Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2006 ԹՎԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 
ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵ ...

050.0263.291009

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «29»        10            2009 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05009369

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

8 սեպտեմբերի 2009 թվականի թիվ 263-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12-Ի ԹԻՎ 534-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Գրավատների և գրավատնային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2006 թվականի սեպտեմբերի 12-ի «Գրավատնային գործունեություն իրականացնող անձանց կողմից ներկայացվող հաշվետվությունները, դրանց ձևերը և լրացման կարգը» հաստատելու մասին» թիվ 534-Ն որոշմամբ հաստատված «Գրավատնային գործունեություն իրականացնող անձանց կողմից ներկայացվող հաշվետվությունները, դրանց ձևերը և լրացման կարգում» (այսուհետ` Կարգ) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

i

1) 8-րդ կետի առաջին նախադասության մեջ «երկու» բառերը փոխարինել «չորս» բառերով:

2) Կարգի 3-րդ գլուխը վերջին պարբերությունից հետո լրացնել նոր պարբերությամբ` հետևյալ բովանդակությամբ.

«Հաշվետվության երրորդ էջի աղյուսակը ներառում է հաշվետու ժամանակաշրջանում գրավատան կողմից վճարված և վճարման ենթակա հերթական տարեկան պետական տուրքի վերաբերյալ տեղեկատվություն: Հաշվետվությանը կից Կենտրոնական բանկ են ներկայացվում հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում վճարված հերթական տարեկան պետական տուրքի, ինչպես նաև, դրա վճարումն ուշացնելու համար վճարված տույժի (առկայության դեպքում) վճարումը հավաստող փաստաթղթերի (պետական տուրքի վճարման անդորրագիր, վճարման հանձնարարական և այլն) սքան արված տարբերակները:

Հաշվետվության երրորդ էջի աղյուսակը լրացվում է հետևյալ կերպ.

1. «Լիցենզիայի տրամադրման ամսաթիվը» սյունակում նշվում է գրավատնային գործունեության համար Կենտրոնական բանկի կողմից լիցենզիայի տրամադրման ամսաթիվը: Լիցենզիայի տրամադրման ամսաթիվը նշվում է հետևյալ ֆորմատով` օր.ամիս.տարի (օրինակ` 15.04.2003):

2. «Վճարված պետական տուրքի գումարը» սյունակում նշվում է հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում հերթական տարեկան պետական տուրքի գծով վճարված գումարը (առանց տույժերի գումարի):

Այն դեպքում, երբ հաշվետու ժամանակաշրջանում գրավատունը կատարել է մեկից ավելի վճարումներ, դրանք պետք է արտացոլել առանձին տողերով, բացառությամբ նույն օրվա ընթացքում նույն ժամանակաշրջանի համար կատարված մեկից ավելի վճարումների, որոնք նշված սյունակում լրացվում են մեկ թվով:

3. «Ժամկետանց օրերի համար վճարված տույժի չափը» սյունակում լրացվում է հերթական տարեկան պետական տուրքի վճարումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված ժամկետներում ամբողջությամբ կամ մասնակի չկատարելու համար հաշվետու ժամանակաշրջանում վճարված տույժի չափը:

Հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում գրավատան կողմից տույժերի գծով կատարված առանձին վճարումները պետք է արտացոլել առանձին տողերով (բացառությամբ նույն օրվա ընթացքում տույժերի գծով կատարված մեկից ավելի վճարումների, որոնք նշված սյունակում լրացվում են մեկ թվով)` յուրաքանչյուր վճարված տույժի համար լրացնելով միայն «Վճարման ամսաթիվը», «Հաշվի համարը» և «Ժամկետանց պարտավորության ամբողջ գումարը» սյունակները:

4. «Վճարման ամսաթիվը» սյունակում նշվում է հաշվետու ժամանակաշրջանում վճարված պետական տուրքի կամ տույժերի վճարման ամսաթիվը: Այն դեպքում, երբ պետական տուրքի և տույժերի վճարման ամսաթվերը համընկնում են, այդ գումարները լրացվում են նույն տողի վրա, հակառակ դեպքում լրացվում են առանձին տողերով` յուրաքանչյուր վճարված գումարի համար նշելով համապատասխան վճարման ամսաթիվը: Վճարման ամսաթիվը նշվում է հետևյալ ֆորմատով` օր.ամիս.տարի (օրինակ` 15.04.2003):

5. «Ժամանակաշրջանը» սյունակում նշվում է այն ժամանակաշրջանի սկիզբը և վերջը, որի համար վճարվել է «Վճարված պետական տուրքի գումարը» սյունակում նշված գումարը: Ժամանակաշրջանի սկիզբը և վերջը նշվում է հետևյալ ֆորմատով` օր.ամիս.տարի (օրինակ` 15.04.2003): Օրինակ, եթե գրավատնային գործունեության լիցենզիան ստացվել է 11.08.2003թ. և գրավատունը կատարել է հերթական տարեկան պետական տուրքի վճարում 01.07.2008թ.` հաջորդ տարվա համար, ապա «Ժամանակաշրջան» սյունակի «սկիզբ» մասում կնշվի` 11.08.2008, իսկ «վերջ» մասում` 11.08.2009: Այն դեպքում, երբ գրավատունը մեկ վճարումով իրականացնում է պետական տուրքի վճարում տարբեր ժամանակաշրջանների համար, ապա դրանք պետք է արտացոլել առանձին տողերով` վճարված գումարի յուրաքանչյուր մասի համար լրացնելով վճարման համապատասխան ժամանակաշրջանը:

6. «Հաշվի համարը» սյունակում լրացվում է Հայաստանի Հանրապետության բյուջեի համապատասխան հաշվի համարը, որին կատարվել է «Վճարված պետական տուրքի գումարը» և (կամ) «Ժամկետանց օրերի համար վճարված տույժի չափը» սյունակում նշված գումարների վճարումը:

7. «Ժամկետանց պարտավորության ամբողջ գումարը» սյունակում լրացվում է «Վճարման ամսաթիվը» սյունակում նշված օրվա վերջի դրությամբ տարեկան պետական տուրքի գծով վճարման ենթակա գումարի ժամկետանց մասի և վճարման ենթակա տույժերի հանրագումարը: «Մնացորդը հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ» տողը լրացվում է միայն «Ժամկետանց պարտավորության ամբողջ գումարը» սյունակի համար, որտեղ նշվում է հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ պետական տուրքի գումարի ժամկետանց մասի և վճարման ենթակա տույժերի հանրագումարը:

Հաշվետվության չորրորդ էջի աղյուսակը ներառում է հաշվետու ժամանակաշրջանում Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակին վճարված և վճարման ենթակա պարտադիր վճարների վերաբերյալ տեղեկատվություն:

Հաշվետվության չորրորդ էջի աղյուսակի սյունակները լրացվում են հետևյալ կերպ.

1. «Վճարված պարտադիր վճարի չափը» սյունակում լրացվում են հաշվետու ժամանակաշրջանում գրավատան կողմից վճարված պարտադիր վճարները (առանց տոկոսագումարների): Հաշվետու ժամանակաշրջանում կատարված առանձին վճարումները պետք է արտացոլել առանձին տողերով, բացառությամբ նույն օրվա ընթացքում նույն ժամանակաշրջանին կատարված մեկից ավելի վճարումների, որոնք նշված սյունակում լրացվում են մեկ թվով:

2. «Ժամանակաշրջանը» սյունակում նշվում է տարվա այն եռամսյակը, որի համար վճարվել է «Վճարված պարտադիր վճարի չափը» սյունակում նշված գումարը: Եռամսյակը նշվում է հետևյալ ֆորմատով` եռամսյակ.տարի (օրինակ` 2.2003): Այն դեպքում, երբ գրավատունը մեկ վճարումով իրականացնում է պարտադիր վճարների մուծում տարբեր ժամանակաշրջանների (եռամսյակների) համար, ապա դրանք պետք է արտացոլել առանձին տողերով` վճարված պարտադիր վճարի յուրաքանչյուր մասի համար լրացնելով վճարման համապատասխան ժամանակաշրջանը:

