Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4-Ի N 103 ...

 

 

040.0766.140709

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

9 հուլիսի 2009 թվականի N 766-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4-Ի N 1038-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 4-ի «Ֆիզիկական անձի գույքի և եկամուտների հայտարարագրի ձևը և լրացման կարգը հաստատելու մասին» N 1038-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները`

i

1) N 2 հավելվածով հաստատված ֆիզիկական անձի տարեկան եկամուտների մասին հաշվարկի`

ա. 43-րդ տողի լրացման կարգում «[59]» թիվը փոխարինել «[43]» թվով,

բ. 45-րդ տողի լրացման կարգից հանել «(25000 դրամ)» բառերը,

գ. 53-րդ տողի լրացման կարգում «(տող [52]x25000)» բառերը փոխարինել «(տող [52]x/անձնական նվազեցումների ամսական մեծությունը/)» բառերով.

i

2) որոշման 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 4-րդ ենթակետով.

«4) ֆիզիկական անձի տարեկան եկամուտների մասին պարզեցված հաշվարկը` համաձայն N 4 հավելվածի».

3) որոշումը լրացնել նոր` N 4 հավելվածով` համաձայն հավելվածի:

i

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 14-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2009 թվականի հուլիսի 9-ի

N 766-Ն որոշման

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության

2008 թվականի սեպտեմբերի 4-ի

N 1038-Ն որոշման

 

ՊԱՐԶԵՑՎԱԾ ՀԱՇՎԱՐԿ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԻ ՏԱՐԵԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ

 

Բաժին I. Քաղաքացիաիրավական պայմանագրերից ստացված եկամուտներ, աշխատանքի վարձատրություն և դրան հավասարեցված այլ վճարումներ

 

._____________________________________________________________________.

|Քաղաքացիաիրավական պայմանագրերից եկամուտները                [1]|      |

|______________________________________________________________|______|

|Քաղաքացիաիրավական պայմանագրերի գծով անհրաժեշտ ծախսերը      [2]|      |

|______________________________________________________________|______|

|Աշխատավարձ և  դրան հավասարեցված այլ վճարումներ             [3]|      |

|______________________________________________________________|______|

|Այլ նվազեցումներ                                           [4]|      |

|______________________________________________________________|______|

|Քաղաքացիաիրավական պայմանագրերի, աշխատավարձի գծով արդյունքը [5]|      |

|_____________________________________________________________________|

|Քաղաքացիաիրավական այլ      |Եկամտի գումարը  |Դրույքաչափը |Եկամտահարկը|

|պայմանագրերից ստացված      |[6]             |[7]         |[8]        |

|եկամուտների տեսակը         |                |            |           |

|___________________________|________________|____________|___________|

|Ռոյալթի                [9] |                |            |           |

|___________________________|________________|____________|___________|

|Տոկոս                  [10]|                |            |           |

|___________________________|________________|____________|___________|

|Վարձակալության դիմաց   [11]|                |            |           |

|վճար (վարձավճար)           |                |            |           |

|___________________________|________________|____________|___________|

|Գույքի օտարման դիմաց   [12]|                |            |           |

|եկամուտ                    |                |            |           |

.___________________________|_____________________________|___________|

|      Ընդամենը           [13]|           |

._________________________________________.

 

. [1] տողում նշվում են հարկային գործակալ չհանդիսացողների հետ կնքված քաղաքացիաիրավական պայմանագրերից (բացառությամբ II բաժնում նշվածի) եկամուտները (բացառությամբ ռոյալթիների, տոկոսների, վարձավճարների, գույքի օտարման դիմաց եկամուտների և նվազեցվող եկամուտների)

. [2] տողում նշվում են [1] տողում նշված քաղաքացիաիրավական պայմանագրերի գծով նվազեցվող ծախսերը

