040.0405.260698
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«26» հունիսի 1998 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
26 հունիսի 1998 թվական թիվ 405
i
ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐՈՎ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 1-ին կետին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Կասեցնել բյուջետային հիմնարկների արտաբյուջետային հաշիվներով գործառնությունները, բացառությամբ միջազգային համաձայնագրերի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների համաձայն գործող արտաբյուջետային հաշիվներով գործառնությունների:
i
2. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, գերատեսչություններին, մարզպետներին և Երևանի քաղաքապետին` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ` մինչև 1998 թվականի օգոստոսի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ իրենց համակարգի բյուջետային հիմնարկների արտաբյուջետային բանկային հաշիվներ ունենալու կամ այդ հիմնարկները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վերակազմակերպելու վերաբերյալ:
i
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` թույլատրել ուսումնական հաստատությունների, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի, Հայաստանի Հանրապետության կառավարության առընթեր Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի (Մատենադարան), Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության համակարգի բյուջետային հիմնարկների արտաբյուջետային հաշիվներով գործառնությունները մինչև տվյալ ոլորտները կարգավորող Հայաստանի Հանրապետության համապատասխան օրենքների ընդունումը:
(3-րդ կետը փոփ. 17.10.98 թիվ 637, 02.02.99 թիվ 43, 15.04.99 թիվ 226 որոշումներ)