3. «Վճարման ամսաթիվը» սյունակում նշվում է հաշվետու ժամանակաշրջանում վճարված պարտադիր վճարների կամ տոկոսագումարների վճարման ամսաթիվը: Այն դեպքում, երբ պարտադիր վճարների և տոկոսագումարների վճարման ամսաթվերը համընկնում են, այդ գումարները լրացվում են նույն տողի վրա, հակառակ դեպքում լրացվում են առանձին տողերով` յուրաքանչյուր վճարված գումարի համար նշելով համապատասխան վճարման ամսաթիվը: Վճարման ամսաթիվը նշվում է հետևյալ ֆորմատով` օր.ամիս.տարի (օրինակ` 15.04.2003):

4. «Ժամկետանց օրերի համար հաշվեգրված տոկոսագումարների չափը» սյունակում նշվում է «Վճարման ամսաթիվը» սյունակում նշված օրվա սկզբի դրությամբ` ժամկետանց օրերի համար ՀՀ օրենսդրության համաձայն հաշվեգրված և չվճարված տոկոսագումարների չափը (առկայության դեպքում): Այն դեպքում, երբ «Վճարման ամսաթիվը» սյունակում առկա է նույն ամսաթիվն ունեցող մեկից ավելի տողեր, ապա «Ժամկետանց օրերի համար հաշվեգրված տոկոսագումարների չափը», «Ժամկետանց օրերի համար վճարված տոկոսագումարների չափը» և «Ժամկետանց պարտավորության ամբողջ գումարը» սյունակները լրացվում են միայն վերջին տողի համար:

5. «Ժամկետանց օրերի համար վճարված տոկոսագումարների չափը» սյունակում լրացվում է ժամկետանց օրերի համար հաշվեգրված տոկոսագումարների` հաշվետու ժամանակաշրջանում վճարված չափը: Հաշվետու ժամանակաշրջանում գրավատան կողմից տոկոսագումարների գծով կատարված առանձին վճարումները պետք է արտացոլել առանձին տողերով (բացառությամբ նույն օրվա ընթացքում կատարված մեկից ավելի վճարումների, որոնք նշված սյունակում լրացվում են մեկ թվով)` յուրաքանչյուր վճարված տոկոսագումարի համար լրացնելով միայն «Վճարման ամսաթիվը», «Ժամկետանց օրերի համար հաշվեգրված տոկոսագումարների չափը», «Հաշվի համարը» և «Ժամկետանց պարտավորության ամբողջ գումարը» սյունակները:

6. «Հաշվի համարը» սյունակում լրացվում է Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի համապատասխան հաշվի համարը, որին կատարվել է «Վճարված պարտադիր վճարը» և (կամ) «Ժամկետանց օրերի համար վճարված տոկոսագումարների չափը» սյունակում նշված գումարների վճարումը:

7. «Ժամկետանց պարտավորության ամբողջ գումարը» սյունակում լրացվում է «Վճարման ամսաթիվը» սյունակում նշված օրվա վերջի դրությամբ Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակին վճարման ենթակա պարտադիր վճարի ժամկետանց մասի և վճարման ենթակա տոկոսագումարների հանրագումարը: «Մնացորդը հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ» տողը լրացվում է միայն «Ժամկետանց պարտավորության ամբողջ գումարը» սյունակի համար, որտեղ նշվում է հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակին վճարման ենթակա պարտադիր վճարի ժամկետանց մասի և վճարման ենթակա տոկոսագումարների հանրագումարը:»:

3) Շարադրել Հավելված 2-ը նոր խմբագրությամբ` համաձայն Հավելված 1-ի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿՈՂՄԻՑ

2009 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15-ԻՆ

ՀԱՎԵԼՎԱԾ 1

Հաստատված է

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2009 թվականի սեպտեմբերի 8-ի

թիվ 263-Ն որոշմամբ

ՀԱՎԵԼՎԱԾ 2

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2006 թվականի սեպտեմբերի 12-ի

թիվ 534-Ն որոշման

Ձև թիվ 2

(եռամսյակային)

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԵՂԱԲԱՇԽՎԱԾ ՎԱՐԿԵՐԻ ԵՎ ԱՅԼ ԱԿՏԻՎՆԵՐԻ, ՍԵՓԱԿԱՆ ՈՒ ՆԵՐԳՐԱՎՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ԱՅԼ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԳՐԱՎԻ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Գրավատան անվանումը ____________________________

Ամսաթիվը ________________թ.

