Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 200...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐ ...

 

 

603.0010.231208

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «23»        12            2008 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60308395

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

2 դեկտեմբերի 2008 թվականի N 10-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 14-Ի ԹԻՎ 04-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի ե) կետով, Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թվականի մարտի 14-ի «Իրավաբանական անձանց վիճակագրական բիզնեu (ձեռնարկատիրական) ռեգիuտրի հարցաթերթը» և «Իրավաբանական անձանց կողմից բիզնես (ձեռնարկատիրական) ռեգիստրի տվյալների մասով ներկայացվող հարցաթերթի լրացման կարգի մաuին հրահանգը հաստատելու մասին» թիվ 04-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

i

1. որոշմամբ հաստատված «Իրավաբանական անձանց վիճակագրական բիզնեu (ձեռնարկատիրական) ռեգիuտրի հարցաթերթում» և «Իրավաբանական անձանց կողմից բիզնես (ձեռնարկատիրական) ռեգիստրի տվյալների մասով ներկայացվող հարցաթերթի լրացման կարգի մաuին հրահանգում» «արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների իրացումից ստացված զուտ հասույթ» նախադասությունը փոխարինել «թողարկված արտադրանքի, կատարված աշխատանքների, մատուցված ծառայությունների ծավալ/հասույթ» նախադասությունով` համապատասխան հոլովաձևերով:

 

------------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - ԳՆԱՏ-ում որոշման տեքստից հետո հրապարակվել է նաև փոփոխվող

ակտի արդեն ինկորպորացված տարբերակը

 

ՀՐԱՀԱՆԳ

Իրավաբանական անձանց կողմից բիզնես (ձեռնարկատիրական) ռեգիստրի

տվյալների մասով ներկայացվող հարցաթերթի լրացման կարգի մասին

 

1. Ընդհանուր դրույթներ

 

Սույն հրահանգը սահմանում է իրավաբանական անձանց կողմից բիզնես (ձեռնարկատիրական) ռեգիստրի վարման համար անհրաժեշտ հարցաթերթի լրացման կարգը և մշակվել է Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 29 մայիսի 2001թ. «Հայաստանի Հանրապետությունում վիճակագրական բիզնես (ձեռնարկատիրական) ռեգիստրի վարման կարգը հաստատելու մասին» թիվ 51 որոշման դրույթներին համապատասխան:

Բիզնես (ձեռնարկատիրական) ռեգիստրը վիճակագրական տեղեկատվական ռեգիստր է` (մշտական արդիականացման ենթակա տվյալների բազա), որը վարվում է վիճակագրական դիտարկումների անցկացման, դրանց ընտրանքի կառուցման աշխատանքների կազմակերպման, համակարգման և իրականացման նպատակով:

Հարցաթերթը լրացնում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրում գրանցված բոլոր իրավաբանական անձինք:

Հարցաթերթի տվյալները լրացվում են վիճակագրական տեղեկություններ տրամադրողների (ներկայացնողների) կողմից, ինքնուրույնաբար, բացառությամբ մեկ աստղանիշով (*) նշված վանդակների (ծածկագրերի), որոնք լրացվում են պետական վիճակագրություն իրականացնող մարմնի աշխատակիցների կողմից` քննարկելով իրավաբանական անձի համապատասխան մասնագետների հետ: Կետ 8-ում նշված գործունեության տեսակները լրացվում են իրավաբանական անձի կողմից` քննարկելով հարցաթերթի ներկայացման վայրում Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության ստորաբաժանման համապատասխան մասնագետների հետ:

Հարցաթերթը լրացվում է հաշվետու տարվա արդյունքների հիման վրա:

Հարցաթերթը ներկայացվում է դիմային էջի աջ կողմում նշված հասցե(ներ)ով և սահմանված ժամկետում:

 

2. Լրացման կարգը

 

