603.0009.231208
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«23» 12 2008 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60308394
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
2 դեկտեմբերի 2008 թվականի N 09-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 18-Ի ԹԻՎ 08-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2007 թվականի մայիսի 18-ի «Կապի առանձին ծառայություններից ստացված եկամուտների մասին» ձև թիվ 13-կապ (եռամսյակային) պետական վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2005 թ. հոկտեմբերի 28-ի թիվ 16-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 08-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը.
i
1. որոշմամբ հաստատված հաշվետվության ձևը լրացնել նոր` 160 տողով` հետևյալ բովանդակությամբ. «122.4 տողից` տվյալների հաղորդման և ինտերնետ հասանելիության բաժանորդների քանակը, միավոր»:
2. Որոշմամբ հաստատված հավելվածի լրացման կարգի 1-ին կետը լրացնել 11-րդ ենթակետով հետևյալ բովանդակությամբ. «11. 160 տողում արտացոլվում է 122.4 տողից` տվյալների հաղորդման և ինտերնետ հասանելիության բաժանորդների քանակը, այսինքն` ցանկացած այն անձանց, որոնք օգտվում են այդ ծառայություններից»:
---------------------------------------------------------------
ԻՐՏԵԿ- ԳՆԱՏ-ում որոշման տեքստից հետո հրապարակվել է նաև փոփոխվող
ակտի արդեն ինկորպորացված տարբերակը
Հավելված 1
Հաստատված է
ՀՀ վիճակագրության
պետական խորհրդի
18 մայիսի 2007թ.
թիվ 08-Ն որոշմամբ
ՀՐԱՀԱՆԳ «ԿԱՊԻ ԱՌԱՆՁԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՍՏԱՑՎԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 13-ԿԱՊ (ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հրահանգը սահմանում է «ԿԱՊԻ ԱՌԱՆՁԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՍՏԱՑՎԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 13-ԿԱՊ (ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ) պետական վիճակագրական հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգը:
2. Հաշվետվությունը ներկայացնում են կապի ծառայություններ մատուցող կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը (հետայսու` կազմակերպություններ), որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թվականի հոկտեմբերի 3-ի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:
3. Հաշվետվության ցուցանիշները լրացվում են աճողական կարգով` տարվա սկզբից, հաշվետու և նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համար:
4. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
1. Հաշվետվությունում արտացոլվում են հաշվետու ժամանակաշրջանում ընդհանուր օգտագործման կապի ծառայությունների առանձին տեսակներից ստացված եկամուտներն առանց ավելացված արժեքի հարկի: Ցուցանիշների հաշվառումն իրականացվում է հաշվետու ժամանակաշրջանի համար (սյունակ 1), որից առանձնացվում են բնակչությանը մատուցած ծառայություններից ստացված եկամուտները (սյունակ 2) և նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համար (սյունակ 3)` սկզբնական հաշվառման տվյալների հիման վրա հաշվեգրման սկզբունքով (110-130 տողերում):
1) 110 տողում լրացվում են կազմակերպության, հիմնարկի և անհատ ձեռնարկատիրոջ կողմից ստացված ընդամենը եկամուտները` անկախ գործունեության տեսակից:
2) 120 տողում արտացոլվում է 110 տողից կապի ծառայություններից ստացված եկամուտները: «Կապի ծառայություններից ստացված եկամուտները» ցուցանիշը ներկայացնում է փոստային ու սուրհանդակային և հեռահաղորդակցության (հեռագրային, հեռախոսային (ձայնային), շարժական, տվյալների հաղորդման և ինտերնետ հասանելիության, հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման, կապի այլ ծառայությունների) ծառայություններից ստացված եկամուտների հանրագումարը:
3) 121-122.6 տողերում առանձնացվում են 120 տողից եկամուտներն ըստ կապի ծառայությունների առանձին ենթատեսակների (փոստային ու սուրհանդակային և հեռահաղորդակցության` հեռագրային, հեռախոսային (ձայնային), շարժական, տվյալների հաղորդման և ինտերնետ հասանելիության, հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման, կապի այլ ծառայություններ):