._____________________________________________________________________.

|Հ/հ |              Ցուցանիշների անվանումը        |Նախորդ   |Հաշվետու |

|    |                                            |ժամանակա-|ժամանակա-|

|    |                                            |շրջանի   |շրջանի   |

|    |                                            |վերջին   |վերջին   |

|    |                                            |օրվա     |օրվա     |

|    |                                            |դրությամբ|դրությամբ|

|____|____________________________________________|_________|_________|

| 1  |                        2                   |    3    |    4    |

|____|____________________________________________|_________|_________|

|1   |Տրամադրված վարկերի ընդհանուր ծավալ          |         |         |

|____|____________________________________________|_________|_________|

|1.1 |Երկարաձգված վարկերի ընդհանուր ծավալ         |         |         |

|____|____________________________________________|_________|_________|

|1.2 |Ժամկետանց վարկերի ընդհանուր ծավալ           |         |         |

|____|____________________________________________|_________|_________|

|2   |Տրամադրված վարկերի դիմաց հաշվեգրված տոկոսներ|         |         |

|____|____________________________________________|_________|_________|

|3   |Դրամարկղի մնացորդ                           |         |         |

|____|____________________________________________|_________|_________|

|4   |Բանկային հաշիվներում դրամական միջոցների     |         |         |

|    |գումար                                      |         |         |

|____|____________________________________________|_________|_________|

|5   |Անշարժ գույք                                |         |         |

|____|____________________________________________|_________|_________|

|6   |Այլ հիմնական միջոցներ                       |         |         |

|____|____________________________________________|_________|_________|

|7   |Այլ ակտիվներ                                |         |         |

|____|____________________________________________|_________|_________|

|8   |Վարկային պայմանագրերի ընդհանուր թիվը        |         |         |

|____|____________________________________________|_________|_________|

|9   |Ներգրավված դրամական միջոցների ընդհանուր     |         |         |

|    |գումար                                      |         |         |

|____|____________________________________________|_________|_________|

|9.1 |Բանկերից/վարկային կազմակերպություններից     |         |         |

|    |ներգրավված միջոցներ                         |         |         |

|____|____________________________________________|_________|_________|

|9.2 |Մասնակիցներից ներգրավված միջոցներ           |         |         |

|____|____________________________________________|_________|_________|

|9.3 |Այլ կազմակերպություններից ներգրավված        |         |         |

|    |միջոցներ                                    |         |         |

|____|____________________________________________|_________|_________|

|10  |Ներգրավված դրամական միջոցների դիմաց         |         |         |

|    |հաշվեգրված տոկոսներ                         |         |         |

|____|____________________________________________|_________|_________|

|11  |Այլ պարտավորություններ                      |         |         |

|____|____________________________________________|_________|_________|

|12  |Սեփական կապիտալ, այդ թվում`                 |         |         |

|____|____________________________________________|_________|_________|

|12.1|կանոնադրական կապիտալ                        |         |         |

|____|____________________________________________|_________|_________|

