010.0122.270509
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2009 թվականի մայիսի 19-ին
«ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
ՀՈԴՎԱԾ 1. «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի հոկտեմբերի 23-ի ՀՕ-248 օրենքի (այսուհետ` Օրենք) 14-րդ հոդվածի 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«Հիմնադրի որոշմամբ լիազորված պետական մարմնի լիազորությունները` որպես պատվիրակված լիազորություն, կարող են փոխանցվել համայնքի ղեկավարին կամ այլ մարմնի:»:
i
ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 24-րդ հոդվածի 1-ին կետը «հիմնադրամի» բառից հետո լրացնել «, ինչպես նաև համայնքային ոչ առևտրային կազմակերպության» բառերով:
ՀՈԴՎԱԾ 3. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 25.1-րդ հոդվածով.
i
«ՀՈԴՎԱԾ 25.1. ՊԵՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՏԱՐՈՒՄԸ
1. Պետական կազմակերպության հիմնադրի որոշմամբ նրա լիազորությունները կարող են փոխանցվել համայնքին:
2. Համայնքին փոխանցված պետական կազմակերպությունը վերակազմակերպվում է համայնքային ոչ առևտրային կազմակերպության:»:
ՀՈԴՎԱԾ 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
27 մայիսի 2009 թվականի
ՀՕ-122-Ն