Հարցաթերթում պարունակվող տվյալները (տեղեկությունները) օգտագործվելու են բացառապես վիճակագրական նպատակներով: Այլ մարմիններին կամ երրորդ անձանց դրանք կարող են տրամադրվել լրացնող իրավաբանական անձի համաձայնության դեպքում, որի համար 4-ից 13 կետերի դիմաց ( )-ում վիճակագրական տեղեկություն տրամադրողի (հարցաթերթը լրացնողի) կողմից լրացվում է «այո» կամ «ոչ»:

Հարցաթերթի կետ 1-ը` «իրավաբանական անձի ծածկագիրը» և կետ 2-ը` «պետական ռեգիստրում գրանցման համարը» լրացվում են համաձայն Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից տրված վկայականի համապատասխան տողերի: Կետ 3-ում լրացվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության կողմից տրված հարկ վճարողի հաշվառման համարը:

4-րդ` «իրավաբանական անձի լրիվ անվանումը», 5-րդ` «կազմակերպական-իրավական ձևը», 6-րդ` «հիմնադիրները (մասնակիցները)», և 7-րդ` «իրավաբանական անձի գտնվելու վայրը» կետերը լրացվում են իրավաբանական անձանց կանոնադրության հիման վրա: Ընդ որում, մի քանի հիմնադրի (մասնակցի) առկայության դեպքում կետ 6-ում նշումները (v) կատարվում են միաժամանակ` համապատասխան վանդակներում, բացառությամբ բաժնետիրական ընկերությունների համար, որը լրացվում է բաժնետերերի գրանցամատյանի (ռեեստրի) հիման վրա:

8-րդ` «հաշվետու տարում իրականացված գործունեության տեսակները» կետում լրացվում են իրավաբանական անձի կողմից հաշվետու տարում իրականացված գործունեության բոլոր (և' հիմնական, և' ոչ հիմնական) տեսակներն` ըստ զուտ հասույթի նվազող հաջորդականության: Լրացումն իրականացվում է իրավաբանական անձի կողմից` քննարկելով հարցաթերթի լրացման վայրում Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության համապատասխան մասնագետների հետ:

9-րդ` «թողարկված արտադրանքի, կատարված աշխատանքների, մատուցված ծառայությունների ծավալը/հասույթը (առանց ավելացված արժեքի և ակցիզային հարկերի)» կետը լրացվում է հիմնվելով հաշվապահական հաշվառումը և ֆինանսական հաշվետվությունները կարգավորող օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված սկզբունքների և կանոնների վրա: Նշված կետում լրացվող ցուցանիշների հաջորդականությունը պետք է համապատասխանի 8-րդ կետում լրացված գործունեության տեսակների հաջորդականությանը:

10-րդ կետում լրացվում է աշխատողների միջին ցուցակային թվաքանակը տարվա համար:

Ցուցանիշը ստանալու համար ցուցակային կազմի աշխատողների թվաքանակից անհրաժեշտ է հանել աշխատողների հետևյալ կատեգորիաների թվաքանակը. հղիության և ծննդաբերության հետ կապված արձակուրդում գտնվող կանայք, ուսումնական հաստատություններում սովորող և ուսումնական արձակուրդում գտնվողները, իրենց հաշվին, ինչպես նաև վարչակազմի նախաձեռնությամբ առանց աշխատավարձի պահպանման արձակուրդում գտնվողները:

Աշխատողների ցուցակային թվաքանակը միջին հաշվով, մասնավորապես, տարվա համար որոշվում է հաշվետու տարվա բոլոր ամիսների աշխատողների միջին ամսական թվաքանակների գումարը ամիսների թվի (12-ի) վրա բաժանելով:

Աշխատողների ցուցակային թվաքանակը միջին հաշվով ամսվա համար հաշվարկվում է հաշվետու ամսվա յուրաքանչյուր օրացուցային օրվա (ամսվա 1-ից մինչև 30 կամ 31, փետրվարի համար 28 կամ 29-ը) ցուցակային կազմի աշխատողների թվաքանակի հանրագումարը (ներառյալ տոն (ոչ աշխատանքային) և հանգստյան օրերը), հաշվետու ամսվա օրացուցային օրերի թվի վրա բաժանելու միջոցով: Աշխատողների ցուցակային թվաքանակը հանգստյան կամ տոն (ոչ աշխատանքային) օրերի համար ընդունվում է նախորդ աշխատանքային օրվա ցուցակային թվաքանակին հավասար:

Եթե աշխատողների ցուցակային թվաքանակի ամենօրյա հաշվառում չի տարվում, աշխատողների ցուցակային թվաքանակը միջին հաշվով հաշվետու ամսվա համար հաշվարկվում է նախորդ ամսվա վերջի և հաշվետու ամսվա վերջի ցուցակային կազմի աշխատողների թվաքանակների գումարը 2-ի վրա բաժանելու միջոցով:

Աշխատողների թվաքանակի ըստ գործունեության տեսակների բաշխվածության վերաբերյալ ճշգրիտ տվյալների բացակայության դեպքում, նշված կետում կարելի է նշել նաև մոտավոր գնահատականներ: Այս կետում լրացված տվյալների հաջորդականությունը պետք է համապատասխանի 8-րդ (ինչպես նաև 9-րդ) կետում նշված գործունեության տեսակների (զուտ հասույթների) հաջորդականությանը:

11-րդ` «գործունեության հիմնական տեսակի իրականացման վայրը» կետը լրացվում է, եթե իրավաբանական անձն իր գործունեությունն իրականացնում է մեկ այլ` գտնվելու վայրից տարբերվող վայրում:

12-րդ` «Հաշվետու տարվա այն ամիսներին, երբ իրավաբանական անձը գործել է, անհրաժեշտ է կատարել նշում (v)» կետում կատարվում է նշում այն ամիսների վանդակներից ներքև գտնվող վանդակներում, որ ամիսներին իրավաբանական անձը գործել է:

Գործել ասելով պետք է հասկանալ ակտիվ գործունեության իրականացումը` այն է արտադրության ծավալի կամ հաշվեգրված զուտ հասույթի առկայությունը գործունեության որևէ տեսակի գծով:

13-րդ` «Տեղեկություններ մասնաճյուղերի (այդ թվում` արտասահմանյան) անվանման, գտնվելու վայրի և այլնի մասին» կետը լրացնում են այն իրավաբանական անձինք, որոնք ունեն ներկայացուցչություններ, մասնաճյուղեր` ինչպես Հայաստանի Հանրապետության տարածքում, այնպես էլ արտասահմանում:

14-րդ կետում լրացվում է տնօրենի անունը, ազգանունը, ինչպես նաև ստորագրվում նրա կողմից:

15-րդ կետում նշվում է հարցաթերթի տվյալների լրացման տարին, ամիսն ու ամսաթիվը:

 

Լրացման հետ կապված այլ հարցերի դեպքում խնդրում ենք դիմել Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության աշխատակազմի բիզնես ռեգիստրի բաժին 52-42-45 հեռախոսահամարով:

 

ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԲԻԶՆԵՍ (ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ)

ՌԵԳԻՍՏՐԻ ՀԱՐՑԱԹԵՐԹ (տարեկան)

_______ թվականի արդյունքներով

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ

ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

._________________________________________________________________________.

|Ներկայացվում է համաձայն «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի         |

|Հանրապետության օրենքի, Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական   |

|խորհրդի կողմից հաստատված «Պետական վիճակագրական աշխատանքների տարեկան      |

|ծրագրի», «Հայաստանի Հանրապետության բիզնես (ձեռնարկատիրական) ռեգիստրի     |

|վարման» կարգի և  «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման» կարգի       |