|12.2|շահույթ (վնաս)                              |         |         |

|____|____________________________________________|_________|_________|

|12.3|Պահուստային կապիտալ                         |         |         |

|____|____________________________________________|_________|_________|

|12.4|Սեփական կապիտալի այլ տարրեր                 |         |         |

|____|____________________________________________|_________|_________|

|13  |Գրավ ընդունված առարկաների ընդհանուր արժեք,  |         |         |

|    |այդ թվում`                                  |         |         |

|____|____________________________________________|_________|_________|

|13.1|ոսկերչական իրեր                             |         |         |

|____|____________________________________________|_________|_________|

|13.2|փոխադրամիջոցներ                             |         |         |

|____|____________________________________________|_________|_________|

|13.3|կենցաղային տեխնիկա                          |         |         |

|____|____________________________________________|_________|_________|

|13.4|այլ շարժական գույք                          |         |         |

|____|____________________________________________|_________|_________|

|14  |Ի պահ ընդունված առարկաների ընդհանուր արժեք, |         |         |

|    |այդ թվում`                                  |         |         |

|____|____________________________________________|_________|_________|

|14.1|ոսկերչական իրեր                             |         |         |

|____|____________________________________________|_________|_________|

|14.2|փոխադրամիջոցներ                             |         |         |

|____|____________________________________________|_________|_________|

|14.3|կենցաղային տեխնիկա                          |         |         |

|____|____________________________________________|_________|_________|

|14.4|այլ շարժական գույք                          |         |         |

|____|____________________________________________|_________|_________|

|15  |Իրացման ենթակա գրավի առարկաների             |         |         |

|    |համաձայնեցված ընդհանուր արժեք, այդ թվում`   |         |         |

|____|____________________________________________|_________|_________|

|15.1|ոսկերչական իրեր                             |         |         |

|____|____________________________________________|_________|_________|

|15.2|փոխադրամիջոցներ                             |         |         |

|____|____________________________________________|_________|_________|

|15.3|կենցաղային տեխնիկա                          |         |         |

|____|____________________________________________|_________|_________|

|15.4|այլ շարժական գույք                          |         |         |

|____|____________________________________________|_________|_________|

|16  |Իրացման ենթակա ի պահ վերցված գույքի         |         |         |

|    |ընդհանուր արժեք, այդ թվում`                 |         |         |

|____|____________________________________________|_________|_________|

|16.1|ոսկերչական իրեր                             |         |         |

|____|____________________________________________|_________|_________|

|16.2|փոխադրամիջոցներ                             |         |         |

|____|____________________________________________|_________|_________|

|16.3|կենցաղային տեխնիկա                          |         |         |

|____|____________________________________________|_________|_________|

|16.4|այլ շարժական գույք                          |         |         |

._____________________________________________________________________.

Ձև թիվ 2 (շարունակություն)

._____________________________________________________________________.