4) 122.2.1 տողում առանձնացվում է 122.2 տողից բաժանորդային վարձերից և միանվագ ծառայություններից ստացված եկամուտները:
5) 122.3.1, 122.3.2 և 122.3.3 տողերում առանձնացվում են 122.3 տողից եկամուտներն ըստ ծառայությունների տեսակների` բջջային, ռադիոորոնման (փեյջերային) և ռադիալ գործողության («Ալթայ» և այլն):
6) 122.6.1 և 122.6.2 տողերում առանձնացվում են 122.6 տողից եկամուտներն ըստ կապի ծառայությունների այլ տեսակների` նշելով կապի ծառայության տվյալ տեսակների անվանումները:
7) 130 տողում արտացոլվում են 110 տողից` այլ գործունեությունից ստացված եկամուտները:
8) 130.1, 130.2 և 130.3 տողերում առանձնացվում են 130 տողից եկամուտներն ըստ գործունեության տեսակների` նշելով գործունեության տվյալ տեսակների անվանումները:
9) 140 տողում արտացոլվում են մատուցված կապի ծառայությունների դիմաց փաստացի վճարումները:
10) 150 տողում արտացոլվում է աշխատողների միջին ցուցակային թվաքանակը:
11) 160 տողում արտացոլվում է 122.4 տողից` տվյալների հաղորդման և ինտերնետ հասանելիության բաժանորդների քանակը, այսինքն ցանկացած այն անձանց, որոնք օգտվում են այդ ծառայություններից:
2. Փոստային կապի ծառայությունները ներառում են ազգային փոստի կողմից տեղական և օտարերկրյա հասցեատերերի համար փոստային բաժանմունքներում առաքանու ընդունման, մշակման, փոխադրման և հանձնման ծառայություններ, «ցպահանջ» թղթակցության մշակում, նամականիշների, բացիկների, ծրարների վաճառք, պայմանագրային հիմունքով պարբերական մամուլի տարածում, կապի ծառայություններ, փոստային դրամային փոխադրումների (կանխիկ) ընդունում և հանձնում:
3. Սուրհանդակային կապի ծառայությունները ներառում են ազգային փոստից բացի այլ կազմակերպությունների կողմից տեղական և օտարերկրյա հասցեատերերի համար նամակների, ծանրոցների և ծանրոցածրարների (բանդերոլների) հանում, տեղափոխում, տեղ հասցնումը: Տեղափոխումը կարող է իրականացվել տրանսպորտի մեկ կամ մի քանի անձնական կամ հասարակական տեսակներով), կառավարական սուրհանդակային (ֆելդեգերային) ծառայություններ, հատուկ կապի ծառայություններ:
4. Հեռահաղորդակցության (էլեկտրակապի) ծառայությունները իրենցից ներկայացնում են ձայնի, նշանի (նիշի), ազդանշանի, գրավոր տեքստի, պատկերի հաղորդում և ընդունում լարային, մալուխային, օպտիկական, մագնիսական և այլ էլեկտրամագնիսական համակարգերի, ինչպես նաև միացնող-անջատող կամ ուղղորդող սարքավորումների և այլ ռեսուրսների միջոցով: Վերջինս իր մեջ ներառում է հեռագրային կապ, հեռախոսային կապ (ձայնային) (ներառյալ` բաժանորդային վարձեր և միանվագ ծառայություններ) և կապուղիների վարձակալում, շարժական կապ, տվյալների հաղորդման և ինտերնետ հասանելիության, հեռուստառադիոհաղորդումների հեռարձակում մալուխային, անհաղորդալար ռադիոռելեային կամ արբանյակային համակարգերի միջոցով, տելեմատիկ կապ (հեռաֆաքս, հեռատեքստ և տելեքս) և հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերի շահագործում:
5. Աշխատողների միջին ցուցակային թվաքանակը որևէ ժամանակաշրջանի համար որոշելու համար տարվում է ցուցակային կազմի աշխատողների թվաքանակի ամենօրյա հաշվառում, որը պետք է ճշգրտվի աշխատանքի ընդունման, այլ աշխատանքի փոխադրման և աշխատանքային պայմանագրերի դադարեցման հրամանների (կարգադրությունների) հիման վրա: Եթե աշխատողների ցուցակային թվաքանակի ամենօրյա հաշվառում չի տարվում, աշխատողների միջին ցուցակային թվաքանակը հաշվետու ամսվա համար հաշվարկվում է նախորդ ամսվա վերջի և հաշվետու ամսվա վերջի ցուցակային կազմի աշխատողների թվաքանակների գումարը 2-ի վրա բաժանելու միջոցով:
6. Աշխատողների միջին ցուցակային թվաքանակն ամսվա համար հաշվարկվում է հաշվետու ամսվա յուրաքանչյուր օրացուցային օրվա (ամսի 1-ից մինչև 30 (31), փետրվարի համար` 28 (29)` ներառյալ տոն (ոչ աշխատանքային) և հանգստյան օրերը) ցուցակային կազմի աշխատողների թվաքանակի գումարը բաժանելով հաշվետու ամսվա օրացուցային օրերի թվի վրա:
7. Աշխատողների միջին ցուցակային թվաքանակն աճողական կարգով հաշվարկվում է` հաշվետու ժամանակաշրջանի ամիսների միջին ցուցակային թվաքանակների հանրագումարը բաժանելով հաշվետու ժամանակաշրջանի ամիսների թվի վրա:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
._________________________________________________________________________.