|_________________________________________________________________________|

|«Պետական վիճակագրության մասին» Հայաստանի        |Հաստատված է`            |

|Հանրապետության օրենքի 14 հոդվածի համաձայն       |Հայաստանի Հանրապետության|

|«Վիճակագրական տվյալները համարվում են գաղտնի     |վիճակագրության պետական  |

|(այսուհետ` վիճակագրական գաղտնիք)... Տվյալները,  |խորհրդի 2003 թ. մարտի   |

|որոնք հասանելի են հանրությանը այլ աղբյուրներից, |14-ի թիվ 04-Ն որոշմամբ  |

|վիճակագրական գաղտնիք չեն համարվում...           |                        |

|Վիճակագրական գաղտնիք համարվող տվյալները առանց   |Ներկայացվում է`         |

|դրանք ներկայացնողի համաձայնության, հրապարակման  |Հայաստանի Հանրապետության|

|կամ այլ ձևով  տարածման ենթակա չեն...            |Ազգային վիճակագրական    |

|Տեղեկությունների ներկայացման կամ այլ ձևով       |ծառայության մարզային    |

|չտարածման դրույթը չի գործում այն դեպքում, երբ   |գործակալությանը         |

|դրանք հանդիսանում են բնական կամ այլ             |                        |

|մենաշնորհային գործունեությունն արտացոլող        |                        |

|տեղեկություններ...»:                            |                        |

|                                                |                        |

|Պետական վիճակագրական դիտարկումների համար        |Ներկայացնում են`        |

|անհրաժեշտ վիճակագրական տեղեկատվությունը         |իրավաբանական անձինք     |

|սահմանված ժամկետում չներկայացնելը կամ սահմանված |                        |

|կարգի խախտումով (ոչ արժանահավատ տվյալներ, դրանց |Ներկայացման ժամկետը`    |

|ոչ ամբողջական արտացոլում և  աղավաղումներ)       |մինչև  հաշվետու տարվան  |

|ներկայացնելը վիճակագրական տեղեկություններ       |հաջորդող մայիսի 1-ը:    |

|տրամադրողների համար առաջացնում է                |                        |

|պատասխանատվություն` օրենսդրությամբ սահմանված    |                        |

|կարգով:                                         |                        |

._________________________________________________________________________.

 

1. Իրավաբանական անձի ծածկագիրը (ութանիշ թիվ)            ._______________.

   (լրացվում է համաձայն գրանցման վկայականի)             ._______________.

 

2. Պետական ռեգիստրում գրանցման համարը           ._____. ._____. ._______.

   (լրացվում է համաձայն գրանցման վկայականի)     ._____. ._____. ._______.

 

3. Հարկ վճարողի հաշվառման համարը (ութանիշ թիվ)          ._______________.

   (լրացվում է համաձայն հարկային պետական                ._______________.

ծառայության կողմից տրված վկայականի)

 

Եթե համաձայն եք, որ այլ մարմինների կամ երրորդ անձանց հարցման դեպքում Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության կողմից տրամադրվեն հաջորդ 4-ից 13 կետերի տվյալները, ապա այստեղ (__) նշեք «ԱՅՈ»: Եթե համաձայն եք միայն որոշ ցուցանիշների տրամադրման հետ, ապա «ԱՅՈ», նշումը կատարեք համապատասխան կետի դիմաց:

 

4. Իրավաբանական անձի լրիվ անվանումը                                  (___)

_________________________________________________________________________

 

5. Կազմակերպական-իրավական ձևը                                        (___)

_________________________________ ծածկագիրը*                       ._____.

._____.

6. Հիմնադիրները (մասնակիցները)**                                     (___)

 

1. պետություն  2. համայնք 3. իրավաբանական անձ          1._. 2._. 3._. 4._.

4. քաղաքացի                                             ._.  ._.  ._.  ._.

 

Օտարերկրյա մասնակցի առկայության դեպքում                 ._.

անհրաժեշտ է կատարել նշում                               ._.

 

7. Իրավաբանական անձի գտնվելու վայրը                                  (___)

 

մարզը     _____________ ծածկագիրը*                                   .___.

.___.

համայնքը  _____________ ծածկագիրը*                                 ._____.

._____.