. [3] տողում նշվում են հարկային գործակալ չհանդիսացողների հետ կնքված աշխատանքային պայմանագրերից աշխատանքի վարձատրությունը և դրան հավասարեցված այլ վճարումներ (այդ թվում` նյութական օգնությունը)

. [4] տողում նշվում են [3] տողում նշված աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումների գծով հաշվարկված կենսաթոշակային, զբաղվածության, պարտադիր սոցիալական ապահովության վճարները

. [5] տողում նշվում է [1] տողում նշված քաղաքացիաիրավական պայմանագրերի, [3] տողում նշված աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումների գծով արդյունքը (տող [1]-տող [2])+(տող [3]-տող [4]), որը տեղափոխվում է [24] տող (եթե արդյունքը բացասական է, ապա գումարը նշվում է փակագծերում)

. [6] սյունակում նշվում են հարկային գործակալ չհանդիսացողներից` ռոյալթիները, տոկոսները, վարձավճարները և անհատ ձեռնարկատեր չհանդիսացող կառուցապատողի կողմից անշարժ գույքի` օրենքով սահմանված չափը գերազանցող տարածքների օտարումից եկամուտը

. [7] սյունակում նշվում են եկամտի այդ տեսակի համար եկամտահարկի սահմանված դրույքաչափերը

. [8] սյունակում նշվում են [9], [10], [11] և [12] տողերում նշված եկամտից հաշվարկված եկամտահարկի գումարները (սյունակ [6]xսյունակ [7])

. [13] տողում նշվում է ռոյալթիներից, տոկոսներից, վարձավճարներից և գույքի օտարման դիմաց եկամտից հաշվարկված եկամտահարկի հանրագումարը (տող [9]/սյունակ [8]+տող 10/սյունակ [8]+տող 11/սյունակ [8]+տող 12/սյունակ [8])

 

ԲԱԺԻՆ II. Ձեռնարկատիրական գործունեությունից ստացված եկամուտները

 

._____________________________________________________________________.

|Ձեռնարկատիրական գործունեությունից եկամուտները           [14] |       |

|_____________________________________________________________|_______|

|Ձեռնարկատիրական գործունեության գծով անհրաժեշտ ծախսերը   [15] |       |

|_____________________________________________________________|_______|

|Նախորդ տարվանից փոխանցվող հարկային վնասը                [16] |       |

|_____________________________________________________________|_______|

|Ձեռնարկատիրական գործունեության գծով արդյունքը           [17] |       |

._____________________________________________________________________.

 

. [14] տողում նշվում են ձեռնարկատիրական գործունեությունից ստացված եկամուտները

. [15] տողում նշվում են ձեռնարկատիրական գործունեության գծով նվազեցվող ծախսերը

. [16] տողում նշվում է նախորդ տարվանից փոխանցված հարկային վնասը

. [17] տողում նշվում են ձեռնարկատիրական գործունեության գծով արդյունքը (տող [14]-տող [15]-տող [16]), ընդ որում, եթե արդյունքը բացասական է, ապա [17] տողում գումարը նշվում է փակագծերի մեջ և կրած վնասը տեղափոխվում է հաջորդ տարի (հետագա հաշվարկում հաշվի չի առնվում), իսկ եթե դրական է, ապա այն տեղափոխվում է տող [25]

 

Բաժին III. Ռեզիդենտ օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի եկամուտները

 

.___________________________________________________________________.

|Ամիս | I | II | III | IV | V | VI | VII | VIII | IX | X | XI | XII |

|_____|___|____|_____|____|___|____|_____|______|____|___|____|_____|

|[18] |   |    |     |    |   |    |     |      |    |   |    |     |

|_____|___|____|_____|____|___|____|_____|______|____|___|____|_____|

|[19] |   |    |     |    |   |    |     |      |    |   |    |     |

|_____|___|____|_____|____|___|____|_____|______|____|___|____|_____|

|[20] |   |    |     |    |   |    |     |      |    |   |    |     |

|_____|___|____|_____|____|___|____|_____|______|____|___|____|_____|

|[21] |   |    |     |    |   |    |     |      |    |   |    |     |

|_____|___|____|_____|____|___|____|_____|______|____|___|____|_____|

|[22] |   |    |     |    |   |    |     |      |    |   |    |     |

|___________________________________________________________________|

| Ընդամենը                                    [23]     |            |

.___________________________________________________________________.

 

. [18] տողում լրացվում են հարկային գործակալներից ռեզիդենտ օտարերկրյա քաղաքացու, քաղաքացիություն չունեցող անձի քաղաքացիաիրավական պայմանագրերից ստացած եկամուտները, աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների հաշվարկային գումարները, ինչպես նաև նվազեցվող եկամուտները (ըստ ամիսների)

. [19] տողում նշվում է եկամտի ստացման յուրաքանչյուր ամսվա համար անձնական նվազեցման ամսական մեծությունը

. [20] տողում նշվում են եկամտի վճարման աղբյուրի մոտ հարկված նվազեցվող եկամուտները (ըստ ամիսների)

. [21] տողում նշվում են ըստ ամիսների հարկվող եկամտի գումարները (տող [18]-տող [19]-տող [20])

. [22] տողում նշվում է ամսական հարկվող եկամտից ([21] տողում նշված) հաշվարկված եկամտահարկը

. [23] տողում նշվում է [22] տողում ըստ ամիսների հաշվարկված եկամտահարկի հանրագումարը

 

Բաժին IV. Տարեկան եկամտահարկի հաշվարկը

 

._________________________________________________________________________.

|Քաղաքացիաիրավական պայմանագրերի, աշխատավարձի գծով արդյունքը      [24]|    |

|____________________________________________________________________|____|

|Ձեռնարկատիրական գործունեության գծով դրական արդյունքը            [25]|    |

|____________________________________________________________________|____|

|Տարեկան եկամուտների ստացման ամիսները                            [26]|    |

|____________________________________________________________________|____|

|Անձնական նվազեցումների տարեկան մեծությունը                      [27]|    |

|____________________________________________________________________|____|

|Հարկվող եկամուտը                                                [28]|    |

|____________________________________________________________________|____|

|Բարեգործական և  այլ անհատույց հատկացումներ                      [29]|    |

|____________________________________________________________________|____|

|Տարեկան հարկվող եկամուտը                                        [30]|    |

|____________________________________________________________________|____|

|Տարեկան հարկվող եկամտից եկամտահարկը                             [31]|    |

|____________________________________________________________________|____|

|Տարվա համար հաշվարկված եկամտահարկը                              [32]|    |

|____________________________________________________________________|____|

|Նվազագույն եկամտահարկի տարեկան գումարը                          [33]|    |

|____________________________________________________________________|____|

|Ընդամենը տարվա համար հաշվարկված եկամտահարկի գումարը             [34]|    |

|____________________________________________________________________|____|

|Եկամտահարկի գումարից չհաշվանցված նվազագույն եկամտահարկը         [35]|    |

|____________________________________________________________________|____|

|Տարվա համար վճարված եկամտահարկի եռամսյակային վճարման գումարները [36]|    |

|____________________________________________________________________|____|

|Հարկային գործակալների կողմից պահված հարկի գումարը               [37]|    |

|____________________________________________________________________|____|

|Այլ պետություններում պահված հարկի գումարը                       [38]|    |

|____________________________________________________________________|____|

|Այլ պետություններում պահված հարկի գումարի հաշվանցվող մասը       [39]|    |

|____________________________________________________________________|____|

|Հարկային արտոնությունների գումարը                               [40]|    |

|____________________________________________________________________|____|

|Ընդամենը նվազեցման ենթակա տարեկան եկամտահարկի գումարը           [41]|    |

|____________________________________________________________________|____|

|Ենթակա է վճարման կամ վերադարձման (հաշվանցման)                   [42]|    |

._________________________________________________________________________.

 

. [24] տողում նշվում է քաղաքացիաիրավական և աշխատանքային պայմանագրերի գծով արդյունքը (տող [5])

. [25] տողում նշվում է ձեռնարկատիրական գործունեության գծով դրական արդյունքը (տող [17])

. [26] տողում նշվում է տարվա ամիսների թիվը, որոնց վերաբերվում են [1], [3] և [14] տողերում նշված եկամուտները

. [27] տողում նշվում է անձնական նվազեցումների տարեկան մեծությունը (տող [26]x/անձնական նվազեցման ամսական մեծությունը/)

. [28] տողում նշվում է հարկվող եկամտի գումարը {(տող [24]+տող [25]-տող [27]}

. [29] տողում նշվում է տարվա ընթացքում կատարված բարեգործական և այլ անհատույց հատկացումների նվազեցվող գումարը (տող [28]-տող [28]/1,05)

. [30] տողում նշվում է ձեռնարկատիրական գործունեությունից, քաղաքացիաիրավական և աշխատանքային պայմանագրերից տարեկան հարկվող եկամտի գումարը (տող [28]-տող [29])

. [31] տողում նշվում է [30] տողում նշված տարեկան հարկվող եկամտից (տարեկան դրույքաչափերով) հաշվարկված եկամտահարկի գումարը

. [32] տողում նշվում է տարվա համար հաշվարկված եկամտահարկի հանրագումարը (տող [13]+տող [23]+տող [31])

. [33] տողում նշվում է հաշվետու տարում հաշվարկված նվազագույն եկամտահարկի գումարը` որպես եկամտահարկի եռամսյակային գումարների հանրագումար

. [34] տողում նշվում է ընդամենը տարվա համար հաշվարկված եկամտահարկը (տող [32] և տող [33] առավելագույնը)

. [35] տողում նշվում է նախորդ և հաշվետու տարիներում վճարված` եկամտահարկի գումարից չհաշվանցված նվազագույն եկամտահարկի գումարը (հաջորդ տարիներ փոխանցվող եկամտահարկի նվազագույն գումարը)

. [36] տողում նշվում են հարկային տարվա համար վճարված եկամտահարկի եռամսյակային վճարման գումարները

. [38] և [39] տողերում նշվում են այլ պետություններում` դրանց օրենսդրությանը համապատասխան պահված (գանձված) եկամտահարկը (օտարերկրյա պետության համապատասխան հարկային մարմնի կողմից վավերացված տեղեկանքի հիման վրա) և եկամտահարկի այն գումարը, որի չափով Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան ենթակա է նվազեցման տարեկան եկամտահարկը

. [40] տողում նշվում է օրենքով սահմանված հարկային արտոնությունների ընդհանուր գումարը

. [41] տողում նշվում է տարեկան եկամտահարկից նվազեցման ենթակա գումարը (տող [36]+տող [37]+տող [39]+տող [40])

. [42] տողում նշվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարման կամ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից վերադարձման (հաշվանցման) ենթակա եկամտահարկի գումարը (տող [34]-տող [41]` բացասական արդյունքը նշվում է փակագծերի մեջ)

. սույն հաշվարկում ռեզիդենտները ներառում են Հայաստանի Հանրապետության տարածքում և դրա սահմաններից դուրս ստացվող եկամուտները, իսկ ոչ ռեզիդենտները` հայաստանյան աղբյուրներից ստացվող եկամուտները

 

Հաշվետու տարվա հաշվարկված նվազագույն եկամտահարկի գումարները (ըստ

եռամսյակների)

 

._______________________________________.

|Եռամսյակը| I | II | III | IV |Ընդամենը |

|_________|___|____|_____|____|_________|

|Գումարը  |   |    |     |    |         |

._______________________________________.

._______________________________________.

|Հաշվարկը ներկայացնողի ստորագրությունը»:|

._______________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
09.07.2009
N 766-Ն
Որոշում