040.0564.270509
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
21 մայիսի 2009 թվականի N 564-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 1480-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի և հաշվի առնելով տնտեսության զարգացմանը նպաստող ներդրումային ծրագրերի աջակցության անհրաժեշտությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 11-ի «Փոքր և միջին ձեռնարկատիրությանը պետական աջակցության 2009 թվականի ծրագիրը հաստատելու մասին» N 1480-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները`
i
1) V գլխի 5.2-րդ կետի 5.2.1-ին ենթակետը հինգերորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Առանձին դեպքերում Հայաստանի Հանրապետություն գործող տնտեսավարողներին կարող են տրամադրվել 10 մլն դրամը գերազանցող վարկային երաշխավորություններ, առավելագույնը 5 տարի ժամկետով, որոնց տրամադրման մեխանիզմները յուրաքանչյուր դեպքի համար կսահմանվեն Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ:».
2) V գլխի 5.2-րդ կետի 5.2.2-րդ ենթակետը վերջին պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«ՓՄՁ-ի սուբյեկտներին ֆինանսական աջակցության ցուցաբերման շրջանակներում 2009 թվականին Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից կհիմնադրվի փակ բաժնետիրական ընկերության կազմակերպաիրավական կարգավիճակ ունեցող կազմակերպություն (այսուհետ` կազմակերպություն), որի միջոցով կիրականացվի ՓՄՁ-ի սուբյեկտների կապիտալի ֆինանսավորման ծրագիրը, կշարունակվի ՓՄՁ-ի սուբյեկտներին վարկային երաշխավորությունների տրամադրման ծրագիրը, ինչպես նաև կմշակվեն և կքննարկվեն այլ ծրագրային նախագծեր, որոնց ընդունման և փորձնական գործարկման պայմաններում դրական արդյունքների ապահովումը հիմք կհանդիսանա դրանց հետագա իրականացման համար: Կազմակերպության հիմնադրման նպատակով նախորդ տարիներին ՓՄՁ-ի սուբյեկտներին վարկային երաշխավորությունների տրամադրման ծրագրի ձևավորված դրամագլխից և տրամադրված վարկային երաշխավորությունների ամորտիզացումներից 150 մլն դրամ կուղղվի կազմակերպության կանոնադրական կապիտալի ձևավորմանը, իսկ կազմակերպության հիմնադրման և ընթացիկ ծախսերը (ներառյալ տարածքի վարձակալություն և (կամ) վերանորոգում, կահավորում, համակարգչային տեխնիկայի ձեռքբերում, աշխատողների վարձատրություն, ինչպես նաև ներդրումային ընկերությունների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի պահանջներին համապատասխան այլ անհրաժեշտ ծախսերի իրականացում) նախատեսվում է իրականացնել Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի եկամուտներից:».
i
3) VII գլուխը 2-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 2.1-ին կետով.
«.___________________________________________________________________.
|2.1|Կազմակերպության հիմնադրում |Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ|սկսած |
| | |(համաձայնությամբ)|2009 թ. |
| | | |3-րդ |
| | | |եռամսյակից|
.___________________________________________________________________.»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2009 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 27-ԻՆ