4-րդ սյունակում «Հայաստանի Հանրապետություն» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետություն և «Նոր Երևան» ՍՊԸ (NN 4 և 4.1 սխեմաները կցվում են) բառերով.
i
4) հավելվածի 4-րդ սխեման շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 1 հավելվածի.
5) հավելվածը լրացնել նոր` 4.1-ին սխեմայով` համաձայն N 2 հավելվածի:
i
2. Լիազորել Երևանի քաղաքապետին`
1) «Նոր Երևան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ պետության անունից կնքել «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված պայմանագիր.
2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 7-օրյա ժամկետում որոշումը պատշաճ ձևով ուղարկել Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի փետրվարի 19-ի N 168-Ն որոշման հավելվածի 4-րդ կետի N 4 սխեմայում նշված տարածքում օտարվող սեփականության սեփականատերերին և օտարվող սեփականության նկատմամբ պետական գրանցում ունեցող գույքային իրավունքներ ունեցող անձանց:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2010 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 14-ԻՆ
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2010 թվականի ապրիլի 1-ի
N 357-Ն որոշման
«Սխեմա` ՀՀ կառավարության
2009 թվականի փետրվարի 19-ի
N 168-Ն որոշման հավելվածի»
ՍԽԵՄԱ N 4
ԲԱՑԱՌԻԿ ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ ՃԱՆԱՉՎԱԾ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՎԵՐՑՎՈՂ ՏԱՐԱԾՔԻ (ՍԱՐՅԱՆ, ԱՐԱՄԻ, ԲՈՒԶԱՆԴԻ ՓՈՂՈՑՆԵՐՈՎ ԵՎ ՄԱՇՏՈՑԻ ՊՈՂՈՏԱՅՈՎ ՊԱՐՓԱԿՎԱԾ ՏԱՐԱԾՔ, ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՂԹՈՂ «ՆՈՐ ԵՐԵՎԱՆ» ՍՊԸ)
__________________________
ԻՐՏԵԿ - սխեման չի բերվում
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2010 թվականի ապրիլի 1-ի
N 357-Ն որոշման
«Սխեմա` ՀՀ կառավարության
2009 թվականի փետրվարի 19-ի
N 168-Ն որոշման հավելվածի»
ՍԽԵՄԱ N 4.1
ԲԱՑԱՌԻԿ ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ ՃԱՆԱՉՎԱԾ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՎԵՐՑՎՈՂ ՏԱՐԱԾՔԻ (ԵԶՆԻԿ ԿՈՂԲԱՑԻ, ԱՐԱՄԻ, ԲՈՒԶԱՆԴԻ ՓՈՂՈՑՆԵՐՈՎ ԵՎ ՄԱՇՏՈՑԻ ՊՈՂՈՏԱՅՈՎ ՊԱՐՓԱԿՎԱԾ ՏԱՐԱԾՔ, ՁԵՌՔ ԲԵՐՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ)
__________________________
ԻՐՏԵԿ - սխեման չի բերվում