040.0574.180998
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«18» սեպտեմբերի 1998 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
18 սեպտեմբերի 1998 թվական թիվ 574
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ԵՎ ՎԱՐԴԵՆԻՍԻ ՄԱՐԶԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ՀԻՎԱՆԴԱՆՈՑՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ընդունել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության առաջարկությունը` համաձայնեցված Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի ու Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետի հետ և Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևանի ու Վարդենիսի մարզային ենթակայության հոգեբուժական հիվանդանոցները հանձնել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության ենթակայությանը:
i
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի սեպտեմբերի 3-ն «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզային ենթակայության ձեռնարկությունների և կազմակերպությունների ցանկը հաստատելու մասին» թիվ 277 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզային ենթակայության ձեռնարկությունների և կազմակերպությունների ցանկի «քաղ. Սևան» և «քաղ. Վարդենիս» տողերից հանել «հոգեբուժական հիվանդանոց» բառերը:
3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը և Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետին` մեկամսյա ժամկետում ավարտել նշված հիվանդանոցների գույքի սահմանված կարգով հանձնման-ընդունման աշխատանքները:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի սեպտեմբերի 18-ից: