050.0021.200209
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«20» 02 2009 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05009078
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
27 հունվարի 2009 թվականի թիվ 21-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9-Ի ԹԻՎ 269-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ, 11-րդ հոդվածները, 22-րդ hոդվածի 2-րդ մասը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ, 20-րդ, ինչպես նաև «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ և 70-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի սեպտեմբերի 9-ի «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում ֆինանսական հաստատությունների համար սահմանվող նվազագույն պահանջների վերաբերյալ կանոնակարգը և գործարքում իրական շահառուի առկայության (բացակայության) վերաբերյալ հայտարարության ձևը հաստատելու մասին» թիվ 269-Ն որոշման (այսուհետ` Որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`
i
1) Որոշմամբ հաստատված «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում ֆինանսական հաստատությունների համար սահմանվող նվազագույն պահանջների վերաբերյալ» կանոնակարգի (այսուհետ` Կանոնակարգ) 11-րդ, 12-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«11. Ներքին դիտարկումների մարմնի ղեկավարը (աշխատակիցը) պետք է ունենա բարձրագույն կրթություն և առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ:
12. Ներքին դիտարկումների մարմնի ղեկավար (աշխատակից) չեն կարող լինել այն անձինք, որոնք`
1) կատարել են դիտավորյալ հանցագործություն, որի համար դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ,
2) դատարանի կողմից զրկված են ֆինանuական, բանկային, հարկային, մաքuային, առևտրային, տնտեuական, իրավական ոլորտներում պաշտոններ վարելու իրավունքից,
3) uնանկ են ճանաչվել և ունեն չմարված (չներված) պարտավորություններ,
4) քրեական գործով ներգրավված են որպեu կաuկածյալ, մեղադրյալ կամ ամբաuտանյալ,
5) փոխկապակցված են տվյալ ֆինանuական հաuտատության ղեկավարների հետ` «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետի իմաստով,
6) չեն համապատաuխանում uույն կանոնակարգի 11-րդ կետով uահմանված չափանիշներին:»:
i
2) Կանոնակարգը լրացնել 12.1-րդ, 12.2-րդ և 12.3-րդ կետերով` հետևյալ բովանդակությամբ.
«12.1. Սույն կանոնակարգի 11-րդ և 12-րդ կետերով նախատեսված տեղեկությունները հավաստվում են «Ներքին դիտարկումների մարմնի ղեկավարի (աշխատակցի) վերաբերյալ» Հայտարարագրով (այսուհետ` Հայտարարագիր)` համաձայն Հավելված 3-ի: Հայտարարագիրը ֆինանսական հաստատությանը ներկայացվում է ներքին դիտարկումների մարմնի ղեկավարի (աշխատակցի) պաշտոնում նշանակվելուց առաջ: Եթե պաշտոնում նշանակվող անձը դեռևս չունի համապատասխան որակավորում, ապա Հայտարարագրի 4.3 կետը լրացվում է որակավորումից հետո:
12.2. Ֆինանսական հաստատությունները ներքին դիտարկումների մարմնի ղեկավարի (աշխատակցի) պաշտոնում անձի նշանակման վերաբերյալ ծանուցում են լիազոր մարմնին` սահմանված կարգով որակավորման վկայական տրվելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում (որակավորման վկայական ունեցող անձի նշանակման դեպքում` ծանուցումը կատարվում է նշանակումից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում)` համաձայն Հավելված 4-ով նախատեսված ծանուցագրի, դրան կից ներկայացնելով նաև Հավելված 3-ով նախատեսված Հայտարարագրի և պաշտոնի նշանակման վերաբերյալ գործադիր մարմնի որոշման (կարգադրության) պատճենները:
12.3. Ֆինանսական հաստատությունները ներքին դիտարկումների մարմնի ղեկավարի (աշխատակցի) պաշտոնում նշանակված անձի ազատման վերաբերյալ երեք աշխատանքային օրվա ընթացքում գրավոր ծանուցում են լիազոր մարմնին: Այն դեպքում, երբ ներքին դիտարկումների մարմնի գործառույթները դրված են մեկ աշխատակցի վրա, ապա ֆինանսական հաստատությունն այդ աշխատակցի ազատման մասին երեք աշխատանքային օրվա ընթացքում գրավոր ծանուցում է լիազոր մարմնին` միաժամանակ նշելով, թե ում վրա է դրել այդ աշխատանքների կատարման պարտականությունները:»:
3) Կանոնակարգի 12-րդ գլխի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՓՈՂԵՐԻ ԼՎԱՑՄԱՆ ԵՎ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱՎԱՍՈՒ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ»:
4) Կանոնակարգի 54-77-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել:
i
5) Հաստատել «Ներքին դիտարկումների մարմնի ղեկավարի (աշխատակցի) վերաբերյալ» Հայտարարագիրը` համաձայն Հավելված 3-ի:
6) Հաստատել «Պաշտոնում նշանակելու վերաբերյալ» ծանուցագիրը` համաձայն Հավելված 4-ի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿՈՂՄԻՑ
2009 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 4-ԻՆ
Հավելված 3
Հաստատված է
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2009 թվականի հունվարի 27-ի
թիվ 21-Ն որոշման
ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ
Ներքին դիտարկումների մարմնի ղեկավարի (աշխատակցի) վերաբերյալ
._______________________________________________________________________.
|1. Անձնական տվյալներ |
|_______________________________________________________________________|
|1.1. Անունը, ազգանունը, հայրանունը ________________________________ |
| |
|1.2. Սեռը _______ 1.3. Ծննդյան տարեթիվը, ամիսը, ամսաթիվը ______________|
| (օր/ամիս/տարի)|
|1.4. Ծննդավայրը _______________________________________________________|
| |
|1.5. Քաղաքացիությունը _________________________________________________|
| |
|1.6. Անձնագրի համարը և սերիան, ում կողմից և երբ է տրված _____________|
| |
|Սոցիալական քարտի համարը (առկայության դեպքում) _________________________|
| |
|1.7. Հասցեն (մշտական և բնակության տվյալ պահին) |
| |
|1.8. Հեռախոսահամարը ___________ 1.9. Էլեկտրոնային փոստի |
| հասցեն __________________|
| |
|1.10. Նշեք նախկինում Ձեր ունեցած մյուս բոլոր անունները, դրանք կրելու |
|ժամանակաշրջանը, ինչպես նաև նախկինում Ձեր ունեցած մյուս անձնագրերի |
|սերիան և համարը. |
| |
|Անունը, ազգանունը, հայրանունը _________________________________________|
| |
|Կրելու ժամանակաշրջանը ______________ Անձնագրի սերիան և համարը _______|
| (օր/ամիս/տարի) |
|_______________________________________________________________________|
|2. Պաշտոնը |
|_______________________________________________________________________|
|2.1. Եթե ֆինանսական հաստատությունում զբաղեցնում եք այլ |
|պաշտոն, ապա նշեք այդ պաշտոնի անվանումը _____________________________|
| |
|2.2. Եթե ֆինանսական հաստատությունում |
|զբաղեցնելու եք ներքին դիտարկումների ստորաբաժանման |
|ղեկավարի (աշխատակցի) կամ առանձին պատասխանատու |
|աշխատակցի պաշտոն, ապա նշեք այդ պաշտոնի անվանումը ______________________|
|_______________________________________________________________________|
|3. «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում |
|ֆինանսական հաստատությունների համար սահմանվող նվազագույն պահանջների |
|վերաբերյալ» կանոնակարգի 11 և 12 կետերով նշված հիմքերի մասին. |
|Մեկնաբանությունների համար կարող եք օգտագործել լրացուցիչ թերթեր |
|_______________________________________________________________________|
|3.1. Արդյո՞ք դատարանի կողմից Դուք զրկված եք Այո | | Ոչ | ||
|ֆինանսական, բանկային, հարկային, մաքսային, առևտրային, .__. .__.|
|տնտեսական, իրավական ոլորտներում պաշտոններ վարելու |
|իրավունքից: |
| |
|«Այո» պատասխանի դեպքում ներկայացնել մանրամասնությունները |
|_______________________________________________________________________|
| |
| |
|_______________________________________________________________________|
|3.3. Արդյո՞ք Դուք ճանաչվել եք սնանկ և ունեք չմարված Այո | | Ոչ | ||
|(չներված) պարտավորություններ: .__. .__.|
| |
|«Այո» պատասխանի դեպքում ներկայացնել մանրամասնությունները |
|_______________________________________________________________________|
| |
|_______________________________________________________________________|
|3.5. Արդյո՞ք առկա է Ձեր և տվյալ ֆինանսական Այո | | Ոչ | ||
|հաստատության ղեկավարների միջև փոխկապակցվածություն .__. .__.|
| |
|«Այո» պատասխանի դեպքում` Նշեք Ձեզ հետ փոխկապակցված` ֆինանսական |
|հաստատության ղեկավարների վերաբերյալ տվյալները |
|_______________________________________________________________________|
|Անունը, ազգանունը, անձնագրի | |Աշխատանքի վայրը, պաշտոնը| | Հեռախոսը |
|համարը, սոցիալական քարտի | | | | |
|համարը (առկայության դեպքում),| | | | |
|փոխկապակցվածության տեսակը | | | | |
|_____________________________| |________________________| |____________|
|1. | | | | |
|_____________________________| |________________________| |____________|
|2. | | | | |
|_____________________________| |________________________| |____________|
| | | | | |
|_____________________________| |________________________| |____________|
| | | | | |
|_______________________________________________________________________|
|3.6. Կրթություն |
|Այս կետը լրացնելու փոխարեն ղեկավարը (աշխատակիցը) կարող է ներկայացնել |
|իր ինքնակենսագրությունը (տպագիր և հայերեն), որտեղ նվազագույնս պետք |
|է ներկայացվի սույն կետով սահմանված տեղեկատվությունը. |
|_______________________________________________________________________|
|3.6.1. ՈՒսումնական|Գտնվելու վայրը|Հաճախումների |Գիտական |
|հաստատության | |ժամանակաշրջանը |աստիճան |
|անվանումը | |(___թ.-ից մինչև ___թ.)| |
|__________________|______________|_______________________|_____________|
|__________________|______________|_______________________|_____________|
|__________________|______________|_______________________|_____________|
|__________________|______________|_______________________|_____________|
|__________________|______________|_______________________|_____________|
|_______________________________________________________________________|
|3.7. Աշխատանքային գործունեությունը` վերջին 5 տարի ընթացքում |
|_______________________________________________________________________|
|Կազմակերպության անվանումը,|Աշխատանքի ընդունման և | Պաշտոնը |
|գտնվելու վայրը, հեռախոսը |ազատման ժամկետները | |
|__________________________|____________________________|_______________|
|__________________________|____________________________|_______________|
|__________________________|____________________________|_______________|
|__________________________|____________________________|_______________|
|__________________________|____________________________|_______________|
|_______________________________________________________________________|
|4. Այլ տեղեկություն |
|_______________________________________________________________________|
|4.1. Արդյո՞ք Դուք անցյալում դիմել եք Կենտրոնական Այո | | Ոչ | ||
|բանկ ներքին դիտարկումների մարմնի ղեկավարի (աշխատակցի) .__. .__.|
|պաշտոնում աշխատելու համար որակավորման քննությանը |
|մասնակցելու նպատակով |
| |
|«Այո» պատասխանի դեպքում` նշել Կենտրոնական բանկ դիմելու |
|տարեթիվը, ամիսը, ամսաթիվը ________________|
| (օր/ամիս/տարի) |
|_______________________________________________________________________|
| |
|_______________________________________________________________________|
|4.2. Արդյո՞ք Դուք զրկվել եք որակավորման վկայականից Այո | | Ոչ | ||
| .__. .__.|
|«Այո» պատասխանի դեպքում` ներկայացնել |
|մանրամասնությունները |
|_______________________________________________________________________|
| |
|_______________________________________________________________________|
|4.3. Արդյո՞ք ունեք ներքին դիտարկումների մարմնի Այո | | Ոչ | ||
|ղեկավարի (աշխատակցի) պաշտոնում աշխատելու համար .__. .__.|
|անհրաժեշտ որակավորում |
| |
|«Այո» պատասխանի դեպքում նշեք |
|որակավորման վկայականը տրամադրելու ___________ Որակավորման __________ |
|տարեթիվը, ամիսը, ամսաթիվը օր/աիս/տարի վկայականի համարը |
|_______________________________________________________________________|
|4.4. Արդյո՞ք լիազոր մարմնի կողմից սահմանված կարգով Այո | | Ոչ | ||
|ազատվել եք որակավորման քննությունից .__. .__.|
| |
|«Այո» պատասխանի դեպքում ներկայացնել մանրամասնությունները |
|_______________________________________________________________________|
| |
|_______________________________________________________________________|
|4.5. Այլ` Ձեր կարծիքով կարևոր տեղեկատվություն. |
| |
|_______________________________________________________________________|
|5. Հավաստիացնում են, որ սույն փաստաթղթում` պարունակվող տեղեկատվությունը|
|արժանահավատ է և ամբողջական: Գիտակցում եմ, որ որևէ փաստի կամ |
|տեղեկատվության կեղծ ներկայացումը հանգեցնում է օրենքով սահմանված |
|քրեական, վարչական և կարգապահական պատասխանատվության: |
|Ես համաձայն եմ` իմ կողմից ներկայացված վերոնշյալ տեղեկատվության որևիցէ |
|փոփոխության դեպքում տեղեկացնել Կենտրոնական բանկին: |
| |
| Ստորագրություն _______________ Ամսաթիվ __________________ |
| օր/ամիս/տարի |
._______________________________________________________________________.
Հավելված 4
Հաստատված է
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2009 թվականի հունվարի 27-ի
թիվ 21-Ն որոշման
Ծանուցագիր
Պաշտոնում նշանակելու վերաբերյալ
.___________________________________________________________________.
| Հայաստանի Հանրապետության |
| կենտրոնական բանկի նախագահ|
| ___________________ |
| |
|Հարգելի ___________________ |
| |
|Տեղեկացնում եմ Ձեզ, որ` ____________________________________ |
| Անունը, ազգանունը, հայրանունը |
| |
|__________________________________________-ի գործադիր մարմինը |
| ֆինանսական հաստատության անվանումը |
| |
|_________________________________________ որոշմամբ նշանակել է |
| որոշման ընդունման օր/ամիս/ամսաթիվ |
| |
|ֆինանսական հաստատության ___________________________ պաշտոնում: |
| պաշտոնի անվանումը |
| |
|Ֆինանսական հաստատության |
|գործադիր մարմնի ղեկավար` ______________________ |
| անուն, ազգանուն |
| |
| ________________ |
| ստորագրություն |
| |
| ----- ----------- 200 թ. |
| |
.___________________________________________________________________.