|Հ/հ |              Ցուցանիշների անվանումը        |Նախորդ   |Հաշվետու |

|    |                                            |ժամանակա-|ժամանակա-|

|    |                                            |շրջանում |շրջանում |

|____|____________________________________________|_________|_________|

| 1  |                        2                   |    3    |    4    |

|____|____________________________________________|_________|_________|

|1   |Մեկ վարկային պայմանագրով տրամադրված վարկի   |         |         |

|    |առավելագույն ծավալ                          |         |         |

|____|____________________________________________|_________|_________|

|2   |Մեկ վարկային պայմանագրով տրամադրված վարկի   |         |         |

|    |նվազագույն ծավալ                            |         |         |

|____|____________________________________________|_________|_________|

|3   |Տրամադրված վարկերի առավելագույն տարեկան     |         |         |

|    |տոկոսադրույք                                |         |         |

|____|____________________________________________|_________|_________|

|4   |Տրամադրված վարկերի նվազագույն տարեկան       |         |         |

|    |տոկոսադրույք                                |         |         |

|____|____________________________________________|_________|_________|

|5   |Տրամադրված վարկերի առավելագույն ժամկետ      |         |         |

|____|____________________________________________|_________|_________|

|6   |Տրամադրված վարկերի նվազագույն ժամկետ        |         |         |

|____|____________________________________________|_________|_________|

|7   |Ներգրավված դրամական միջոցների առավելագույն  |         |         |

|    |տարեկան տոկոսադրույք                        |         |         |

|____|____________________________________________|_________|_________|

|8   |Ներգրավված դրամական միջոցների նվազագույն    |         |         |

|    |տարեկան տոկոսադրույք                        |         |         |

|____|____________________________________________|_________|_________|

|9   |Ներգրավված դրամական միջոցների առավելագույն  |         |         |

|    |ժամկետ                                      |         |         |

|____|____________________________________________|_________|_________|

|10  |Ներգրավված դրամական միջոցների նվազագույն    |         |         |

|    |ժամկետ                                      |         |         |

|____|____________________________________________|_________|_________|

|11  |Գրավի առարկաների իրացումից ստացված հասույթ, |         |         |

|    |այդ թվում`                                  |         |         |

|____|____________________________________________|_________|_________|

|11.1|ոսկերչական իրեր                             |         |         |

|____|____________________________________________|_________|_________|

|11.2|փոխադրամիջոցներ                             |         |         |

|____|____________________________________________|_________|_________|

|11.3|կենցաղային տեխնիկա                          |         |         |

|____|____________________________________________|_________|_________|

|11.4|այլ շարժական գույք                          |         |         |

|____|____________________________________________|_________|_________|

|12  |Գրավի առարկաների իրացումից ստացված հասույթի |         |         |

|    |և  վարկերի (ներառյալ տոկոսագումարները և     |         |         |

|    |տույժերը) մարմանն ուղղված գումարների դրական |         |         |

|    |կամ բացասական տարբերությունը                |         |         |

|____|____________________________________________|_________|_________|

|13  |Տրամադրված վարկերի դիմաց փաստացի ստացված    |         |         |

|    |տոկոսները                                   |         |         |

|____|____________________________________________|_________|_________|

|14  |Ներգրավված դրամական միջոցների դիմաց փաստացի |         |         |

|    |վճարված տոկոսները                           |         |         |

._____________________________________________________________________.

Ձև թիվ 2 (շարունակություն)

ՏԱՐԵԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՎՃԱՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

(հազար դրամ)

._____________________________________________________________________.

|Լիցենզիայի|Վճարված|Ժամկետանց  |Վճարման |Ժամանակա- |Հաշվի |Ժամկետանց  |

|տրամադրման|պետական|օրերի համար|ամսաթիվը|շրջանը    |համարը|պարտավորութ|

|ամսաթիվը  |տուրքի |վճարված    |        |__________|      |յան ամբողջ |

|          |գումարը|տույժի չափը|        |Սկիզբ|Վերջ|      |գումարը    |

|__________|_______|___________|________|_____|____|______|___________|

|    1     |   2   |     3     |    4   |  5  |  6 |   7  |     8     |

|_____________________________________________________________________|

|_____________________________________________________________________|

|Մնացորդը հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ         |           |

._____________________________________________________________________.

Ձև թիվ 2 (շարունակություն)

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԱՇՏԱՐԱՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՕԳՏԻՆ ՎՃԱՐՎԱԾ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

(հազար դրամ)

._____________________________________________________________________.

|Վճարված |Ժամանա- |Վճարման |Ժամկետանց   |Ժամկետանց   |Հաշվի |Ժամկետանց|

|պարտադիր|կաշրջանը|ամսաթիվը|օրերի համար |օրերի համար |համարը|պարտավո- |

|վճարի   |        |        |հաշվեգրված  |վճարված     |      |րության  |

|չափը    |        |        |տոկոսագումար|տոկոսագումար|      |ամբողջ   |

|        |        |        |ների չափը   |ների չափը   |      |գումարը  |

|________|________|________|____________|____________|______|_________|

|    1   |    2   |    3   |      4     |      5     |   6  |    7    |

|________|________|________|____________|____________|______|_________|

|________|________|________|____________|____________|______|_________|

|________|________|________|____________|____________|______|_________|

|________|________|________|____________|____________|______|_________|

|________|________|________|____________|____________|______|_________|

|_____________________________________________________________________|

|_____________________________________________________________________|

|Մնացորդը հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ           |         |

._____________________________________________________________________.

     Հանձնման ամսաթիվ ___________թ.       Գրավատան տնօրեն _________________

Գլխավոր հաշվապահ ________________

Կ.Տ.

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
08.09.2009
N 263-Ն
Որոշում