|Ներկայացվում է համաձայն` «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի |
|Հանրապետության 2000 թ. ապրիլի 4-ի ՀՕ-48 օրենքի, օրենքով սահմանված կարգով`|
|Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի կողմից հաստատվող |
|«Պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրի» և Հայաստանի |
|Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թ. հոկտեմբերի 3-ի |
|«Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» |
|թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի |
._________________________________________________________________________.
._________________________________________________________________________.
| ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ |
| ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է ՕՐԵՆՔՈՎ |
._________________________________________________________________________.
._________________________________________________________________________.
| Ներկայացվում է | Ներկայացնում են | Հաշվետվության |
| | |ներկայացման ժամկետը`|
|________________________|___________________________|____________________|
|Ազգային վիճակագրական |Կապի ծառայություններ |մինչև հաշվետու |
|ծառայություն |մատուցող |ժամանակաշրջանին |
|Ազգային վիճակագրական |կազմակերպությունները և |հաջորդող ամսվա 10-ը |
|ծառայության մարզային |անհատ ձեռնարկատերերը | |
|գործակալություն | | |
|____________________________________________________|____________________|
| | ՁԵՎ ԹԻՎ |
|Ով է ներկայացնում _________________________________ | 13-ԿԱՊ |
| (անվանումը) | (եռամսյակային) |
|Փաստացի գործունեության հիմնական տեսակը ____________ | |
| | |
|___________________________________________________ | «Հաստատված է» |
| | Հայաստանի |
|Գտնվելու վայրը ____________________________________ | Հանրապետության |
| | վիճակագրության |
|____________________________________ I_I_I_I_I_I_I | պետական խորհրդի |
| (փոստային դասիչ)| 18 մայիսի 2007թ. |
|Մարզը ____________________ Համայնքը _______________ | թիվ 08-Ն որոշմամբ |
| | |
|Պետական ռեգիստրում գրանցման I_I_I_I_I_I_I_I_I_I_I_I | |
|համարը | |
|Նույնականացման (իդենտիֆիկացիոն) I_I_I_I_I_I_I_I_I |____________________|
|ծածկագիրը |____________________|
| | Չլրացնել |
|Հարկ վճարողի հաշվառման համարը I_I_I_I_I_I_I_I_I |____________________|
| | |
|Պետական ռեգիստրում գրանցման համարը և նույնականացման|ՏԳՏԴ I_I_I_I_I_I |
|(իդենտիֆիկացիոն) ծածկագիրը լրացվում են Հայաստանի | |
|Հանրապետության արդարադատության նախարարության |Մարզը I_I_I |
|իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության | |
|կողմից տրված գրանցման վկայականից |Համայնքը I_I_I_I |
|_________________________________________________________________________|
|Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական |
|տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն |
|իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է |
|պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով: |
._________________________________________________________________________.
ԿԱՊԻ ԱՌԱՆՁԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՍՏԱՑՎԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հունվար - _______________ 200 _ թ.