բնակավայրը _____________ փոստային դասիչը /__/__/__/__/__/__/

 

փողոցը, շենքը, բնակարանը ___________________ հեռախոս(ներ)ը _______________ էլեկտրոնային հասցեն (e-mail) _____________________________________________

 

8. Հաշվետու տարում իրականացված գործունեության տեսակ(ներ)ը  (___)

 

1. ____________________ ծածկագիրը*                             ._________.

._________.

2. ____________________ ծածկագիրը*                             ._________.

._________.

3. ____________________ ծածկագիրը*                             ._________.

._________.

4. ____________________ ծածկագիրը*                             ._________.

._________.

...____________________ ծածկագիրը*                             ._________.

._________.

.________________________________________________________________________.

|9. Թողարկված արտադրանքի, կատարված   |10. Աշխատողների միջին ցուցակային   |

|աշխատանքների, մատուցված             |թվաքանակը ըստ կետ 8-ում նշված      |

|ծառայությունների ծավալը/հասույթը    |գործունեության տեսակների***        |

|(առանց ավելացված արժեքի և  ակցիզային|                                   |

|հարկերի)` ըստ կետ 8-ում նշված       |                                   |

|գործունեության տեսակների       (___)|                               (__)|

|                                    |                                   |

|1. --------------------- հազար դրամ | 1. -------------------------- մարդ|

|2. --------------------- հազար դրամ | 2. -------------------------- մարդ|

|3. --------------------- հազար դրամ | 3. -------------------------- մարդ|

|4. --------------------- հազար դրամ | 4. -------------------------- մարդ|

|...--------------------- հազար դրամ | ...-------------------------- մարդ|

|____________________________________|___________________________________|

|ընդամենը --------------- հազար դրամ |ընդամենը --------------------- մարդ|

.____________________________________.___________________________________.

 

11. Գործունեության հիմնական տեսակի իրականացման վայրը                (___)

(լրացվում է, եթե տարբերվում է կետ 7-ում լրացված հասցեից)

մարզը     _____________ ծածկագիրը*                                  .___.

.___.

համայնքը  _____________ ծածկագիրը*                                ._____.

._____.

բնակավայրը _____________ փոստային դասիչը /__/__/__/__/__/__/

 

փողոցը, շենքը, բնակարանը ___________________ հեռախոս(ներ)ը ______________

 

12. Հաշվետու տարվա այն ամիսներին, երբ իրավաբանական անձը գործել է,

անհրաժեշտ է կատարել նշում (\/)                                      (___)

.________________________________________________________________________.

|հուն-|փետր-|մարտ|ապրիլ|մայիս|հու-|հու-|օգոս-|սեպ-  |հոկտեմ-|նոյեմ|դեկտեմ|

|վար  |վար  |    |     |     |նիս |լիս |տոս  |տեմբեր|բեր    |բեր  |բեր   |

|_____|_____|____|_____|_____|____|____|_____|______|_______|_____|______|

.________________________________________________________________________.

 

13. Տեղեկություններ մասնաճյուղերի (այդ թվում` արտասահմանյան), անվանման,

գտնվելու վայրի և  այլնի մասին                                       (___)

_________________________________________________________________________

 

14. Տնօրենի անուն, ազգանուն ________________________ /ստորագրություն/

 

15. Լրացման ամսաթիվը __________________

 

*  Ծածկագրերը լրացվում եմ Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության կողմից` քննարկելով իրավաբանական անձի համապատասխան մասնագետների հետ

** Մի քանի հիմնադրի (մասնակցի) դեպքում նշումները (\/) կատարվում են միաժամանակ համապատասխան վանդակներում

*** Աշխատողների թվաքանակի` ըստ գործունեության տեսակների բաշխվածության վերաբերյալ ճշգրիտ տվյալների բացակայության դեպքում խնդրում ենք տալ Ձեր մոտավոր գնահատականները

 

 

pin
Վիճակագրության պետական խորհուրդ
02.12.2008
N 10-Ն
Որոշում