(տարեսկզբից աճողական կարգով)
.________________________________________________________________________.
| Ցուցանիշի անվանումը | Տողի | Հաշվետու |Նախորդ տարվա|
| |համարը | ժամանակա- |համապատասխան|
| | | շրջանում |ժամանակա- |
| | | |շրջանում |
| | |______________|____________|
| | |Ընդա-|դրանից` | |
| | |մենը |բնակչու-| Ընդամենը |
| | | |թյունից | |
|____________________________________|_______|_____|________|____________|
| Ա | Բ | 1 | 2 | 3 |
|____________________________________|_______|_____|________|____________|
|Եկամուտներ, ընդամենը (առանց | 110 | | | |
|ավելացված արժեքի հարկի), (120 և 130| | | | |
|տողերի հանրագումարը), հազար դրամ | | | | |
|____________________________________|_______|_____|________|____________|
|110 տողից` կապի ծառայություններից | 120 | | | |
|ստացված եկամուտները, ընդամենը | | | | |
|(առանց ավելացված արժեքի հարկի), | | | | |
|(121 և 122 տողերի հանրագումարը) | | | | |
|հազար դրամ | | | | |
|____________________________________|_______|_____|________|____________|
| այդ թվում` | 121 | | | |
| փոստային և սուրհանդակային | | | | |
|____________________________________|_______|_____|________|____________|
| հեռահաղորդակցության | 122 | | | |
| (122.1,122.2,122.3,122.4,122.5 | | | | |
| 122.6 տողերի հանրագումարը) | | | | |
|____________________________________|_______|_____|________|____________|
| այդ թվում` | 122.1 | | | |
| հեռագրային | | | | |
|____________________________________|_______|_____|________|____________|
| հեռախոսային (ձայնային) | 122.2 | | | |
|____________________________________|_______|_____|________|____________|
| դրանցից` բաժանորդային վարձերի |122.2.1| | | |
| և միանվագ ծառայությունների | | | | |
|____________________________________|_______|_____|________|____________|
| շարժական | 122.3 | | | |
|____________________________________|_______|_____|________|____________|
| այդ թվում` բջջային |122.3.1| | | |
|____________________________________|_______|_____|________|____________|
| ռադիոորոնման (փեյջերային) |122.3.2| | | |
|____________________________________|_______|_____|________|____________|
| ռադիալ գործողության |122.3.3| | | |
|____________________________________|_______|_____|________|____________|
| տվյալների փոխանցման | 122.4 | | | |
| ինտերնետ հասանելիության | | | | |
|____________________________________|_______|_____|________|____________|
| հեռուստառադիոհաղորդումների | 122.5 | | | |
| հեռարձակման | | | | |
|____________________________________|_______|_____|________|____________|
| այլ ծառայություններից | 122.6 | | | |
|____________________________________|_______|_____|________|____________|
| դրանցից` |122.6.1| | | |
|____________________________________|_______|_____|________|____________|
| |122.6.2| | | |
|____________________________________|_______|_____|________|____________|
| |122.6.3| | | |
|____________________________________|_______|_____|________|____________|
|110 տողից` այլ գործունեությունից | 130 | | | |
|ստացված եկամուտները | | | | |
|____________________________________|_______|_____|________|____________|
| դրանցից` | 130.1 | | | |
|____________________________________|_______|_____|________|____________|
| | 130.2 | | | |
|____________________________________|_______|_____|________|____________|
| | 130.3 | | | |
|____________________________________|_______|_____|________|____________|
|Կապի ծառայություններից փաստացի | 140 | | | |
|վճարումներ, ընդամենը (առանց | | | | |
|ավելացված արժեքի հարկի), հազար դրամ | | | | |
|____________________________________|_______|_____|________|____________|
|Աշխատողների միջին ցուցակային | 150 | | X | |
|թվաքանակը, մարդ | | | | |
|____________________________________|_______|_____|________|____________|
|122.4 տողից` տվյալների հաղորդման և | 160 | | X | |
|ինտերնետ հասանելիության բաժանորդների| | | | |
|քանակը, միավոր | | | | |
.________________________________________________________________________.
Ղեկավար _____________________ _______________________
(Ազգանուն, անուն) (Ստորագրություն)
Լրացնող (գլխավոր _____________________ ________________________
հաշվապահ կամ այլ (Ազգանուն, անուն) (Ստորագրություն, պաշտոն)
լիազորված անձ)
_____________________ «___»___________200__թ.
(Հեռախոսահամար (ներ)) (լրացման ամսաթիվը)
Էլեկտրոնային փոստ _________@_____________